Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 5 – Մովսէս Նաճարեան

Մովսէս Նաճարեան – Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 5 – Մովսէս Նաճարեան

15 ՕԳՈՍՏՈՍ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս ՆաճարեանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 5-

Ներկայացնելու ենք իբրեւ թէ յունական “ոս” վերջածանցով մի բառ։

Ի զարմանս շատ-շատերի՝ ,,Կաթողիկէ,, բառը իսկապէս ծագում է հայերէնից, եւ չկայ մի ուրիշ լեզու՝ որով հնարաւոր դառնար բացայայտել բառիս բուն իմաստն ու ստուգաբանութիւնը:

Պատրաստուէք երկար ճանապարհ անցնելու՝ հայ ճարտարապետութիւնից մինչեւ Հռովմի Կաթոլիկ եկեղեցի, մինչեւ Սպանիայի Կատալոնիա, մինչեւ վաղ միջնադարեան միջին արեւելեան քաղաքաշինութիւն, նաեւ այցելելու այնպիսի մի տեղ՝ որից չեն վերադառնում, եւայլն: Հին յոյն փիլիսոփաներից մէկն ասել է. ,,Ով ճիշդ բաժանել գիտի՝ կը հասնի նպատակին,,:

Սա պէտք է կիրառել նաեւ լեզուաբանութեան մէջ, բարդ բառի արմատները գտնելու գործում:

Կաթողիկէ-ն բաղադրուած է երեք հիմնական բառերից, 1.կայ, 2.թողիկ, 3.է:

1.,,Կայ,,-ն ու ,,չկայ,,-ն դեռեւս մանկական հէքիաթներից գիտենք:

2.,,Թողիկ,,-ը թողնել բայից է, եւ նշանակում է ,,թողնող,, կամ առաւել եւս՝ ,,թողութիւն տուող,,:

3.,,է,,-ն գիտենք որ ,,Աստուած,, իմաստն ունի, եւ դրւում է եկեղեցու գլխաւոր խորանի ճակատին:

Ի՞նչ ունեցանք: ,,Կաթողիկէ,,-ն նշանակում է ,,Թողութիւն տուող Է,,-ն՝ կամ ,,Թողութիւն տուող Աստուած,,:

Այսքանը կարելի է առաջին հայեացքով հասկանալ: Սակայն ,,Կաթողիկէ,, բառը ճարտարապետական եզր է, եւ վերաբերւում է տաճարաշինութեան՝ եւ ո՛չ թէ թողութիւն տուող Աստծուն:

Սրանից առաջնորդուլով, պարզւում է թէ Կաթողիկէ-ն եկեղեցում այն սրբազնագոյն վայրն է, որ ծառայում է որպէս Աստուծոյ նստավայր, կամ Նրա իջանելու վայր, յատկապէս պատարագի եւ հաղորդութեան պահերին: Դա եկեղեցու գլխաւոր խորանն է՝ որի վերին կամարին յաճախ դրւում է ՛՛Է՜՛ տառը:

Իսկ նոյնարմատ ՛՛Կաթողիկոս՛՛ բառը ՛՛Կաթողիկէ՛՛-ից տարբերւում է ընդամենը վերջաւորութեամբ, ուր ՛՛Է՛՛-ն փոխարինուել է ՛՛ոս՛՛-ով, որն էլ իր տառերի իմաստով ցոյց է տալիս ՛՛երկրային սերմ՛՛ լինելը, հետեւաբար ՛՛Կաթողիկոս՛՛-ը թողութիւն տուող երկրային անձ է, որպէս Աստուծոյ երկրային ներկայացուցիչը:

Հռովմի եկեղեցու ՛՛Կաթոլիկ՛՛ անուանումը ի հարկէ հայերէնի ՛՛Կաթողիկ՛՛ հիմքն ունի, ինչը կարելի է հասկանալ որպէս ՛՛թողութիւն տուող՛՛ եկեղեցի:

Սպանական քաղաք ՛՛Կատալոնիա՛՛-ի անուան կառուցուածքի հիմքը պիտի լինի ՛՛Կաթաղոնիա՛՛, որն իմաստաւորւում է իր պարունակած ՛՛թաղ՛՛ բառով, ինչը քահանայական թաղիքեայ թագն է, ուստի եւ քաղաքանունը կարելի է հասկանալ որպէս ՛՛Քահանայանիստ քաղաք՛՛, այլեւ ՛՛Թաղիքեայ թագով քահանաներ ձեռնադրող ու թագադրողի նստավայր՛՛:

– Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail