Ու սա սրիկայի հոգում թէ մտքում է այսօր, թուրքի առաջ հրաժարումը արեւմտեան Հայաստան կոչուած իմ ժառանգից, իմ հողից ,հայ դատ ըսուածից ու իմ սրբադասուած մեռելներից – Սերոբ Սահակեան
ՍՐԻԿԱՅԻ ՄԸ ՆԿԱՐԻ ՄԸ ԿԱԽՄԱՆ ԱՌԹԻՒ ԸՍԵՄ:
22 ՕԳՈՍՏՈՍ 2021 – ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ես կարողն եմ հասկանալ սա սրիկայի նկարի զետեղումը հայաստանեան որեւէ պետական գրասենեակի պատին :
Մի գուցէ կարողն եմ նաեւ հասկնալ որեւէ կրթական թէ մշակութային որեւէ ամբիոնին սիւներից մէկին:
Կարողն եմ հասկնալ, , քանզի կարողն եմ հասկնալ նոյն սրիկայի թէ իր թուրք ստնտուների կողից, ի Հայաստան ամբողջ, տեղ գտած բռնատիրութիւնը, որուն զուգահեռ ընդդիմութեան դատապարտելի թուլութիւնը:
Բայց ես չեմ կարող հասկնալ ու պիտի չհասկնամ եթէ սփիւռքահայութեան որեւէ պաշտօնական, մինչեւ անպաշտօն պատին տեղ գտնէ սա սրիկային նկարը:
Սա սրիկայի նկարը որու վզին է մեղքն իմ հինգ հազար որդու արեան:
Սա սրիկայի՛ որու վզին է ահաւոր կորուստը, իմ հայրենի հողին մէկ չորրորդին ու ոչ միայն:
Ու սա սրիկայի հոգում թէ մտքում է այսօր, թուրքի առաջ հրաժարումը արեւմտեան Հայաստան կոչուած իմ ժառանգից, իմ հողից ,հայ դատ ըսուածից ու իմ սրբադասուած մեռելներից:
Վերջապէս սա օտարից դրածոյի ծրագիրն է, օտարացումն մեր հայրենիքի ու սփիւռքի օտարացումն հայրենիքից:
Հետեւաբար սրիկայ է այն սփիւռքահայն որն իր պատին կամրացնի նկարը նոր օրերի Թալեաթին: