ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում

27 ՆՈՅԵՄԲԵՐ 2018 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՌԱԶՄԱԿԱՆ:

ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրականացրել են «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին:

Հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում

«Զինուժ մեդիա»-ն «Յութուբ»-ում արդեն տարածել է ռեպորտաժի կարճ անոնսը, որում կարելի է տեսնել «Տոչկա»-ի համազարկը:

artsakhpress.am/arm/news/96943/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail