ՄԻԵՎՆՈՒՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆԻՑ – Սամվել Կարապետյան

armenagan-Garni-Temple-Night-Shot-Kotayk-Province-Armenia

ՄԻԵՎՆՈՒՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՌԱԳԻՐԸ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆԻՑ.

karvajar-1karvajar-2
Դեռևս 1998 թ. վաստակաշատ և բազմափորձ հնագետ Համլետ Պետրոսյանը «Իրան-Նամէ» հանդեսում (հմր. 1-3, էջ 38-40) հրատարակեց Դադի վանքում գտնվող թե՛ բովանդակությամբ և թե՛ մանավանդ գրչությամբ մի խիստ ուշագրավ արձանագրություն` «Դադի վանքի ծածկագիր արձանագրությունը» վերնագրով:

Դա` Հասան Վախտանգյանից` 1182 թ.-ից երկու մասի կիսված վիճակում մեզ հասած խաչքարի հյուսիսային նեղ նիստին առկա 8 տողանի մինչ այդ երբևէ չվերծանված անսովոր գրչությամբ արձանագրությունն էր: 2008 թ.

համանման կամ ավելի ճիշտ է ասել նույնական ձեռագրով ևս մեկ արձանագրության հանդիպեցի Նոր Բրաջուր գյուղում: Այս մեկը նախորդից 15 տարի երիտասարդ է (1197 թ.), բայց արձանագրությունն ակնհայտորեն նույն ձեռագրով է փորագրվել:

karvajar-3karvajar-4
Նշեմ, որ Դադի վանքի խաչքարի Հ. Պետրոսյանի կատարած արձանագրության վերծանությունն էապես հեշտացրեց այս նոր խաչքարի նույնական ձեռագրով արձանագրությունը վերծանելու գործը (միայն թե ինքս հակված եմ այս արձանագրությունները ոչ թե ծածկագիր, այլ` ձեռագիր համարել, պարզապես` փոքր-ինչ անսովոր և յուրահատուկ):
Նորահայտ խաչքարի հարավային նեղ կողին 21 կարճ տող է: Նրանցից 18-ը խնդրո առարկա ձեռագրով է, իսկ վերջին երեք տողը սովորական գրչությամբ, որով որ փորագրվել է նաև թվականը:
Բովանդակությունը հետևյալն է.
Ի թվ|իս ՈԽԶ (1197), | ես` Իւա|նէ կան|գնե[ցի] զխաչ|ս ի բարե|խոս եղ|բաւր իմո|յ Վարհա|մայ, ով եղ|եվ կրոն[ա]|վոր եվ կա|տարեցա|վ ի ճանա|պահր | յԵրոսաղ|եմի, յիշ|եցայք ի Ք(րիստո)ս: | [Ա(ստուա)ծ] ող(որ)մ(ի) | կազմող|ին:
Ստորև ներկայացնում եմ զույգ` 1182 և 1197 թթ. խաչքարերի և միևնույն ձեռագրով արձանագրությունների լուսանկարները, ինչպես նաև վերջինիս գրչանկարը:

Սամվել Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail