ԳԱԹԱՅ
Պատկերագրության և սեպագիր աղբյուրների տվյալների հիման վրա որոշվում է հայերեն “գաթայ” բառի և զոհաբերության գաթա թխելու ավանդույթի ծագման ժամանակաշրջանը – Համլետ Մարտիրոսյան
Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:
Համլետ Մարտիրոսյան – Հայկական մշակույթ, Հայոց լեզու, Շումերագիտություն, Շումերական լեզու, Աքքադական և շումերական գրականություն, Հայագիտություն
Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Գաթան ալյուրով, յուղով և խորիզով պատրաստվող խմորեղեն է, որը Հայքի տարբեր մասերում և տարվա տարբեր ժամանակներում պատրաստվում էր տարբեր ձևերով։ Մատենագրության մեջ «գաթայ» բառն առաջին անգամ հանդիպում է առակագիր Վարդան Այգեկցու (13-րդ դար) «Խոզը և գաթան» առակում։ Դա բնական է, քանզի բառը պատկանում է նեղ յուրահատուկ ասպարեզի և դուրս է միջնադարյան մատենագրության հիմնական թեմաներից (կրոն, փիլիսոփայություն, պատմություն, գիտություն)։
Ուստի բառի ուշ վկայությունից չի բխում, որ գաթան ուշ ժամանակների երևույթ է։
Հայերեն «գաթայ» բառը տարածված է տարածաշրջանում (քրդերեն kade, k’adä, թուրքերեն kete, վրացերեն qada, ուտիերեն qaţa), որոնք բոլորն էլ փոխառություն են հայերենից: Այս փաստերը վկայում են, որ գաթա թխելու օջախը Հայքն է։
Նկար 1․ Մեր ժամանակներում թխվող գաթաների նմուշներ։
Որպեսզի հասկանանք, թե ովքեր են եղել առաջին գաթանթխողները և որքան հին է գաթա թխելու պատմությունը, ապա նախպիտի հասկանանք գաթան նախշելու սովորույթի իմաստը։Հնագիտական տվյալները վկայում են, որ զոհաբերության համար նախատեսված ծիսական հացը նախշելու սովորույթը գոյություն ուներդեռևս մ․թ․ա․ 7÷6-րդ հազարամյակներում (նոր քարի դար)։ Ծիսականհացը նախշելու բազմաթիվ դրոշմիչներ են հայտնաբերվել Հայքի և նրանհարակից տարածքներից (Չաթալ հույուկ, Երիքով, Ջարմո և այլն)։Բրոնզի դարում այդպիսի դրոշմիչներն արդեն տարածված էին ողջԵվրասիական մայրցամաքում։
Նկար 2․ Ծիսական հացը նախշելու դրոշմիչներ ա) Մեծամորից (մ․թ․ա․ 3-րդհազ ․), բ) Մարաշից~30կմ հարավ գտնվող Դումուզ թեփե հնավայրից (մ․թ․ա․ 7÷6-րդհազ ․)։
Ծիսական հացը նախշելու դրոշմիչները գործածվում էին նաևորպես դրոշմակնիքներ։ Այդպիսի նախշերով դրոշմիչները գործածվում ենմինչև մեր օրերը։ Թեև ծիսական հաց թխելու և այն աստվածներինզոհաբերելու/նվիրաբերելու սովորությունն ու ծեսը վերացավ քրիստոնեական ժամանակներում, սակայն ժողովուրդը պահպանեց նախշած հաց թխելու ավանդույթը։Իսկ ո՞րն է հացը նախշելու իմաստը։
Նախ նշեմ, որ այն զարդանախշերը, որ գործածվել են հացը նախշելու համար, կայուն ձևով պահպանվել են հազարամյակներիընթացքում։ Դրանք ի հայտ են գալիս նոր քարի դարում և գործածականեն մինչ օրս։ Սա արդեն ցուցիչ է, որ հաց նախշելու համար գործածվող նշանները սրբության որոշակի կարգավիճակ են ունեցել։
Սրան էլ եթեհավելենք այն փաստը, որ նախշած հացը նախատեսված էր որոշակիաստվածության զոհաբերելու համար, ապա պարզ է դառնում, որ նշանները ներկայացրել են որոշակի աստվածների։
Այլ կերպ ասած, այսօր որպես նախշ ընկալվող նշանները գրեր էին,որոնցով գաղափարագրվել են աստվածների անուններ, մակդիրներ,տիտղոսներ։ Հացի վրա դաջված նշանները ցույց էին տալիս, թե որաստծուն է զոհաբերվելու տվյալ հացը։
Նկար 3․ ա) Գաթան նախշելու մերօրյա դրոշմիչներ, բ) Մ․թ․ա․ 4-րդհազարամյակի շումերական նշանագրեր։
Նկար 3ա-ում բերված են մեր ժամանակներում գաթա նախշելու դրոշմիչների նմուշներ։ Նկար 3բ-ում մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում շումերական գաղափարագրության մեջ գործածված նշանագրեր են։ Այսպատկերների համեմատությունը ցույց է տալիս, որ իրարից ավելի քան5000 տարվա հեռավորություն ունեցող նշանները նույնական են։
Այս նշանների նախնական օրինակները հայտնի են վերին հին քարի դարում փորագրված Սյունիքի ժայռապատկերներում։ Նկար 3բ-ում բերված նշանագրերից մ ․թ․ա․~ 3000թ ստեղծվել են սեպանշաններ, որոնցընթերցումներն ու իմաստները վերծանվել ու հայտնի են։
Դրանցով գաղափարագրվել են նաև դիցանուններ։
Մինչ այժմ օգտագործեցի «հաց նախշել» արտահայտությունը,առանց մանրամասնելու, թե հացի ինչ տեսակի մասին է խոսքը ևխուսափեցի «գաթայ» բառի գործածությունից, քանզի դեռ չգիտենք, թեերբ է մարդն առաջին անգամ գաթա թխել։
Սրան էլ եթե հավելենք, որխմորեղենը նախշելու գործիքը մինչ օրս անվանում ենք «գաթանախշի» ևոչ թե «հացանախշի», ապա ակնհայտ է, որ նախշելու գործողությունըվերաբերվել է գաթային և գաթան է համարվել զոհաբերության՝ ծիսականհաց։
Այժմ տեսնենք, թե հնագույն գիր համարվող շումերերենն ինչ այլ հիշողություններ է պահպանել գաթայի մասին։ Շումերերենին ենքդիմում, որովհետև գաթայի վրայի նշանները շումերներն են գործածել որպես գիր։
Մ 4-․թ․ա․ րդ հազարամյակի շումերական նշանագրերի շարքուը գտնում ենք մեզ հետաքրքրող նշանագիրը։ Այն նախշած հացի, իմա՝գաթայի կլոր, շեղանկյուն, քառակուսի սխեմատիկ պատկերներ է ներկայացնում։
Գաթա պատկերող շումերական նշանագիրը Ուրուկ-4 ժամանակաշրջան մ ․թ .ա. 3300÷3100թթ – Ուրուկ-3ժամանակաշրջան մ․թ․ա. 3100÷2900թթ – Մեր ժամանակների գաթա
Մ․թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբում այս նշանագրից ստեղծվել է=LU
3 սեպանշանը, որի համար վերծանվել է «թխվածք» (cake) իմաստ(աքքադերեն kukku) և օգտագործվել է որպես թխվածքներիանվանումների դետերմինատիվ: Այդ իմաստի համար վերծանվել էսեպանշանի gug 2/kuk2 ընթերցում, որն էլ փոխառվել է աքքադացիներիկողմից (kukku=«յուրահատուկ ձևի հացի տեսակ»):
Սրա հայերենզուգահեռները տեսնում ենք քաքար=«մի տեսակ խմորեղեն, գաթա»(հմմտ․ անգլերեն cake) և բարբառային գուգու=«երեխաների համարթխվող փոքր հաց», կուկու=«փոքր կլոր հաց», գաթագուգու =«փոքրգաթա երեխաների համար» բառերի մեջ:
Սակայն LU3 սեպանշանն ունի նաև GA-AD=GADx ընթերցում, որնարդեն ճշգրիտ հայերեն «գաթայ» բառն է (բարբառներում՝ գաթա, գադա,կյաթա).
GA-AD = ga-ada= ga-aţa = gada, gaţa = գադա, գաթա ga-ad=ga-at=ga-aţ = gad, gat, gaţ = գադ, գատ, գաթ,որտեղ ada, aţa, ad, at, aţ վանկերը AD սեպանշանի համար վկայվածընթերցումներն են:
Բառի ընթերցման gad, gat, gaţ = գադ, գատ, գաթ տարբերակից թերևս կարելի է ենթադրել, որ «գաթայ» բառի արմատն է «գաթ», որի նախնական իմաստը հայերենում չի պահպանվել։
Այդ է պատճառը, որ մինչ օրս «գաթայ» բառը համարվում է չստուգաբանված։ Որպես«գաթայ» բառի «գաթ» արմատի նախնական իմաստ, առաջարկում եմ «սուրբ, մաքուր, սրբազան» նշանակություն, հիմք ընդունելով այն փաստը, որ գաթան զոհաբերության համար նախատեսված սրբազան թխվածք է։1
Նույն կերպ շումերերենում LU 3 սեպանշանանի gug2/kukընթերցումը «թխվածք» իմաստի հետ նաև ունի «զոհ, զոհաբերություն» նշանակություն (աքքադերեն niqû)։2
2 Շումերերենում վկայված է նաև «գաթայ» բառի վանկագիրգրելաձևը. NINDA KA-DU3 կամ NINDA KA-DU որտեղ վերևը գրած NINDA-ն «հաց» նշանակող դետերմինատիվն է, ցույցէ տալիս, որ իրենից հետո եկող բառը ինչ որ խմորեղենի անվանում է և ինքը չի ընթերցվում:
Սեպագիր բառարաններում այս գրություններիդիմաց ևս դրվել է աքքադերեն kukku=«թխվածք» բառը, ինչից հետևում է, որ KA-DU 3 և KA-DU վանկագրությունը թխվածքի անվանումն է:
KA սեպանշանն ունի ka, ga14, ընթերցումներ, DU3 սեպանշանը՝ da 3, du 3,ընթերցումներ, իսկ DU սեպանշանը՝ du, tu 3, ţu 3 ընթերցումներ:
Հետևաբար, թխվածքի անվանման այս վանկագիր գրելաձևերիհամար կարող ենք կազմել հետևյալ ընթերցումներ:
NINDA KA-DU3= ka-da3= ga14-da3 = ga14-du3 = gada/kada = գադա, կաթա, գաթա NINDA KA-DU = ka-du = ga14-tu3 = ga14-ţu3 = gadu/kadu/gaţu = գադա, կաթա,գաթաՀիշեցնեմ, որ սեպագրական
u-ն կարող ենք ընթերցել ա, ու, օ։Այսպիսով, մ ․թ․ա․ 4-րդ հազարամյակի շումերականպատկերագրության և մ ․թ․ա․ 3÷1 հազարամյակների սեպագիրտվյալները վկայում են, որ հայերեն «գաթայ» բառը և աստվածներինզոհաբերվելիք գաթա թխելու ավանդույթն առնվազն 6000 տարվահնություն ունի։
Եթե սրան հավելենք նոր քարի դարի դրոշմիչներիառկայությունը, ապա գաթան կարող է «ծերանալ» ևս 2÷3 հազարտարով։Այսպիսին է «գաթայ» բառի և գաթա թխելու ավանդույթիհնությունը:
– – – – – – – – – – – –
1․ Հայերեն *գաթ=«սուրբ, մաքուր, սրբազան» բառը կարելի է նույնացնել նույնիմաստշումերերեն gada, gad, gadu, gat բառի հետ․
ga-da = GAD =el-lum (Proto-Aa 166:2)որտեղ աջ կողմում աքքադերեն
ellu բառն է, որը նշանակում է «սուրբ, մաքուր,սրբազան, ազնվական»։ Թերևս այստեղ պիտի կցվի «ծառագոթի» բարդության մեջպահպանված «գոթ-ի» բառը, որին վերագրվում է «պաշտելը, պաշտող» իմաստ (Հ․ Աճառյան, Հայերեն արմատական բառարան, տես՝ «գոթի» բառահոդվածը)։
2 ․LU3 սեպանշանի lu3 ընթերցման համար բերվում է «խառնել, շաղախել» իմաստ, որըբացատրվում է աքքադերեն balālu բառով։
Այս իմաստի համար LU3 սեպանշանի lu3 ընթերցման հայերեն զուգահեռն է լոյծ=«փափուկ, կակուղ, հալհլուկ» բառի «լո»արմատը, իսկ աքքադերեն համարվող balālu բառը հայերեն փաղաղ=«շաղախ, խմոր»բառն է։
Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն