Կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Էռնեստ Գրիգորյանի Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Խորհրդարանի 3–րդ նստաշրջան ԵՐԵՒԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ-ԿՐԹՈՒԹԵԱՆ-ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Эрнест Григорян
Эрнест Григорян

Կրթությունը Արեւմտյան Հայաստանում

(Ելույթ Խորհրդարանի 3–րդ նստաշրջանում)

Կրթությունը կոչված է վերակենդանացնելու քայքայված հայկական հոգեւոր կյանքը Արեւմտյան Հայաստանում: Սա հնարավոր է հենց այն պատճառով, որ հայը հավատարիմ է մնացել իր հայրենիքին, լեզվին, ազգային գիտակցությանը: Կրթությունը հնարավորություն կտա իրականացնել հայերի դարավոր առաքելությունը՝ որպես բարձր մշակույթ տարածող ժողովրդի, որպես Եվրոպան եւ Ասիան միավորող կենտրոն: Այս առաքելությունը տարածվում է նույնիսկ նվաճողների վրա. հայերը շարունակեցին իրենց ուղղորդող գործունեությունը նույնիսկ անազատ վիճակում, իրենց արյամբ ազնվացնելով ու հարստացնելով հարստահարիչների ազգային գիտակցությունը եւ ստեղծագործական հմտություններով զարգացնելով նրանց սոցիալական կյանքը:

Կրթությունը ազգի հոգեւոր կյանքի ամենաառաջնային աղբյուրն է, երաշխիքը՝ մշակութային ժառանգության անմահության: Կրթությունը կօգնի աճեցնել ու բազմացնել հայերի տաղանդի առատորեն շաղ տված սերմերը, պտուղները, որոնք միշտ չէ, որ հասել ու հարստացրել են հենց հայերին: Այն հայերին կդարձնի իրենց անխոնջ ջանքերի ու աշխատասիրության արդյունքների արժանի տերը:

Կրթության շնորհիվ պետք է վերածնվի Արեւմտյան Հայաստանը:
Ներթափանցելով նրա հզոր մշակույթի մեջ, որի վկան են այդ տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձանները՝ ամեն հայ լցվում է արարելու ուժով, ոգեղեն հարստությամբ, անկոտրում վեհությամբ ու հպարտությամբ:

Կարող՛ են վերածնվել իրենց երբեմնի փառքը ապրած պետությունները: Հայերի դեպքում մենք կարող ենք վստահ ասել՝ «Այո»: Եվ կրթությունը պետք է լինի ամեն ինչի հիմքը: Այն կբացի երկրորդ շնչառությունը հնագույն ազգի, կվերադարձնի նրան դժվարություններին չենթարկվելու համառ բնավորությունը,կներարկի երիտասարդներին համախմբվել նոր, ժամանակակից գաղափարների շուրջ, ստեղծագործական նոր որոշումների լուծումներ ստանալ իրենց նախնիների օրինակներով: Եվ հենց նախնիների օրինակով սովորեցնել երիտասարդներին՝ վայրկյան անգամ չկորցնել՝ մասնակիցը լինել աշխարհում կատարվող իրադարձություններին,հնարավորին չափ լինել առաջնորդ:

Կրթությունը հնարավորություն կտա ոսկերչական նրբությամբ տաշել, մշակել ու ձեւավորել հայերի կենսահաստատողական ազգային բնավորությունը,ժամանակակից կարեւոր որակներ կտա նրանց ինտելեկտի բարձրացման եւ սոցիալական վարքի վրա,կներարկի անսասան հավատ իրենց ուժերի հանդեպ եւ կլցնի հայի սիրտը մեծ հպարտությամբ: Նոր թափով կշարունակվեն վայրագ թշնամու ձեռքով կյանքից շուտ հեռացած մեր պոետների,երաժիշտների, նկարիչների,փիլիսոփաների ու մնացած հանճարների կիսատ թողած գործերը: Կրթության միջոցով անընդհատ կատարելագործելով իրենց բնավորության գծերը, հայերը կարող են ամեն անգամ ուղղել ու շտկել իրենց հասարակական զարգացման ուղղությունները՝ հաղորդելով նրանց կարեւոր կենսական ուժ, հաղթահարելով հոգնածությունը եւ հավատալով սեփական ուժերին, հաղթանակով դուս գալ բոլոր մարտահրավերներում:

Էռնեստ Գրիգորյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail