ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅԵՐԸ, ՀԱՅԵՐԵՆԸ ԵՒ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅԵՐԸ, ՀԱՅԵՐԵՆԸ ԵՒ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ

Այսօր աշխարհում հնագույնը համարվող շումերական ու եգիպտական քաղաքակրթությունները հիմնել ու զարգացրել են հայալեզու մարդիկ։ Սա արդեն հնագիտական, մարդաբանական և գրավոր տվյալներով հաստատված փաստ է։

– Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Նրանք Ստորին Միջագետքի ու Նեղոսի հովտի անմարդաբնակ տարածքներում հայտնվել են մոտ 9000 տարի առաջ ու հիմնել առաջին բնակավայրերը։

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մոտ 11․000 տարի առաջ պատմական Հայքի տարածքը լքում են երկրագործությունն ու անասնապահությունը յուրացրած հայալեզու բնակչության զգալի մասը։ Դա երկրորդ խոշոր արտագաղթն էր Հայքից։ Պատճառը ցուրտ ու չորային կլիման էր (Younger Dryas)։ Տեղումների քնակը խիստ նվազել էր և շատ աղբյուրներ ու գետեր ցամաքել էին։ Հայքում մնացել էին խոշոր գետերի (Եփրատ, Տիգրիս, Արածանի, Արաքս, Կուր) ցածրադիր հովիտների բնակիչները։

Հայքից արտագաղթածներն ու նրանց սերունդները յուրացնում են մշակության համար պիտանի նոր հողատարածքներ ու նոր բնակավայրեր հիմնում։ Սերնդէ սերունդ այսպես տեղաշարժվելով, 2000 տարվա ընթացքում հասնում են անմարդաբնակ Նեղոսի հովիտ և Ստորին Միջագետք։ Նույն կերպ տարածվելով Եվրասիական մայրցամաքում, նրանք խոշոր գետերի (Դանուբ, Ամուդարյա, Ինդոս և այլն) հովիտներում ստեղծում են քաղաքակրթական երկրորդային օջախներ։

Հայերն իրենց բնօրրանից՝ Հայքից, իրենց հետ տանում են իրենց լեզուն, գիրը, հավատքը, տվյալ ժամանակի գիտելիքները։ Հիշյալ տարածքների նոր քարի դարի հնագիտական տվյալները ցուցադրում են սրանց բոլորի հետքերը։

Էթնիկ պատկանելիության որոշման ստույգ միջոցը լեզուն է, իսկ լեզվի նյութական դրսևորումը և հնագիտորեն ճանաչելի ձևը գիրն է։ Ժամանակակից պատմագիտության մեջ տարածված է այն տեսակետը, թե աշխարհի հնագույն գրային համակարգերը ստեղծվել են մ․թ․ա․ 4-րդ հազ․ վերջում, Ստորին Միջագետքում (Շումեր) և Նեղոսի հովտում (Եգիպտոս)։

Շումերում նախապես գործածվող նշանագրերից հետագայում (մ․թ․ա․ 3-րդ հազ․ սկիզբ) ստեղծվում են սեպանշանները։ Հին Եգիպտոսում անընդհատ գործածվել է նշանագրերի համակարգ, որը հայտնի է հունարեն հիերոգլիֆ=«սրբազան գիր» անվանումով։

Շումերում և Եգիպտոսում գործածվող նշանագրերը ներկայացնում էին մարդու և կենդանիների ու նրանց մարմնի մասերի պատկերներ, բույսերի, գործիքների, կահ կարասու, զենքերի, շինությունների, երկնային լուսատուների սխեմատիկ պատկերներ և այլ նշաններ։ Այս գրային համակարգերը ժամանակի ընթացքում և հասարակության զարգացման նոր պահանջներին համապատասխան, լրացվել են նոր նշանագրերով։

Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ շումերական նշանագրերի/սեպանշանների և եգիպտական հիերոհլիֆների ընթերցումները կազմվել են հայերենի համանուն բառերի հիման վրա։ Այլ կերպ ասած, «շումերները» և հին «եգիպտացիները» գրել և խոսել են հայերեն։ Իմ այս եզրակացությունն ունի հնագիտական, մարդաբանական և լեզվական անժխտելի հիմնավորումներ։

Այդ հիմնավորումներից մեկի մի քանի նմուշներ ստորև բերված են լուսանկարների տեսքով։ Առաջին երկու լուսանկարներում Սյունիքի 4 ժայռապատկերներ են և նրանցում առկա նշանագրերի համեմատությունը շումերական նշանագրերի և եգիպտական հիերոգլիֆների հետ։ Ակնհայտ է, որ Սյունիքում, Շումերում և Եգիտոսում գործածել են նույն նշանագրերը։ Եթե ինչ որ հրաշքով մի «շումերի», մի «եգիպտացու» և մի հայի միաժամանակ կանգնեցնենք այդ ժայռապատկերների առջև, ապա այն «շումերը» կկարդար «շումերերեն», «եգիպտացին»՝ «եգիպտերեն», իսկ հայը՝ հայերեն։

Գաղափարագրությունն իրականացվում է լեզվում առկա համանուն բառերի միջոցով։ Եթե տվյալ լեզվում չկան բավարար քանակի համանուններ, ապա այդ լեզվով անհնար է գաղափարագրություն կազմել։

Այն համանունները, որոնք գործածվել են Սյունիքի ժայռապատկերներում, Շումերում ու Եգիպտոսում, այսօր էլ առկա են հայերենում։ Եթե ավելացնենք այն լեզվաբանական փաստը, որ մի լեզվի համանունները չեն կրկնվում մի որևէ այլ լեզվում և միմիայն տվյալ լեզվի սեփականությունն են, ապա պարզ է դառնում, որ «շումերը», «եգիպտացին» ու հայը Սյունիքի ժայռապատկերը կընթերցեն միևնույն լեզվով՝ հայերեն։

Առաջին սունյակում Սյունիքի նշանագրերն են, երկրորդում՝ շումերական, երրորդում՝ եգիպտական։

Հավելեմ, որ եթե Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են վերին հին քարի դարում, ապա Շումերում և Եգիպտոսում դրանք սկսում են երևալ մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում, այսինքն՝ ավելի քան 10․000 տարի հետո։ Դրանք իրենց հետ Շումեր ու Եգիպտոս են բերել Հայքից դուրս եկած առաջին երկրագործները։

Երրորդ լուսանկարում Սյունիքի ժայռապատկերների և շումերական ու եգիպտական նշանագրերի համեմատական աղյուսակ է, որում բերված են 26 նշանագրեր։ Իրականում նույնական նշանագրերի քանակը անցնում է 200-ից։

//www.facebook.com/hamlet.martirosyan/posts/2553176801411435//

Facebooktwitterredditpinterestlinkedinmail