ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

26 ՅՈՒՆԻՍ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԱԼԵԿՆԵՐԸ

/15 Հունիս, 2018 թ./

Երեկվա իմ «Որդի Աստվածը» գրառման տակ արված մեկնաբանություններից զգացվում է, որ մեծ հետաքրքրություն կա Ամալեկ (Ամաղեկ) անվան նկատմամբ: Ուստի որոշեցի շատ հակիրճ (ծանոթացման կարգով) անդրադառնալ այդ անվանը:

Ողջ աշխարհին Ամալեկ անունը (որպես ցեղանուն և անձնանուն) հայտնի է Հին կտակարանից: Հին կտակարանում Ամալեկ անունով է ներկայացվում այն ժողովուրդը, որ հրեաներին արգելում էր մտնել Քանան: Հին կտակարանը ամալեկներին ներկայացնում է որպես հրեաների մահացու թշնամի: Հրեաներն էլ Ամալեկ ասելով, մատնացույց են անում հայերին:

Ամալեկ էր նաև Եսավի թոռան անունը: Եսավը Հակոբ=Իսրայելի ավագ եղբայրն էր և Հակոբը խաբեությամբ նրանից խլեց անդրանիկության իրավունքը:

Ամալեկ անունը սեմական լեզուներում բացատրություն չունի, չի ստուգաբանվում և մինչ օրս անհայտ է համարվում բառի ծագումն ու իմաստը:

Ցեղանվան բացատրությունը տալիս է հայերենը։

Այն կազմված է բուն «ամալ» բառից և ցեղանուն, պատկանելիություն ցույց տվող «-եկ/-իկ» մասնիկից (հմմտ. Հայ-իկ>Հայկ=Հայ, պարս-իկ, հնդ-իկ, զարմ-իկ և այլն):

Նույն Ամալ և թեոս=«աստված» բառերով է կազմված հունական Ամալթեա դիցանունը: Սա այծի կերպարանքով ներկայացվող այն դիցուհին էր, ում եղջյուրից բխող նեկտարով սնվում էր մանուկ Զևսը: Այս առասպելական պատմությունից է ծագել «առատության եղջյուր» արտահայտությունը, ինչը փաստացի նշանակում է «Ամալ Աստծո եղջյուր»: Այս թեման առկա է նաև Հայոց հրաշապատում հեքիաթներում, որտեղ կովի եղջյուրից սնվում է որբ երեխան:

Հունական այս դիցական սյուժեն հուշում է, որ Ամալ անունը կապված է լցնելու, հեղելու, առատ դարձնելու գաղափարի հետ: Այստեղ է, որ մեջտեղ է գալիս բնիկ հայերեն ամալ=«լցնել, հեղել» բառը: Այստեղից էլ հարց է առաջանում, թե այս բառն ինչպես պիտի դառնար ցեղանուն:

Ժամանակակից աշխարհում այս հարցի պատասխանը կարող են տալ մի քանի հոգի, ովքեր զբաղվում են սեպագրական շրջանի դիցաբանության հետազոտությամբ: Նրանց է հայտնի A-MAL = Ամալ դիցանունը: Հայտնի է նաև, որ այն եղել է Որ Դի Աստծո (=Արամազդ, Արմենակ, Մարդուկ, Մարաթուկ, HAL.DI) անուններից մեկը, ով դեռևս մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի սկզբից է հռչակվել միակ Արարիչ։

Աշխարհարարման բաբելական (Քաջանց, «կասիտական») դյուցազնավեպում Որ Դի Աստվածը ներկայացված է 55 անուններով:

Արդյունքում, հայերենի տվյալները են թույլ տալիս ասել, որ Որ Դի Աստծո Ամալ անունը բացահայտում է նրա էության առատություն պարգևող հատկանիշը:

Այսպիսով, Ամալ դիցանունից ու “-եկ” մասնիկից կազմված ամալեկ ցեղանունով Հին կտակարանի հեղենակները նշել են Արամազդ=Մարդուկի պաշտամունքի հետևորդներին։

Հին աշխարհում շատ ցեղանուններ կազմված էին դիցարանի գերագույն աստծո անունով։

Հայերենում նույնական են «ամալ» և աման=«անոթ» բառերը: Մ.թ.ա. 4÷1 հազարամյակների պատկերագրության մեջ անոթի պատկերը Որ Դի=Մարդուկ Աստծո ատրիբուտներից մեկն է, որով գաղափարագրվել է նրա Ամալ անունը (տես լուսանկարը): Նրա տարածված անուններից մեկի գաղափարագիրը խաչի նշանն էր: Ուրարտական ժամանակներում հաճախ է անոթով պատկերվել նաև HAL.DI=Որդի Աստվածը:

Աստծո հիմնական Որդի անունը, սկսած Սյունիքի ժայռապատկերներից մինչև Միջագետք ու հին Եգիպտոս, գաղափարագրվել է նաև հորթի պատկերով, որը հիմնված է բնիկ հայերեն որթ=”հորթ” և “որդի, որթի” բառերի համանունության վրա։ Հրեաների Մովսեսը մերժեց Որդի Աստծո պաշտամունքը /հորթի պաշտամունքը/ և հրեաներին պարտադրեց Եհովայի պաշտամունքը։

Հին կտակարանը ամալեկներին բնութագրում է այսպես․ «Ամաղեկն ազգերի գլուխն է» (Թուոց իդ 20)։ Իսկ Աստծո որդիների՝ հայերի, նկատմամբ Հին կտակարանի աղանդը ստեղծողների վերաբերմունքն իրենց «աստծո» բերանով այսպես է ձևակերպված․ «Ամաղէկի հիշատակը երկնքի տակիցը պիտի բոլորովին ջնջեմ» (Ելից ժէ 14)։

Արդյունքում կարող ենք փաստել, որ հրեաներն Ամալեկ են կոչել այն ժողովրդին, ով պաշտում էր առատություն պարգևող Ամալ Աստծուն: Նրանք մերժեցին այդ Աստծո պաշտամունքը, իսկ նրան պաշտողների ազգին համարեցին իրենց մահացու թշնամի:

Ստորև բերված են Ամալ Աստծո պատկերագրության մի քանի նմուշներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց կնիքներից։

May be an illustration of pen and text

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail