Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 2 – Մովսէս Նաճարեան
17 ՅՈՒԼԻՍ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 2։
Արդէն իմացանք, որ “Ու”-ն առհասարակ ջուր է նշանակում։
Երբ “ու”-ին աւելացւում է “ր” տառը, “ուր”, ունենում ենք վերգետնեայ հոսող ջուր”։ Երբ “ու”-ին աւելացնում ենք “ռ” տառը, “ուռ”, ունենում ենք խորքային հոսող ջուր։ Իսկ խորքայինը երկու ուղղութիւն ունի։ Գետնի տակը առաջին խորութիւնն է, երկրորդը, երկնքի խորութիւնն է։ Ուստի “ուռ”-ը ցոյց է տալիս, որ երկրի ընդերքում կայ մեզ համար անտեսանելի հոսոդ ջուր։ Օրինակը, “Ուռենի” ծառը, որը պայման չէ, որ ջրի եզրին աճի, բայց որտեղ որ աճում է, կը նշանակի տակը կայ խորքային հոսող ջուր։ Իսկ եթէ մարդկային մարմնի հարթութեան մէջ դնենք “ուռ”-ը, որից “ուռուցք”-ը, պարզ կը դառնայ, որ մարմնում կայ “խորքային հոսող ջուր”։ Ասենք, երբ մարդու մի տեղը ուռչում է ինչ որ պատճառով, կը նշանակի այնտեղ հաւաքուել է ջուր, որը շատ անգամ ներքնահոսում ու արտամղւում է եւ ուռուցքը անհետանում։ Ուռոլոգիան մարդու ներքին հոսող ջրերի մասին գիտութիւն է։
Երկնքի խորքային “ուռ”-ը կամ հոսող ջուրը Ծիր Կաթինն է։
Հայոց պատմութիւնից մեզ ծանօթ է “Ուռնաւոր” բառը, որը ցոյց է տալիս այն անձը, որի ծագումը Ծիր Կաթինից է, ու նա նաւարկում է այնտեղից այլ աշխարհներ։
Սա շատ կարեւոր է Հայոց Պատմութիւնից յայտնի “Հուռի”-ների իսկութիւնը բացայայտելու համար։ Նրանք այդպէս են կոչուել, ցուցանելու համար, թէ իրենք Ծիր Կաթինի որդիներ են։ Խնդրանքս է, “Հուռի”-ին չնոյնացնել “Հուրի”-ի հետ, քանի որ հուրիները երկրային ծագում ունեն, եւ ֆալլոսապաշտներն են, հրեաներն են։
Դիտարկենք “ջուր” բառը։ “Ջ”-ն ցոյց է տալիս, որ գործ ունենք ջերմ հոսող ջրի հետ, այսօրուայ հասկացողութեամբ՝ ջերմուկի հետ։
Եւս մի դիտարկում։ Եթէ հոսող ջուր կայ, կայ նաեւ չհոսողը, որը մեր լեզուով կոչւում է “ծով”։ Իրականում, հնագոյն ժամանակներում, հայերէնում դա չի գրուել այս ուղղագրութեամբ, այլ “ծու”, որի “ու” երկբարբառի վրայ դրուել է “թաւ” խազանշանը, որպէսզի կարդացուի ոչ թէ ուղղակի “ծու”, այլ “ծ+ow”։ Սա սոյն երկբարբառի երկրորդ հնչիւնն է։ Դարերի ընթացքում կորցնելով թաւ խազանշանի կիրառութեան իմաստը, բառը “Ծու” գրելուց անցել են “Ծով” ձեւին։ Սա նոյնպէս մեր դժբախտութիւններից մէկն է, որովհետեւ դրա պատճառով կորցրել ենք մեր բառապաշարի մի մեծ հատուածը, նաեւ իմաստաբանութիւնը։
“Ծով” հնչող “ծու”-ն ցոյց է տալիս, որ ունենք ծիր ունեցող “ու”, ջուր, որը համապատասխանում է իրականութեան։
Մի այլ դիտարկում։
Ովկիանոս բառը հայերէ՞ն է թէ ոչ։
Չկասկածէք։
Ովկիանոս բառի “Ով” հատուածը ծագել է նոյն “Ու” արմատ բառից, որը “ջուր” է նշանակում։ Բառի մնացած հատուածն էլ պարզապէս հայերէնի “կեանք”-ն է։ Ուստի “Ովկիանոս” կը նշանակի կեանքի ջուր։
Իսկ գիտէ՞ք թէ առաջին “Ովկիանոս” կոչուած ջուրը որն է եղել։
Կարդացէք Խորենացու Պատմութիւն Հայոցը։ Նա ասում է, թէ հնագոյն ժամանակներում “Ովկիանոս” է կոչուել Միջերկրական Ծովը, որն էլ իսկապէս եղել է “կեանքի ջուր”, որովհետեւ Հայկական Լեռնաշխարհում առաջին արարուած մարդկային հանրութեան մի մասը բնակութիւն է հաստատել հենց Միջերկրական Ծովի շուրջ բոլորը, ու քաղաքակրթութիւնը զարգացրել ու տարածել։
Մոռացանք “Ուր” բառի երկրորդ բացատրութիւնը։
Ներկայիս “ուր” ասելով հասկանում ենք “տեղ”։ Այո, սակայն որեւէ “տեղ” կամ բնակավայր ստեղծելու ամենաառաջին նախապայմանը ի՞նչ է։ Ի հարկէ խմելու ջուրը, հոսող ջուրը։ Ուստի հոսող ջրի ափին կառուցուած բնակավայրն էլ կոչուել է “Ուր”, որից “Ուր” քաղաքը Սումէրում, “Ուրհայ” քաղաքը Հայկական Միջագետքում։
Մի կարեւոր նկատառում եւս անենք։
Թէեւ մեր միակ Սումէրագէտ ընկերը, Արմէն Դաւթեանը համաձայն չէ իմ տեսակէտի հետ, սակայն պնդում ենք մեր այն։
Դուք երեւի գիտէք, որ առաջին սումէրագէտները անգլիացիներ էին, որոնք այդ երկիրը կոչեցին հենց “Սումէր”, ու մինչեւ այսօր չեն փոխել իրենց կարծիքը։ Կարծում եմ, որ սովետական գիտնականները փոխեցին այդ անունը “Շումէր”-ի, որի հետ ինքս համաձայն չեմ։
Ըստ իս, Սումէր բառը կազմուած է “սու+մէր” արմատներից։
Գիտէք, որ հայերէնի բաղաձայնները շատ են, համեմատած այլ լեզուների հետ, որոնք պարզեցուած լինելով՝ վերացրել են եռաստիճան բաղաձայնների համակարգը ու դարձրել են երկաստիճան։ Քննարկուած պարագայում հանդիպում ենք այդպիսի մի երեւոյթի։ Մեր հարաւային հարեւանները Սումէրում եւ արաբական աշխարհում, վերացնելով դժուարահունչ “Ծ” տառը, ստիպուել են այն փոխարինել “ս”-ով, կամ “ս”-ի մի այլ տարբերակով։ Ուստի Սումէր անուան սկզբնական/հայկական տարբերակը պիտի լինէր “Ծումէր”, այլապէս “Ծովմէր”, որը նշանակում է “Մայր Ծով”։ Հետեւաբար, մեր հայրենակիցներից ոմանք իջեւանելով մայր ծովի-ովկիանոսի եզրերը, այն անուանել են հենց “Մայր Ծով”։
Ունենք նաեւ հաստատուն այլ փաստեր։
Եգիպտոսը մեր էպոսում կոչուել է Մըսըր, ինչպէս այսօր էլ հենց եգիպտացիներն ու արաբները կոչում են այն։
Մըսըր անուան հիմքում դրուած է հայերէնի “Մեծ ուր” խօսքը, որը նշանակում է “Վերգետնեայ մեծ հոսող ջուր”, ինչը բնականաբար վերաբերւում է Նեղոս գետին։ Այստեղ էլ մեր “Ծ”-ն տառադարձուել է “ս”-ի։
Թրքերէնում մեր “ծու”-“ծով” բառից է առաջացել “սու” բառը, եւ իմաստափոխուելով ստացել է պարզապէս “ջուր” իմաստը։
Կը ներէք, գլուխներդ տարայ, թէեւ էլի աւելացնելիք ունէի։
– Մովսէս Նաճարեան