Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յուլիյա Գյուլոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

Юлия Гюлоян - 1Юлия Гюлоян – Յուլիյա Գյուլոյան
Թեմա: «Արեւմտյան Հայաստանի հայերի վերածնունդը»

2-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում, 2015 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովը պատրաստեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության «Մշակույթի մասին» օրենքը:

Մեծ, լուրջ փաստաթուղթ, որը մի քանի քննարկումներից հետո ընդունվեց որպես Արեւմտյան Հայաստանի օրենք: Մենք ոչ միայն գիտակցում էինք օրենքի անհրաժեշտությունը, Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանումը մշակութային գործունեության մեջ, քաղաքացիների, ժողովուրդների եւ այլ էթնիկական միավորումների ազատ մշակութային գործունեությանն ուղղված իրավական երաշխիքների ստեղծումը, այլեւ հստակ պատկերացնում էինք մշակութային քաղաքականությունը:

Ունենք մի խումբ թատերական արվեստի գործիչներ, որոնք պատրաստ են մեկնել Արեւմտյան Հայաստան եւ այնտեղ ստեղծել թատերական արվեստը: Կան երաժիշտներ, արվեստի տարբեր բնագավառների մասնագետներ, որոնք կներդնեն իրենց ունակությունները եւ գիտելիքները մեր ազգի վերածնունդի գործում: Մենք պլանավորել էինք Արեւմտյան Հայաստանում՝ ընդ որում բոլոր քաղաքներում, ստեղծել արվեստի եւ մշակույթի կենտրոններ: Մենք նաեւ թարգմանել ենք ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եվ նկարահանել Հայաստանի հինավուրց սիմվոլների պատմության մասին հաղորդաշար:

Ունենք պատմական վավերագրական ֆիլմի վերամշակված հատվածներ: Ֆիլմը, որը որոշ տեխնիկական պատճառներով չի հասցվել ավարտին, նկարահանում է Արսեն Հակոբյանը, ով արդեն նկարահանել է <<Արարատից Եւրոպա>> ֆիլմը: Ռեժիսորը ֆիլմը նկարահանում է փաստերի հիման վրա եւ ֆիլմում հանդես են գալու հայ եւ այլազգի գիտնականներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդը ունի օրհներգ, բայց Արեւմտյան Հայաստանը չունի պետական Oրհներգ: Այդ իսկ պատճառով մենք խնդրել ենք մերօրյա անվանի եւ վառ կոմպոզիտորին` Արթուր Միտինյանին գրել Արեւմտյան Հայաստանի օրհներգը: Նա սիրով հանձն առավ ստեղծելու այս գործը եւ գրեց մեր` հայերիս հոգեբանությանը, պատմությանը եւ բնավորությանը շատ բնորոշ ստեղծագործություն:

Դրան համապատասխան կմշակենք եւ կներկայացնենք 2016 թ-ի համար մշակութային հատուկ ծրագրեր, որոնք, հույս ունենք, տեղ կգտնեն բյուջեի մեջ: Գիտենք, որ 2016 թ. նոր շրջան է մեր աշխատանքների համար եւ մենք դրան պատրաստ ենք:

Յուլիյա Գյուլոյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
27.12.2015 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail