22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ – ՆԱԽՈՐԴԸ:
Համեմատէ՛ք մեր թուարկութեան 2-րդ դարի հեղինակ Պտղոմէոսի կազմած քարտէսի -Tospins regio – «Տոսպի շրջան»-ում Վանայ լճի արեւելքին պատկերուած «Կետ»-ի բացուած երախի հետ: Տես՝ Պատկեր «3»:
«Կետի երախը ջրի մէջ»
Պատկեր «3»
Պտղոմեոսի Ասիայի III քարտէսը – II-րդ դար
2.Տարօնը գտնւում է Տաւրոսի հիւսիսային ստորոտին, ուստի Տարօնի հետ առնչուող «Տուրու բերան»-ը պէտք է ունենար «Տաւրոյ բերան» ուղղագրութիւնը՝ եւ նոյնանար արաբական առասպելի «ցուլի մռութ»-ի տարածքի հետ:
Մատենագրական
Փաւստոս Բիւզանդը կը գրէ[1].
«Եւ ետ Վաչէի զօրավարի զականս Ջանջանակին եւ զՋրաբախիս եւ զՑլու գլուխ, ամենայն գաւառակօքն հանդերձ»:
Պարզ է որ խօսքը վերաբերւում է Մեծ Հայքի որոշակի տարածքներին, սակայն աշխարհաբարի թարգմանող Մալխասեանցը չի մեկնաբանել «զՑլու գլուխ»-ը, որ նոյն ինքն Տաւրոյ Բերանի տարածքն է:
5.Յարութ եւ Մարութ Հրեշտակներ
Արաբական աղբիւրը շարունակում է.-
«Հարութ եւ Մարութ հրեշտակները հիւսիսից եկան ու մեզ գիտութիւններ ու օրէնք սովորեցրին (նոյնիսկ թռնելու գաղտնիքը տուեցին)»:
Մեկնաբանութիւն.-
ա. Ահա այդ «Անգեղ» հրեշտակներից է Մարութը՝ որն անկասկած առնչութիւն է ունեցել Տաւրոսի Մարութայ սարի հետ, իսկ Հարութն էլ նախապատմական ժամանակներից մեզ հասած հայկական արական անուն է, որի առաջին արմատ «Հար»-ը ցոյց է տալիս նրա «Հարք»-եցի լինելը:
Ըստ երեւոյթին՝ «Հարութ»-ը իմաստաբանօրէն տարբերուել է «Յարութիւն»-ի «Յարութ»-ից:
բ. Այս հրեշտակների պարագան անմիջականօրէն կապւում է ցուլերի վրայ կանգնած հնագոյն Ասորա-Բաբելական արքաների քանդակների եւ պատկերների հետ՝ որոնք յուշում են թէ այդ տիրակալները Տաւրոսեան ծագում են ունեցել, Անգեղ-հրեշտակների տան շառաւիղներից են եղել, երբ գիտենք որ Հայոց էպոսի Սանասարի եղբայր Պաղտասարը Իրաքում է հաստատուել:
Աւելորդ չենք գտնում մէջբերելու սուրբ Մ. Մաշտոցի խօսքը «հրեշտակների» մասին.
«Երկրից ստեղծուած մարդիկ… սնւում են Աստուծոյ նախատեսած դարմաններով, եւ հրեշտակների միջոցով դաստիարակւում են հոգեղէնների վարքով՝ ըստ Աստուծոյ նախախնամութեամբ տրուած օրէնքների, որոնք քարոզուել են հրեշտակների կողմից»:
Հասկանալի է, որ հրեշտակները մարմնաւոր պիտի լինէին՝ որպէսզի կարողանային «քարոզել» եւ «դաստիարակել»:
«Հարութ» եւ «Մարութ» հրեշտակների անձերին է ակնարկում նաեւ հայկական հետեւեալ աւանդութիւնը:
Մանուկ Աբեղեանը յիշատակում է Համբարձման տօնի առթիւ հաւաքուող ծաղիկներից «Հօրոտ»-«Հաւրոտ» եւ «Մօրոտ»-«Մաւրոտ» կոչուած ծաղիկների անունները, որոնք համեմատելի է գտնում զրադաշտական «Haurvatat» եւ «Armeretat» անձնանունների հետ, եւ առաջինը՝ ասում է, «Արտայայտում էր ֆիզիկական գոյութեան լիրաժեքութիւնը, հակադրւում հիւանդութիւններին, մահին եւ ծերութեանը, իսկ երկրորդը՝ անմահութիւն էր պարգեւում, առողջութիւն, լիութիւն եւ հարստութիւն: Առաջինը կապուած էր ջրերի հետ, երկրորդը՝ բուսականութեան»:
Մենք պիտի ասէինք՝ «Հաուրվատատ»-ը «աուրա տուող» է նշանակում, իսկ «արմերետատ»-ը՝ «զրահաւորող, պաշտպանող»:
Ըստ մեզ, նոյն անուններից կարող են ծագած լինել ժողովրդական «Խորոտ-Մորոտ» կամ «Խորոտիկ-Մորոտիկ» հասկացողութիւնները:
Յաւելուած.-
1.Չենք բացառում, որ «Մարդուկ»-ից առաջացած լինի Հայոց նահապետներից Գոմերի երկրորդ «Մերոդ» անունը, ինչպէս զուգադրել է Խորենացին:
2.Համոզուած ենք, որ «Մարութ»-«Մարաթուկ»-ը համապատասխանում է Սումերական առասպելների «Marduk»-«Մարդուկ»-ին, որի անունը Ռոբերտ Տեմպլ գիտնականը զուգադրում է «Անունակի»-ի հետ:
Քանզի «մարդ» բառն առաջացել է «մարթ+դի» արմատներից, երբ գրաբարեան «մարթ»-ը « նշանակում է կարող», «դի»-ն՝ «մահկանացու»:
Իսկ «Մարդուկ»-ը կարող է առաջացած լինել «մարթ+դեւ-ուկ» արմատներից, «դեւ-ուկ»-ը՝ «փոքր հրեշտակ» իմաստով, երբ սումերներն էլ գրում են թէ «Մարդուկ»-ը իր հօր Էա-ի փոքր կամ կրտսերագոյն որդին է եղել: Ուրեմն «Մարդուկ»-«Մար(ա)թուկ» բառը վերաբերւում է «ամէնազօր եւ կարող փոքր հրեշտակ»-ին: Այս կերպ պարզւում է նաեւ «դ»-ի եւ «թ»-ի խառնաշփոթը[40]:
«Marduk»-ին զուգահեռ դրուած «Անունակի»-ի կազմութիւնն էլ «Ան+ունակ+ի» է՝ ուր «ունակ»-ը նոյնպէս «կարող» է նշանակում, «Ան»-ը ընդհանրապէս Նախասկզբնական Մայրն է, Ծովինարը, եւ մասնաւորապէս՝ «առաջին ու նախնական մայր ձուն է», եւ ո՛չ թէ ժխտական մասնիկ այս պարագայում, իսկ «ի»-ն՝ նրանից բխածները: Հետեւաբար ունենք «Սկզբնական մայր ձուի՝ Ծովինարի ունակ որդիները»:
Հայոց Պատմութեան մէջ յիշատակուող «Հայր Մարդպետ»-ը կարող է անմիջական կապ ունեցած լինել «Մարթուկ» հրեշտակապետի սերունդների հետ՝ ինչպէս հնդկական առասպելների «Մարութ»-ները:
6.Տաւար, Տուար եւ Տուարածատափ
Վերլուծում.-
«Աւ» արական բնոյթի երկբարբառի իգական զոյգն է «ու»-ն: «Տաւր»-ցուլի իգական զոյգը պիտի ունենար «Տուր» ուղղագրութիւնը (անգլ. «tower= աշտարակ» բառի հնչողութեամբ). դրանից էլ ծագած կարող է լինել Տրէ ամսանունը (Տուր-ի հոլովումով «ու»-ի անկում է տեղի ունեցել):
Նոյն հիմքերով էլ «տաւար» կոչուող արու կենդանու էգ զուգահեռը կը լինի «տուար»-ը, «տըվար» հնչողութեամբ: Բարեբախտաբար մատենագիր պատմութեամբ մեզ հասել է այդպիսի մի օրինակ:
«Տուար» արմատով «Տուարածատափ» դաշտավայրը Արածանիի ակունքներում՝ ցոյց է տալիս թէ այդ շրջանը եղել է մայրացու ցեղային կովեր բուծանելու եւ արածելու մի արօտավայր (Տես՝ Պատկեր «4»):
Պատկեր «4»
Տուարածատափի դաշտ
«Տուար»-«Տըվար»-ը պահպանուել է նաեւ ժողովրդական մի չգիտակցուած արտայայտութեան մէջ:
«Տաւարի մէկը» արհամարհական խօսքով հասկանալի է՝ որ որակուող անձը արական բնոյթի է: Իսկ «տըվարի մէկը» որակումը պիտի ուղղել իգական բնոյթի անձին:
7.Բիւրակնեան լեռները, «Կետ»-ը (Կետ-ձուկը) եւ Գնունի նախարարական տօհմը
Արաբական նոյն աղբիւրից տեղեկանում ենք.
«Ցուլն արարելուց յետոյ՝ Արարիչն Աստուած արարեց եօթնաշերտ զմրուխտեայ-բիւրեղեայ քարը, եւ դրեց Ցուլի ոտների տակ՝ որպէս յենարան:
Այդ «քար»-ը նոյնպէս չունէր յենարան: Այդ նպատակով էլ Աստուածն ստեղծեց Կետը՝ եւ բոլոր արարուածները յենուեցին Կետին»:
Մեկնաբանութիւն. –
Մեր դիտարկումների համաձայն՝
1. «Բիւրեղեայ ակնաքարը» համապատասխանում է Բիւրակնեան (Բինգյոլի) լեռներին (Տես՝ Պատկեր «34»):
2.«Կետ» համաստեղութեան պատկերը երկրի վրայ աշխարհագրականօրէն արտայայտուած է պատմական Հայաստանի «Ծաղկանց լեռներ»-ով՝ եւ ընդգրկում է «Վասպուրականի լեռներ»-ի հիւսիսային հատուածը, ու հարաւից աւարտւում է Կոտուր եւ Խոշաբ գետերի սահմանագծով (Տես՝ Պատկեր «5»):
[30] Արմէն Դաւթեանի յօդուածը՝ «Աստղապաշտության Դրսեւորումներ Հայասական Դիցարանում»:
[31]«Հայաստանի Պատմության Ատլաս», Ա մաս, Երեւան, 2004, էջ 91: Այսուհետեւ՝ «Ատլաս»:
[32]Փաւստոս Բիւզանդ, «Պատմութիւն Հայոց», Երեւան 1987, էջ 30:
.[33][1Մուհամմէդ Աջինայ, նոյն, էջ 208, 210-212, 215-217, նաեւ՝ Ղուրանի «Սուրաթ ալ-Բագարայ»:
[34] «Յաճախապատում», Ս. Մեսրոպ Մաշտոց, Հալէպ, 2005, թարգ. հեղինակի, էջ 36:
[35] Մ. Աբեղյան, «Երկեր», հտ. Է, էջ 55:
[36] Տես՝ Ռոբըրտ Տեմպլ, «Սիրիուսի առեղծուածը», ռուս. լեզուով, Մոսկուա, 2005, էջ 478, ուր
Բաբելոնեան Բերոսոս պատմիչը Նաբուգոդոնոսոր արքային յաջորդող որդու անունը
ներկայացրել է երկու ձեւով, 1.Եւիլ-Մերոդայ, 2.Աւ(բ)ել-Մարդուկ», նոյնացնելով «Եւիլ»-ը
«Աբել»-ի հետ, իսկ Մերոդ-ը՝ Մարդուկ-ի:[1]
[37] Ռոբըրտ Տեմպլ, նոյն էջ 186-187:[1]
[38] «Մարդ» բառի կազմութեան մէջ դրուած է այն իմաստութիւնը՝ թէ նա ունի մեծ կարողութիւններ՝
ինչպէս Անգեղ-հրեշտակները, բայց ի տարբերութիւն նրանց՝ մահկանացու է:
[39] Ըստ S. H. Hooke-ի (Middle Eastern Mythology, էջ 44)՝ Մարդուքը «Էա-Էնկի»-ի որդին է եղել, եւ
հրեշտակապետ է ընտրուել առաջին ժամանակներում, ջրհեղեղից շատ առաջ, ու ղեկավարել է
Տիամատի դէմ հակամարտութիւնը, եւ յաղթանակել: Դրանից յետոյ որոշում է կայացրել
արարելու մարդ արարածին՝ ու իրականացրել է այն:
[40]Ճիշդը «Մարթուկ»-ն է, եւ ոչ թէ «Մարդուկ»-«Marduk»-ը:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42077