Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 17 – Մովսէս Նաճարեան
13 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը –
Յօդուածաշար, շարունակութիւն 17
Այսօր մեր զարմանալի բառերին պիտի աւելացնենք նաեւ մեր զարմանալի աշխարհագրական տեղանուններից մի քանիսը, եւ ցոյց տանք նրանց առնչութիւնը հին Եգիպտոսի ու Եւրոպական լեզուների հետ։
Հայկական Լեռնաշխարհը ձեւաւորուել է ըստ երկնային մարմինների պատկերների, եւ դրա տեղանունները, լեռնանաշղթաներն ու գետերից ոմանք անմիջականօրէն առնչւում են Սուրբ Գրքում յիշատակուած երկնքի հաստատութեան հետ, այլապէս՝ համաստեղութիւնների հետ։
Պէտք չէ զարմանալ սոյնպիսի զուգահեռներ քննարկելուց, քանզի սա եղել է Աստուծոյ տիեզերաստեղծման ու ապա աշխարհստեղծման ճարտարապետութեան հիմքը։
Դրանցից մէկն է Օրիոն Համաստեղութեան երկրային առաջին տարածքի պատկերը մեր լեռնաշխարհում (տես՝ քարտէս “1”-ը)։
Նախ կարեւոր է իմանալ Օրիոն անուան ծագումնաբանութիւնը։
Ինչպէս որ մեր Գաւառցիները “արաղ”-ը հնչում են “օրաղ”, այդպէս էլ հայերէնից երբ համաստեղութեան անունը հասել է Յունաստան՝ սկզբնատառ “ա”-ն փոխարինուել է “օ”-ի։ Ունեցանք “Արիոն”։ Սա էլ բարբառային տարբերակն է գրաբարեան “արեւն” բառի, որը ի հարկէ առնչւում է “արեւ”-ի հետ, սակայն իրականում արեւը չէ, ոչ էլ դրա հայցական հոլովը։ Տեսնո՞ւմ էք, թէ մի տառը ինչքան բան կարող է փոխել։
“Արեւն” բառում “եւ” երկբարբառը չի հնչել շաղկապ “եւ”-ի նման, այլ իր երկրորդ հնչիւնով, որը այսօր չի գործում մեր լեզւում։ Դա ֆրանսերէնի “yeux”-“աչքեր” բառի հնչողութիւնն ունի։ Ուստի “արեւն”-ը հնչել է “ար+yeux+ն”, որը յետագայում գրուել է “արիւն”, արեւելահայերէնում էլ այսօր գրւում է “արյուն”։
Ի՞նչ աղերս ունի արեւը “արյուն”-ի հետ։
Սա արդէն տիեզերաճանաչողական եւ ինքնաճանաչողական նշանակութիւն ունի։
Արեւից մեզ հասնող ճառագայթները դրա արիւնատար երակներն են, որոնք արեւի արեան էներգակիր մասնիկներն են կրում եւ փոխանցում մեզ որպէս սնունդ։
Ուստի եւ յստականում է “արեւն”-ի տարբերութիւնը “արեւ”-ից։
Բայց Օրիոն-արիւնը երկրի վրայ ինչպէ՞ս կարող էր արտայայտուել։
Երկրիր մոլորակին, յատկապէս հողին կեանք պարգեւող “արիւն”-ը քաղցրահամ հոսող ջուրն է։ Ահա եւ Օրիոն համաստեղութիւնը պատկերող հոսող ջուրը, որը Տիգրիս գետն է, իր ակունքներից մինչեւ միջին հոսանքի շրջանները, ինչպէս ներկայացուած է քարտէսում, որով պարզ է դառնում, որ Օրիոնը Հայկական Լեռնաշխարհի հարաւային սահմանն է ուրուագծում, որտեղ ունեցել ենք Անգեղ տան սահմանապահ բդեշխութիւնը։
Ահա այդ տարածքում էլ պէտք է որոնել Շանաստղ-Սոթիս-Սիրիուսը։
Առանց Հայոց պատմութեան հնագոյն անցուդարձերի քննարկման՝ հնարաւոր չէ լուծել այս հանելուկը։
Դա վերաբերւում է Հայկ նահապետի եւ Բելի պատմութեան, որը մօտաւորապէս ծանօթ է ձեզ, եւ այնտեղ է թաքնուած հանելուկի պատասխանը։
Մեր նահապետը երբ Բաբելոնից հեռացել ու բարձրացել է Հայկական Բարձրավանդակ (Հայկի յաղթանակը՝ 11.115 թ․ մթա․), նրա ուղին անցել է Տիգրիս գետի հոսանքն ի վեր, ու երբ դաշտավայրերն աւարտուել են՝ նա հասել է առաջին բարձրունքներին, ուր էլ կառուցել է առաջին բնակավայրը, ու յանձնել իր թոռ Կադմոսին։
Հայկը բնակատեղին անուանել է Փիւնիկէ, որը դարերի ընթացքում աղաւաղուելով դարձել է “Փինիկ” կամ “Փինակայ” (տես՝ քարտէս “2”-ն)։ Սա Լիբանան-Փիւնիկէն չէ, այլ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի այցելած քաղաք-Փիւնիկէն է, ուր գնացել է “Գրերի Գիւտ”-ի առնչութեամբ։
Կադմոսն իր աւանին հարակից տարածքը կամ գաւառը կոչել է “Ծաւդէք”, որը նշանակում է “որսորդ-ձկնորս”։ Ահա եւ հասանք սումէրական արքայացանկում յականէ-յանուանէ յիշատակուած տիրակալ “ձկնորս-որսորդ Դ(ու)ՄՈ(ւ)Զ(ի)”-ին, նոյն ինքն Հայկ նահապետի թոռ Կա-ԴՄՈՍ-ին ու նրա տիրոյթին։
“Ծաւդէք” գաւառանունը յետագայում աղաւաղուելով Եգիպտոսում դարձել է “Սօթիս” (Եգիպտերէնում “Ծ” տառի բացակայութեան պայմաններում այն տառադարձել են “ս”-ի, իսկ մեր մօտ “աւ” երկբարբառի երկրորդ հնչիւնն է եղել “օ”, ուստի եւ “Ծաւդէք”-ը դարձել է “Սօդէք”, ապա եւ “Սօթք”, որից ունենք Սոթքի կամ Զոթքի ոսկու հանքավայրը, իսկ Եւրոպական լեզուներում եւ յունարէնում մեր “ք” յոգնակերտ մասնիկը դարձել է նոյնպէս “ս”)։
Հիմա իմացա՞ք թէ Օրիոնն ու Սօթիսը իրականում վերագրուել են Կադմոսին եւ ո՛չ թէ Հայկ նահապետին։ Ախր կարդացէ՛ք հայր Ղեւոնդ Ալիշանի մօտ, որ յստակ նշում է, թէ մեր մատենագրութեան մէջ երբ խօսք է եղել Օրիոնի մասին՝ մեր նախնիները դրա հետ զուգահեռ օգտագործել են ոչ թէ “Հայկ” անունը, այլ “Հայկն”, որը նշանակում է “նոր Հայկ”, որով մակդրուել է Կադմոսը, որպէս իր պապի գործի շարունակողը։
Իսկ քանի որ “Ծաւդէք”-“Սօթիս”-ը Հայաստանի հարաւային սահմանագիծն է ուրուագծել՝ ապա “Սօթիս”-ից առաջացել են անգլ․ South, ֆրանսերէն Sud բառերը, “հարաւ” իմաստով։
Յուսամ կը մարսէք։
————————–
Մովսէս Նաճարեան