Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 21 – Մովսէս Նաճարեան
11 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը –
Յօդուածաշար, շարունակութիւն 21
Ինչո՞ւ սկզբնատառ “Հ” հնչող “Յ”-ով գրել “Յարութիւն”, “Յանցանք”, “Յիսուս” բառերը։
“Հ” տառն ունի “հոգի”, “հուր” իմաստները, որոնցից “հուր”-ը “կրակ” չի նշանակում, այլ “պտուղ”, հետեւաբար “ուտելիք”, նաեւ “որդի”։
Իսկ “Հոգի” հասկացողութիւնը այսօր շեղուած է իր իմաստից, որի հետեւանքով ասւում է, թէ “հոգին անմահ է”, մինչդեռ դա հայրատուր սերմն է, որով բեղմնաւորւում է իգական ձուն եւ առաջանում է սաղմը, ապա պտուղը, որդին։
Մինչդեռ այս բովանդակութեամբ “հոգի”-ն մահկանացու է այն պարագայում, երբ արուն չունի սերմատւութիւն, որով պիտի շարունակէր իր սերունդը։ “Հուր”-ը ի հարկէ կրակը չէ, այլ այն սնունդը, որը մեզ կենդանի է պահում։
Այս “հուր”-ից է առաջացել “հրեայ” անունը։ Սա պէտք չէ շփոթել “հուռի” եւ “խուռի”-ների հետ։
Հայոց այբուբենում “Յ” տառը (յունական փոքրատառ Օմեկային համապատասխան), նաեւ թուային համակարգում “3” թիւը խորհրդանշում են շնչաւոր էակների էլեկտրամագնիսական դաշտը, այլապէս “Աստուածատուր հուր”-“Ահուր”-“Աուրա”-ն, որը արգանդում արդէն կազմաւորուած շնչաւոր էակի ծննդից մի ժամ առաջ յայտնուելով՝ նրան տալիս է կերպարանք, ինքնուրոյնութիւն, իմացականութիւն, եւ ծնունդից յետոյ պաշտպանում է նրան արտաքին ազդակներից։
Աուրան նաեւ անձի ազդեցութեան գօտին է, նրա կարողութիւնների սահմանը։ Եւ իրականում անմահ է մեր Ահուր/Աուրան, որ մեր մարմինը լքելով գնում ու միանում է տիեզերական, Աստուածային աուրային։
“Յարութիւն” բառը բաղադրուած է “յ+արութիւն” հիմքերից, եւ նշանակում է “Ահուր/Աուրա առնելու գործընթաց”, մինչդեռ երբ գրւում է “հ”-ով՝ դառնում է “սնունդ առնելու գործընթաց”, երբ բոլորս էլ գիտենք, որ ոչ մի սնունդ կամ ներարկում՝ “յարութիւն” չի կարող տալ մահացած մարդուն, նրան չի վերակենդանացնի, քանզի անձի մարմնից հեռացել է աուրան։ Ուստի “հ”-ով գրուած “հարութիւն”-ը դառնում է անհեթեթութիւն։
“Յանցանք” բառը բաղադրուած է “յ+անցանք” հիմքերից, որտեղ “անցանք”-ը “անցած լինելու” փաստագրումն է։ “Յ”-ն ցոյց է տալիս մեր ազդեցութեան գօտին, մեր սահմանը, ուստի “յանցանք”-ը այն պարագան է, երբ անցել ենք մեր կարողութիւնների եւ իրաւունքների սահմանը, եւ խուժել ենք ուրիշների սահմանից ներս։
Չափի զգացումը շատ են կարեւորել մեր նախնիները։
“Յիսուս” անուանումը չի թուլատրւում “Հիսուս” գրել, որովհետեւ Նրա անունը տառացիօրէն յուշում է, որ Նա եղել է “Աուրայի իմաստութեան սերմերի ուսուցանող”, եւ ոչ թէ “հուր-սնունդի” մասին փիլիսոփայող։
Բառերի եւ նրանց դասական ուղղագրութեան վերաբերուէք յարգանքով։
Մովսէս Նաճարեան