ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ – 18.Անգղ Համաստեղութիւն (Cygnus, այժմ՝ «Կարապ» – ♰ – Գ տառ) – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ – Մովսէս Նաճարեան
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
09 ԱՊՐԻԼ 2021 – – ԳԻՏԱԿԱՆ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ
18.Անգղ Համաստեղութիւն (Cygnus, այժմ՝ «Կարապ» – ♰ – Գ տառ)
Գուգարաց լեռներ
Գլխաւոր աստղերը – 1.Դենեբ – Deneb (alpha Cygni) , 2.Սադր, 3.Ալբիրէո – Albireo (beta Cygni), 4.Ջենահ, 5.Ազելֆաֆակա:
Հարեւանները – 1.Սեբէոս, 2.Վիշապ, 3.Քնար, 4.Աղուէս, 5.Պեկաս, 6.Մողէս:
Երկնային քարտէսը կարդալու խնդրում կողմնորոշիչ մի դեր ունի Անգղ համաստեղութիւնը: Դա նաեւ կարեւորւում է այն հանգամանքով՝ որ Անգեղ հրեշտակները երկիր են եկել այնտեղից:
ա.Անգղ/Կարապ համաստեղութեան դիրքը՝ երկնային քարտէսի վրայ.-
Հիւսիսային կիսագնդի երկնային քարտէսը դիտարկելիս՝ Ծիր Կաթինը մահիկաձեւ ամպամածութեան տեսքով թանձր մի կոր է գծում, որն այդ ժամանակներում երկարել է քարտէսի հիւսիսի կենտրոնից հարաւի կենտրոն: Այդ կորի վրայ եւ նրա հիւսիսային ծայրից մի քիչ հարաւ-արեւելքում է գտնուել խաչաձեւ Անգղ-Cygnus համաստեղութիւնը (տես՝ Պատկեր «66»):
Մովսէս Նաճարեան – Խաչաձեւ Անգղ-Կարապ – Պատկեր «66»
Խաչաձեւ Անգղ-Կարապ համաստեղութիւնը՝ Ծիր կաթինում
բ.Անգղ/Կարապ համաստեղութեան երկրային պատկերը.-
Առաջին ժամանակներում երկնային քարտէսի Ծիր Կաթինը հայկական լեռնաշխարհից երեւելի է եղել նոյնպիսի մի կոր գծով՝ որն արտապատկերուել է Կովկասի կենտրոնից ու երկարել մինչեւ Հայկական Տաւրոսի կենտրոնը:
Եթէ Հայոց աւանդական պատմութեամբ առաջնորդուենք՝ ապա «Անգղ»-ը պիտի որոնենք «Անգեղ Տան» շրջանակից ներս (Տես՝ Պատկեր «67»):
Մովսէս Նաճարեան – Անգեղ Տուն – Պատկեր «67»
Այս կողմնորոշումը մեզ կը հանգեցնի հակասութեան ու փակուղու՝ քանզի պատմութեամբ մեզ ծանօթ Անգեղ Տունը Կովկասի մօտակայքում չէ, այլ Հայկական Տաւրոսի հարաւ-արեւմուտքում է:
Մինչդեռ Անգղ/Կարապ համաստեղութեան երկրային զուգահեռը պէտք է գտնուի Կովկասեան լեռներից հարաւ-արեւելք ընկած տարածքի վրայ:
Հանելուկը լուծելի դարձաւ համաստեղութեան լատինական «Cygnus» անուան վերլուծումով:
«Cygnus»-ի «Cyg» արմատը համապատասխանում է հայկական «գուգ»-ին, որից էլ «Գուգարք»-ի լեռների տարածքը՝ ուր ապրել են «Գուգ այրեր», «Գուգ մարդիկ»:
Թէ ի՞նչ է «գուգ»-ը:
Դա բարբառային «ջոջ»-ն է, որից ունենք «Ջոջանց տուն»-ը՝ «հսկաների տունը», ինչպիսիք էին Սասնայ Ծռերը, Անգեղ-հրեշտակները:
Համեմատութիւն.- «Cyg»-ը անգլերէնում դարձել է «huge=հսկայ»` որպէս նիւթական մի իրողութիւն, ինչպէս մի շինութիւն, լեռ, եւայլն, նաեւ «gigant=հսկայ»՝ որպէս մի շնչաւոր էակ, ինչը հասկանալի է բազմաթիւ լեզուներով:
«Գուգ»-ին հանդիպում ենք նոյնիսկ Ամերիկեան ցամաքամասի բնիկ Մայաների առասպելներում՝ որպէս «Գուկումած» կամ «Կուկումած» աստուածութիւն: Այստեղ առկայ է ի հարկէ փոքրիկ մի աղաւաղում՝ բառանուան երկրորդ մասում, եւ կարծում ենք թէ բառը պէտք է լինի «Գուգոյ-մեծ»՝ որպէս «Հսկաների մեծ»:
Այսպիսով հաստատեցինք՝ որ «Գուգարք»-ը հսկաների բնակատեղի է եղել: Եւ պատահական չէ, որ այդ տարածքում կան մեծ քանակութեամբ դոլմաններ` հսկաների դամբարաններ:
Սակայն Գուգարքը աշխարհագրականօրէն եւ պատմականօրէն ի՞նչ առնչութիւն է ունեցել Անգեղ Տան հետ:
Նախ սուրճի գաւաթ կարդալու պէս՝ նայենք «Գուգարած լեռներ»-ի ուրուագծերին (Տես՝ Պատկեր «68»):
Մովսէս Նաճարեան – Անգղ / Կարապ Համաստեղութեան երկրային պատկերը – Պատկեր «68»
Այնտեղ տեսանելի է թեւերը տարածած մի թռչունի կերպարանքը՝ որ կարծես մի «Անգղ» կամ աւելի շուտ մի «Կարապ» լինի: Թռչունի գլխի ձախ կողմում երեւում է գլխամասը մի ուրիշ թռչունի՝ որը կարծես նրա զոյգը լինի:
Երկրորդ, աշխարհագրականօրէն «Անգեղ Տուն»-ն ու «Գուգարք»-ը կազմում են առանցքային հանդիպակաց զոյգեր՝ ինչպէս Տաւրոսն ու Կովկասը («Ցուլ» կենդանակերպն ու «Կով»-«Կարիճ»ը):
Երրորդ, պատմականօրէն՝ Անգեղ Տունը եղել է Հայաստանի հարաւ-արեւմտեան բդեշխութիւնը, իսկ Գուգարքը՝ նրա հանդիպակաց հիւսիս-արեւելեան բդեշխութիւնը, որից յետագայում առաջացել են Վրաց Բագրատունիների իշխանութիւնը, ու ապա թագաւորութիւնը, նաեւ Հայոց Բագրատունեաց թագաւորութիւնը: Իսկ XIII-XIV-րդ դարերում՝ «յանկարծ» Արծրունիներն են յայտնւում թէ՛ Անգեղ Տան տարածքում, եւ թէ՛ Գուգարքի մի հատուածի վրայ, քանզի Արծրունիները նոյն «Ծուռ»-երից են եղել՝ ինչպէս Բագրատունիները: Տես՝ Պատկեր «69»:
Մովսէս Նաճարեան – Արծրունիները՝ Գուգարքի տարածքում – Պատկեր «69»
Cygnus-Անգղ–Կարապի «գլուխը» հանդիսացող Albireo աստղը աշխարհագրականօրէն կարող է համապատասխանել «Վիրք»-ի ծայրամասային մի գագաթին: Նրա հակադիր աստղ Deneb-ը արաբերէն նշանակում է պոչ, իսկ տեղագրականօրէն՝ նա կարող է համապատասխանել Անգղ-Գուգարքի եւ Բազումի լեռնաշղթայի հատման կէտում գտնուող «Հալաբ» գագաթին:
«Անգղ» համաստեղութիւնը յետագայում կոչուել է «Կարապ»:
ժամանակներ անց ցամաքը ընդարձակուել է, եւ Կարապ-Գուգարքի մօտակայքում յայտնուած նոր տարածքներին տուել են տարբեր համաստեղութիւնների անուններ, որոնք մեծաւ մասամբ թռչուններ են պատկերում:
Գուգարք անունից առաջացել է հին թրքերէնի «Գուգարչին»-ը («Աղաւնի»), որմից էլ Գյոգարչին (Գյոգերչին, Գյուգարչին) կոչուող լեռը Վիրահայոց լեռներում՝ այժմ Ատրպէյջանից ներս գտնուող “Ուչ-գյոլ” լեռից 2 կմ հարաւ-արեւելք, Ղազախի գաւառում:
Անգղ համաստեղութեան խորհրդանիշն է հին Եգիպտական «Անգ»-ը (Պատկեր «70»), որն Հայոց այբուբենում արտայայտուել է «Գ» տառով («Գուգարք»-ի առաջին տառով)՝ «գլուխ», «գլխաւոր» եւ «գոյ» իմաստներով, եւ «3» թուային արժէքով՝ երրորդութեան խորհրդով:
Մովսէս Նաճարեան – Եգիպտական Անգ-ը – Պատկեր «70»
Արեւմտահայոց մօտ պահպանուած փոքրատառ «գիմ»-ը կը պատճենէ Անգ-ի ձախ կէսը (Պատկեր 71):
Մովսէս Նաճարեան – Փոքրատառ «գ» – Պատկեր 71
«Հին Եգիպտացիների հաւատալիքներում Սագը (այլապէս Կարապը –Մ.Ն.) կամ ”Մեծ Գոգոտուն”-ն է եղել երկիրն ստեղծողը»:
Ինչպէս պարզւում է, Եգիպտական «Գոգոտուն»-ը մի ուրիշ բան չի՝ եթէ ոչ երկրային «Գուգոյ»+«տուն»-ը կամ Գուգարքը, եւ նրան համապատասխանող երկնային Cygnus համաստեղութիւնը:
– Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
lousavor-avedis.org