ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ – Մեծ Արջ Համաստեղութիւն – Ursa Maior – (Ը տառ) – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ – Մովսէս Նաճարեան
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
09 ԱՊՐԻԼ 2021 – – ԳԻՏԱԿԱՆ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ
13.Մեծ Արջ Համաստեղութիւն – Ursa Maior – (Ը տառ)
Կղարջքի (Արսիանի) լեռներ
Գլխաւոր աստղերը. 1.Դուբխէ – Դուբհէ, 2.Մերակ – Մերաք, 3.Ֆեկդա, 4.Մեգրեց, 5.Ալիոտ («ըթ» կամ «ութ») , 6.Միցար, 7.Բենետնաշ, Ալկաիդ, 8.Տալիտհա/Թալիտխա Բորեալիս, 9.Տալիտհա/Թալիտխա Աուստրալիս, 10.Տանիյա Բորեալիս, 11.Տանիյա Աուստրալիս, 12.Ալուլա Բորեալիս, 13.Ալուլա Աուստրալիս, 14.Մուսցիդա:
Հարեւանները – 1.Վիշապ, 2.Ընձուղտ, 3.Ռիս, 4.Փոքր Առիւծ, 5.Առիւծ, 6.Վերոնիկայի վարսերը, 7.Վազող շներ, 8.Գոգնոց / Տուարած:
ա.Յունական առասպելաբանութիւն.-
«Արքադիայի մեծ թագուհի Քալլիստոն շատ գեղեցիկ էր: Նա նախանձ առաջացրեց Զեւսի կնոջ՝ Հերայի սրտում: Նախանձից դրդուած՝ վերջինս Արքադիայի թագուհուն վերածեց արջի՝ ու անտառի մէջ թողեց:
Քալլիստոն երկար ժամանակ աղօթելով աղերսում էր աստուածուհուն, որ նա վերադարձնէր իր մարդկային կերպարանքը: Բայց Հերան անդրդուելի մնաց:
Վախենալով գազաններից՝ արջակերպարան թագուհին մոլորուեց անտառում, մոռանալով որ ինքն էլ վերածուել էր վայրի մի կենդանու: Սակայն նա շուտով ըմբռնեց թէ ի՞նչ էր նշանակում որսորդներից ու նրանց շներից վախենալը:
Մի անգամ, որսորդների մէջ նա ճանաչեց իր որդուն՝ Արքասին: Փորձեց մօտենալ նրան ու գրկախառնուել: Արքասն իր նիզակը անմիջապէս ուղղեց դէպի մօտեցող արջը:
Զեւսը շատ էր սիրում Քալլիստոյին ու նրա որդուն: Նա անմիջապէս Արքասին էլ արջի վերածեց՝ որպէսզի մայրասպան չլինէր, ու նրան ու նրա մօրը երկինք բարձրացրեց՝ դարձնելով աստղեր: Նրացից առաջացան երկնքի Մեծ ու Փոքր արջերը:
Հերան կրկին անգամ նախանձեց նրանց, ու կարգադրեց, որ մայր ու որդի նոյնիսկ երկնքում հանգիստ չունենան»:
Մեկնաբանութիւն.-
Մինչդեռ երկնքի միւս աստեղերն ու համաստեղութիւնները երկնակամարում մեզ երեւելի են դառնում որոշ հերթականութեամբ, եւ ունեն «հանգստեան» ժամանակ՝ իսկ Մեծ ու Փոքր Արջերը անխափան «աշխատում են», այսինքն մշտապէս երեւելի են հիւսիսային երկնակամարի վրայ ու չեն «հանգստանում»:
Մեծ Արջ համաստեղութեան աշխարհագրական ճշգրիտ սահմանները դեռեւս ամբողջականօրէն յստակ չեն: Սակայն նրա կազմում գտնուող Megrez աստղը կարծում ենք որ կապ ունի Մեծրաց լեռնաշղթայի Մեծրաց լեռան (2885մ.) հետ, իսկ Alkor-ը՝ Կարմիր Փորակ լեռնաշղթայի Խորձեան լեռան (3192մ.) հետ (համեմատել «Kor»-ն ու «Խորձեան»-ի «Խոր»-ը»), եւ յատկապէս Կղարջքի լեռների եւ «Կղարջք»-ի հետ (Տես՝ Պատկեր «59»):
Տես՝ Պատկեր «59
Քանզի «Կղարջք» անունը բաղադրուած է «կղ» եւ «արջք» արմատներից՝ որտեղ «կղ»-ի մի տարբերակը կարող է լինել վրացերէնի «քալո»-«կին»-ը, եւ արեւմտահայոց թրքախօս հատուածի «քելե»-«կին»-ը կամ «աղջիկ»-ը («քելէ բաջըմ»-«Քելէ քոյրս» արտայայտութեան մէջ): Ուստի «Կղարջք»-ն ունի «կին արջ» բովանդակութիւնը:
Ըստ մեզ, «կղ»-ն առաջացել է «կող»-ից՝ ինչպէս «կողակից»-ում, երբ Ս. Գրոց մէջ էլ ասւում է, թէ Աստուած Ադամի կողից մի ոսկոր վերցրեց ու արարեց Եւային: Ուստի «կող»-ը ունեցել է նաեւ «կողակից կին» իմաստը: Նկատի ունենալ, որ Խորձեան լեռան անմիջապէս հարաւ-արեւմուտքում ունենք «Կող» գոգաւորութիւնը:
Ըստ մասնագէտների, Մեծ Արջ համաստեղութիւնը հնագոյն ժամանակներում գծագրուել է ոչ թէ եօթ՝ այլ ութ աստղով: Սա արդէն խօսում է Մեծ Արջի բուն յատկանիշի ու պատկերի մասին, որով ուրուագծւում է մեր «Ը» (Ըթ) տառը՝ որպէս «Իգական էութեան» խորհրդանիշ, իր «ութ» թուային արժէքով:
Պէտք է աւելացնել նաեւ, որ Մեծ Արջի լատինական անուանման մէջ կայ ուղղագրական քերականական կոպիտ մի սխալ, որովհետեւ «Ursae»-ի «ae»-ն ցոյց է տալիս արջի սեռական բնութագիրը, տառացիօրէն՝ իբր «արական բնոյթի էութիւն», մինչդեռ այն պէտք է գրուէր «իգական բնոյթի էութիւն»-ը դրսեւորող «oe»-ով՝ եւ լինէր «Ursoe Maioris»:
Արգոնաւորդներին վերաբերուղ Յունական առասպելաբանութեան մէջ հանդիպում ենք Բեովտիայի «Օրխոմեն» թագաւորին՝ որից են սերել Արգոնաւորդները: Նոյն սկզբնաղբիւրում ասւում է նաեւ թէ «Օրխոմեն» անունով մի քաղաք է գոյութիւն ունեցել «Լաթիստիոն» լեռան կողմերում՝ Կոպաիդական լճի հիւսիս-արեւմտեան եզրին:
Այդ «Օրխոմեն» քաղաքի մօտակայ «Լաթիստիոն» լեռան վրայ եղել է «զեւս Լաթիստիոն»-ի սրբատեղին՝ նրա մարմարեայ քանդակով: Այստեղ է որ Աթամանտը ցանկացել է պատանի Ֆրիքսին ու Հելլային զոհ մատուցել Լաթիստիոնին, բայց Զեւսը նրանց ուղարկել է ոսկեղջիւր խոյը՝ որի վրայ նստելով նրանք կարողացել են փախչել:
«Ըստ էութեան՝ առայժմ անյայտ են մնում թէ՛ քաղաքի, թէ՛ լեռան եւ թէ՛ լճի տեղանքները, որոնք գտնելու պարագայում՝ կարելի է նախապատմական եւ հաւատամքային մեծ յայտնագործութիւններ անել»:
Այս ուղղութեամբ մեր հետազօտութիւնները հանգեցրին հետեւեալին:
Անուան «Օրխոմեն» ձեւը յունական մի բարբառի մնացորդն է, որն առաջացել է «Արջոյ+մեն»-ից, եւ առնչւում է «Մեծ Արջ»-ի երկրային տարածքին ու այնտեղի «մեն»-«մարդկանց»՝ որոնցից սերած Յունաստանի Արգոնաւորդները ցանկացել են հասնել ու տեսնել իրենց նախահայրենիքը, ապա եւ տիրանալ ոսկեայ գեղմին:
Ուստի Մեծ Արջը ներկայացնող տարածքում էլ պիտի լինի «Օրխոմեն» քաղաքը, «Լաթիստիոն» լեռն ու «Կոպաիդական» լիճը:
«Լաթիստիոն» լեռնանունը ծագել է «Լաթիս»>«Ուղթիս» եւ «տուն» բառանուններից, երբ «Ուղթիս»-ը «Օլթի»-ն է՝ որպէս գետ, լեռ եւ քաղաք՝ նուիրուած Աբելին, հետեւաբար վերը նշուած սրբատեղին էլ Աբելին ու նրա դամբարանին է վերաբերւում:
Իսկ «Կոպաիդական լիճ»-ը՝ պարզապէս Օլթի գետի ձախակողմեան վտակ Թորթումի միջին հոսանքի վրայ գտնուող լիճն է, երբ այսօր էլ այդ գետի ու (Կոպաիդական) լճի արեւմտեան հարակից լեռները «Կոփայ լեռներ» են կոչւում:
Մեր պրպտումները ցոյց տուեցին, որ վաղնջագոյն «Օրխոմեն» քաղաքի աւերակները պէտք է որոնել նշուած լճակի հիւսիս-արեւմտեան կողմում, ուր ներկայիս ոչ մի բնակավայր չի նշւում արդի քարտէսներում:
– Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
lousavor-avedis.org