«Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ.

Հոդված 1.

Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ.

a) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ. եւ

b) մարդկայնության դեմ հանցագործությունների, անկախ այն հանգամանքից դրանք կատարվել են պատերազմի ժամանակ, թե խաղաղության ժամանակ, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ., …այդ թվում` ցեղասպանության հանցագործությունների, որոնք ձեւակերպված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի մեջ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail