Ներկայիս Ադրբեջանի բոլոր տարածքները եղել են հայանուն, հայաբնակ ու հայկական. ակադեմիկոս Մելքոնյանի պատասխանն Ալիևին

Map of historic Armenia

Ներկայիս Ադրբեջանի բոլոր տարածքները եղել են հայանուն, հայաբնակ ու հայկական. ակադեմիկոս Մելքոնյանի պատասխանն Ալիևին

22 ՕԳՈՍՏՈՍ 2021 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Մագաղաթ.am – Magaghat.am:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները Հայաստանի սուվերեն տարածքների՝ Սյունիքի, Սևանի և Վարդենիսի մասին:

«Պատմաբանի խոսքով՝ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս:

Մինչև 14-15-րդ դդ., երբ Արևելյան Հայաստան և Արևելյան Անդրկովկաս ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, առավել ևս՝ մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ-թուրքերի, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չի եղել:

Ընդհանրապես Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դդ., երբ թուրքմենական ցեղերը այստեղ հաստատեցին իրենց տիրապետությունը: Օրինակ, Հյուսիսային Իրանի տարածքի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թուրքախոս: Թեպետ այդ թուրքախոս բնակչությունն էլ հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը: Սեֆյանները, լինելով պարսիկ, թուրքախոս էին: Եվ, բնականաբար, այս երևույթը նկատվեց նաև Արևելյան Հայաստանի տարածքում: Բայց դա բացարձակապես չի նշանակում, թե դրանից առաջ այդ տեղանունները հայկական չէին: 14-15-րդ դդ. առաջ, առավել ևս՝ 11-րդ դ. առաջ, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չէիք կարող գտնել:

Պատմաբանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել տեղանունների թուրքացումը նշված ժամանակաշրջանում՝ քոչվորներին հատուկ պարզունակ ոճով և նրանց ցածր մտավոր կարողություններին համապատասխան. «Թուրքերը ինչպես որ տեսնում էին տվյալ տարածքը, այդպես էլ կոչում էին: Ասենք, եթե պղտոր ջուր էր լինում՝ «Կարա-Սու» էին անվանում, կամ երեք եկեղեցի էին տեսնում՝ դառնում էր «Ուջ Քիլիսե», տեսնում էին չորս եկեղեցի՝ դառնում էր «Դորտ Քիլիսե», և այդպես շարունակ»:

Համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, մասնավորապես նկատի ունեմ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ իրենց մտավորական շրջաններով և մասնագիտական հանրություններով հանդերձ, շատ լավ գիտեն իրական պատմությունը: Երբ առիթ է ներկայանում, օրինակ՝ ռուսաստանցի մտավորականները, միշտ ասում են, որ ծիծաղելի է խոսել ադրբեջանական հնագույն մշակույթի մասին, որովհետև դա շինծու, թուրքացած իրանական էլեմենտի հիմքի վրա Արևելյան Անդրկովկասում ստեղծված կեղծ մշակույթ և էլ չեմ ասում՝ նաև քաղաքական հանրույթ՝ ի դեմս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության:

Ադրբեջանցիների ճիշտ ինքնանվանումը «կովկասյան թաթարներ» է: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քոչվորներ»:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ինչպես Ալիևի սանձարձակ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սևանի, Երևանի, հիմա էլ՝ Վարդենիսի մասին, այնպես էլ առհասարակ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծը սահմանին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հայաստանի Հանրապետությունից բացի՝ տարածաշրջանում կան նաև այլ զորեղ ուժեր, մասնավորապես՝ Իրանը և Ռուսաստանը, որոնց ամենևին էլ ձեռնտու չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»՝ անկախ նրանից, թե ինչ են դրա տակ հասկանում Բաքուն և Անկարան:

Զանգեզուրից 1921 թ. հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ ոք չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ուրեմն հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է»

Հին աշխարհի քարտէզը Հռոմը և Հայաստանը – Այս քարտէզի մէջ կարելի է փնտրել թէ ձեր ըսած օսմանեան կայսրութիւնը ուր է

www.facebook.com/%D5%84%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A9am-Magaghatam-216518851761203/photos/4261394920606889

Facebooktwitterredditpinterestlinkedinmail