Մարտունու շրջանի Հացի գյուղն ունի հարուստ պատմամշակութային արժեքներ, դարերով հղկված ավանդույթներ

21 ՄԱՅԻՍ 2016 — ՄՇԱԿՈՅԹ ԿՐՕՆԱԿԱՆ

Մարտունու շրջանի Հացի գյուղն ունի հարուստ պատմամշակութային արժեքներ, դարերով հղկված ավանդույթներ, սովորույթներ ու հպարտանալու բազմաթիվ առիթներ:

Ամենախոսուն ու ամենահիշարժան վկան գյուղի արևելյան կողմում, բլրի գագաթին տեղակայված Բռի եղցի վանքն է:

Այն կառուցել են Աղվանից կաթողիկոս Ստեփանոսը և նրա եղբայր Ներսես եպիսկոպոսը XIII դ. (վանքի տարածքում պահպանվել են V–VI դդ. կոթողների բներ, խարիսխներ և խոյակներ, խաչքարերից մեկն ունի 1270-ի շինարարական արձանագրություն:

Վանքի համալիրը կազմված է միմյանց կից երկու միանավ եկեղեցիներից:

Գյուղի պատմական վայրերից է նաև Անահիտի աղբյուրը:

Ավանդության համաձայն՝ Աղվանից Վաչագան թագավորն այս աղբյուրի մոտ է առաջին անգամ հանդիպել Հացի գյուղի գեղեցիկ, իմաստուն օրիորդ Անահիտին և սիրահարվել նրան:

Այդ օրվանից էլ աղբյուրը կոչվում է Անահիտի աղբյուր: Աղբյուրը կառուցվել է 1909թ. :
Մարտունու շրջանի Հացի գյուղն-9Մարտունու շրջանի Հացի գյուղն-8Մարտունու շրջանի Հացի գյուղն-7Մարտունու շրջանի Հացի գյուղն-6Մարտունու շրջանի Հացի գյուղն-2
www.facebook.com/photo.php?fbid=10154636178981111&set=pcb.10154636192231111&type=3&theater

ՅԱՐՈՒԹ ԱԴԱՄԵԱՆ

322 Total Views 1 Views Today

1 Comment on Մարտունու շրջանի Հացի գյուղն ունի հարուստ պատմամշակութային արժեքներ, դարերով հղկված ավանդույթներ

  1. Ներողություն եմ խնդրում, բայց արդյո՞ք հակասություն չկա ձեր այս գրածում՝ «Ավանդության համաձայն՝ Աղվանից Վաչագան թագավորն այս աղբյուրի մոտ է առաջին անգամ հանդիպել Հացի գյուղի գեղեցիկ, իմաստուն օրիորդ Անահիտին և սիրահարվել նրան:Այդ օրվանից էլ աղբյուրը կոչվում է Անահիտի աղբյուր: Աղբյուրը կառուցվել է 1909թ.»: Եթե Վաչագանը թագավորը այդ աղբյուրի մոտ է սիրահարվել, ենթադրվում է, որ այդ աղբյուրը եղել է այդ ժամանակ, այսինքն՝ 5-րդ դարում:Տեսքը և ձևը կարևոր չէ,կարևորը այն է, որ աղբյուրը եղել է: Ուրեմն 1909-ին կարող էր նորոգվել, նորացվել կամ վերակառուցվել, ոչ թե կառուցվել: Անձամբ ես վստահ եմ, որ Անահիտի աղբյուրը հայոց Անահիտ Աստվածուհու անունն է կրում, որովհետև Հացիում Անահիտ Աստվածուհու պաշտամունքի բավական խոսուն հետքեր կան:

Leave a Reply

Your email address will not be published.


*