Երկրի վրայ առաջին ոտք դնողը – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

Երկրի վրայ առաջին ոտք դնողը, առաջին քաղաք «Էրիտու»-ի հիմնադիրն եղել է «Էա-Էնկի»-ն

Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=16516)

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

5.Էնկի-Էա աստուածն ու Լարսա քաղաքի կառուցումը

Ըստ սումէրական արձանագրութիւնների՝ երկրի վրայ առաջին ոտք դնողը, առաջին քաղաք «Էրիտու»-ի հիմնադիրն ու ճարտարապետը եղել է ջրերի աստուած «Էա-Էնկի»-ն:

«Էա-Էնկի-ն երբ իմացաւ որ երկնքի գլխաւոր աստուած Անուն եւ նրա որդի Էնլիլը պիտի այցելեն երկիր մոլորակ՝ նրանց տիեզերանաւի համար յատուկ մի իջեւանատեղի եւ բնակավայր կառուցեց, ու այն կոչեց Լարսա:
Անուի եւ Էնլիլի այցելութեան նպատակն էր երկիր մոլորակ հասցնել յաւելեալ աշխատաւորներ, գործիքներ եւ յատուկ սարքեր՝ երկրից թանկարժէք նիւթեր կրել-տանելու համար, մետաղներ՝ յատկապէս ոսկի: Սարքերն ու գործիքները պիտի ծառայէին հանքերի հանման ու զտման աշխատանքներին, նաեւ երկրի վրայ երկիր-երկինք կապի հանգուցային գլխաւոր կենտրոնի կառուցմանը: Այդ գործերը իրականացնելու համար Էնլիլը Լարսայում մնաց 6 Շար (21600 տարի)»168:

Մեկնաբանութիւն.-

Մասնագէտները Լարսան տեղադրել են Սումէրի տարածքում՝ այնպէս ինչպէս արել են Էրիտու-ի պարագայում:
Մեր համոզմամբ Լարսան էլ պէտք է կառուցուած լինի ջրերից դուրս ելած առաջին ցամաքի վրայ՝ Հայկական Լեռնաշխարհի շրջանակներում, այն էլ նրա սարահարթային մի շրջանում՝ որպէսզի այն ծառայէր որպէս տիեզերանաւի վայրէջքային հարթակ, միեւնոյն ժամանակ լիներ հանքավայրերին մօտիկ՝ երբ Սումերի տարածքին չկայ ո՛չ մի հանքավայր:

Ահա այս հանգամանքները մեզ մղեցին Լարսան որոնելու պատմական Հայաստանում:
Համաշխարհային հանրաճանաչ ու ծանրակշիռ գիտնականների բանաձեւած ու ընդունած դրոյթները ժխտելն ու նոր ուղի հարթելը առնուազն «այլախոհութիւն» է՝ չասելու համար «հերետիկոսութիւն», որ «դեմոկրատականօրէն» պատժելի է…:

Երկար ժամանակ մեր մտքում վեր ու վար էինք անում՝ մինչեւ որ գտանք առաջին «Լարսա»-ն Մեծ Հայքի տարածքում:
Ժողովրդական լեզուով՝ դա «Ղարս»-ն է, «Կարուց բերդը», կամ պատմական Կարս քաղաքը, որ սարահարթի վրայ է գտնւում:

Քաղաքանուան «կար»-ը ուղղակիօրէն «տիեզերանաւ» է նշանակում (անգլ. car=մեքենայ)169, երբ «ս»-ն էլ յոգնակերտ մասնիկ է: Յիշենք «Մշոյ սուլթան սուրբ Կարապետ»-ը՝ որ ոչ միայն «Կարապ»-ի պետն է եղել, այլեւ «կար»-ի՝ տիեզերանաւի պետը:

Կարսի սարահարթի հարաւ-արեւելեան հատուածը կամ գաւառը հնագոյն ժամանակներից կոչուել է «Նախիջեւան»…:

Իսկ Կարս քաղաքին շատ մօտիկ է եղել վաղնջագոյն ժամանակներից շահագործուած Օլթիի հանքավայրը՝ որը Սուրբ Գրքում էլ է յիշատակուել:

Այսպիսով բացայայտւում է, որ Կարս քաղաքը կառուցուել է Ենովք-Էնկի-Էա հրեշտակի կողմից, ու ջրհեղեղից շա՜տ առաջ՝ եւ եղել է երկրագնդի երկրորդ հնագոյն քաղաքը:
Եւ քանի որ Աստուած ամէն ինչ զոյգերով է արարել՝ նոյն սկզբունքով էլ կառուցուել է երկրորդ ու «վերին Կարս-Ղարս»-ը, որ հիմա կոչւում է «Վերին Լարսա» ՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային անցման կէտում:

Կարսի շրջակայ ամբողջ տարածքը աստղագիտականօրէն պատկերում է Պեգասոս-հրեղէն ու թեւաւոր ձին՝ որպէս տիեզերանաւ173:

Հեթում թագաւորը կամ նրա կողից հարցադրող-պատասխանող Վահրամ վարդապետը վկայում է քաջքերի մասին. «Հեծյալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, եւ ի վերայ ջրոց քայլեալ՝ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն՝ եւ ի նոցանէ բանս լսեն եւ առնեն»174:

[1] Մանրամասները տես՝ Զ. Սիտչին, նոյն, էջ 303-307:

[1]«Կառք»-ը նոյնպէս «մեքենայ» է՝ սակայն ցամաքային օգտագործման համար:
[1]Կարապ համաստեղութիւնից եկածների պետը:
[1]Սա պէտք չէ շփոթել Գողթան գաւառի «Նախճաւան»-«Նախիջեւան»-ի հետ:
[1]ªՀարցը այն է, որ եթէ գոյութիւն ունի «Վերին Լարսա»՝ ապա պիտի լինի նաեւ «Ստորին Լարսա»:Եթէ այդպիսի բնակավայր գտնէք Կովկասից ներքեւ՝ Վրաստանում կամ պատմական Հայաստանում, ապա զէնքերս վար կը դնեմ:
[173]Յաւելեալ տես՝ Յօդուած «3»-ում «Ձուկ կենդանակերպ»-ն «Պեգասոս»-ը, էջ 185, 212:
[174]Ղեւոնդ Ալիշան, «Հայոց հին հաւատքը կամ հեթանոսական կրօնը», Երեւան 2002, էջ 102-103:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

http://lousavor-avedis.org/?p=16516

Facebooktwitterredditpinterestlinkedinmail