Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո մինչ այսօր

Իսլամացված սասունցի ընտանիք, Մուշ, 1990թ.

27 ՓԵՏՐՈՒԱՐ 2016

Սոֆյա Հակոբյան

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնսիրությունը, որի մեջ ներառված են Սասունի` Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետների, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:

Ինչպե՞ս փրկվեցին հայերը Սասունում

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակություն է ունեցել այստեղ հայերի փրկության հարցում: Սակայն, ի պատիվ սասունցիների, պետք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանությունը ահռելի մեծ դեր խաղաց, ու թեև Սասունի 1915թ. ինքնապաշտպանությունը ի վերջո ճնշվեց, սակայն այն ապարդույն չանցավ: Նույնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շեպինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկվել էին հիմնականում զինված դիմադրության շնորհիվ

(1): Հայ որբերին փրկել են նաև որոշ քրդական և արաբական աշիրեթներ:

«Փրկել» հասկացությունն, անշուշտ, հարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպես աղախիններ կամ ապագա հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապես պաշտպանող ընտանիքներ նույնպես եղել են, որոնք նրանց մեծացրին որպես հայերի:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԿԱՐԴԱԼ
http://akunq.net/am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail