Հայրենապատում – Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է – ԱՐՑԱԽ

Հայրենապատում -- Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է -- ԱՐՑԱԽ

Հայրենապատում – Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է – ԱՐՑԱԽ

17 ՄԱՐՏ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է: Հայտնի է, որ բնակիչների մի մասը ժամանակին այստեղ են տեղափոխվել Մեծ Թաղերից և Ավետարանոցից:

Շեխերը մտնում էր Ամարաս վանքի թեմի մեջ և մշտապես հանդիսացել է Արցախի հոգևոր կենտրոններից մեկը:
1907 թ. գյուղն ուներ 469 հայ բնակիչ:

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Շեխերը գտնվում էր ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի կազմում։

1974 թ. Շեխերում ապրում էր 421 հայ: Գյուղն ուներ 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ: Հայտնի է, որ գյուղն ունեցել է նաև սուրբ Մեսրոպյան կոչվող վարժարան տղաների համար:

1988 թ. Շեխերում ստեղծվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Միրզոյան), որը մինչև 1992 թ. պաշտպանել է գյուղի սահմանները, իսկ 1992 թ. հուլիսից ազատագրական մարտեր մղել Շեխեր-Մաճկալաշեն ուղղություն հենակետերում:

1992 թ.-ի սեպտեմբերից Մարտունի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ազատագրական մարտերին:

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Շեխերը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Հայրենապատում — Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է — ԱՐՑԱԽ
Հայրենապատում — Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է — ԱՐՑԱԽ
Հայրենապատում — Շեխերը Արցախ աշխարհի Վարանդայի գավառի հին գյուղերից է — ԱՐՑԱԽ

Հայրենապատում / Hayrenapatum

Facebooktwitterredditpinterestlinkedinmail