Արեւմտյան Հայաստանի հավաքականի առաջին մարզումը

07 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Արեւմտյան Հայաստանի հավաքականի առաջին մարզումը

Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունըներկայացրել է նոր ձեւավորվող թիմի առաջին մարզման ֆոտոռեպորտաժը:

Արեւմտյան Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ֆրանսիական «Մարսելի» երկրորդ թիմի դեմ ընկերական խաղին, որը կկայանա հունվարի 6-ին Մարսել քաղաքում:
ՖՈՒՏՊՈԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ-1ՖՈՒՏՊՈԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ-2ՖՈՒՏՊՈԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ-3
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են՝ «Յու Էս Նուբար» ակումբի դարպասապահ Ժիլբետ Ցատիկօղլուն, ֆրանսիական «Արարատ Իսու» ակումբի կիսապաշտպան Դիկրան Օզկուլ Կապուկյանը, ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինեսի» ֆուտբոլիստներ Վիգեն եւ Լորիս Վալենզա-Բերբերյանները, Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Աիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail