«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2015 թվականից

«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2015 թվականից կազմակերպում է «ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ» հեղինակային երգի փառատոնը, որն այս տարի ընդգրկում է միջազգային շրջանակներ։

Փառատոնի հիմնական նպատակը ոչ միայն սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, այլև մշակութային միջավայր ստեղծելը և բարդ ժանրի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։

Եվ պատահաբար չէ, որ տարեցտարի զգալիորեն ավելանում է փառատոնին ներգրավվածների՝ մասնակիցների, հյուրերի, հեղինակային երգի սիրահարների թիվը. 2015-ին շուրջ երկու հարյուր, 2016-ին՝ երեք հարյուր (գալա համերգին՝ շուրջ 700), այս տարի՝ վստահաբար ավելի մարդ։

Սա հաճելիորեն վկայում է, որ փառատոնն այլևս սպասված մշակույթ է։ Որպես կանոն՝ փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ 1-ին փուլում կազմակերպվում են լսումներ՝ հայտատու հեղինակ-կատարողների անմիջական մասնակցությամբ։ Ժ

յուրին ընտրում է նորանուն հեղինակ-կատարողների լավագույն տասնյակ, որն էլ հանդես է գալիս 2-րդ՝ եզրափակիչ փուլում։ Փառատոնն ամփոփվում է բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ գալա համերգով։

ՄՇԱԿՈՅԹ-Ամարաս…4-րդ դար. այստեղ գործել է մեսրոպյան առաջին դպրոցներից մեկը..

//www.facebook.com/BardFestArmenia/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail