Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
Տուարածատափի դաշտ
«Տուար»-«Տըվար»-ը պահպանուել է նաեւ ժողովրդական մի չգիտակցուած արտայայտութեան մէջ:
«Տաւարի մէկը» արհամարհական խօսքով հասկանալի է՝ որ որակուող անձը արական բնոյթի է: Իսկ «տըվարի մէկը» որակումը պիտի ուղղել իգական բնոյթի անձին:
7.Բիւրակնեան լեռները, «Կետ»-ը (Կետ-ձուկը) եւ Գնունի նախարարական տօհմը
Արաբական նոյն աղբիւրից տեղեկանում ենք.
«Ցուլն արարելուց յետոյ՝ Արարիչն Աստուած արարեց եօթնաշերտ զմրուխտեայ-բիւրեղեայ քարը, եւ դրեց Ցուլի ոտների տակ՝ որպէս յենարան:
Այդ «քար»-ը նոյնպէս չունէր յենարան: Այդ նպատակով էլ Աստուածն ստեղծեց Կետը՝ եւ բոլոր արարուածները յենուեցին Կետին»[1]:
Մեկնաբանութիւն. –
Մեր դիտարկումների համաձայն՝
1. «Բիւրեղեայ ակնաքարը» համապատասխանում է Բիւրակնեան (Բինգյոլի) լեռներին (Տես՝ Պատկեր «5/1»):
2.«Կետ» համաստեղութեան պատկերը երկրի վրայ աշխարհագրականօրէն արտայայտուած է պատմական Հայաստանի «Ծաղկանց լեռներ»-ով՝ եւ ընդգրկում է «Վասպուրականի լեռներ»-ի հիւսիսային հատուածը, ու հարաւից աւարտւում է Կոտուր եւ Խոշաբ գետերի սահմանագծով (Տես՝ Պատկեր «5/2»)42:
Արաբական աղբիւրը շարունակում է.
«Եւ Կետը ծովի մէջ էր»:
Մեկնաբանութիւն. –
Այս տուեալը ենթադրել է տալիս՝ որ հնագոյն ժամանակներում «Վասպուրականի լեռեր»-ը կամ «Կետ»-ն իր արեւելեան կողմից ողողուել է ովկիանոսի ջրով, որի մնացորդներն են Կապուտան կամ Ուրմիայ լիճն ու Արարատեան դաշտի աղուտները: Իսկ արեւմտեան կողմից նա այսօր էլ ողողւում է Վանայ լճի հիւսիս եւ հիւսիս-արեւելեան ափերով:
Արաբական առասպելը շարունակում է.
«Եւ Կետի անունն էր Նուն»:
Եգիպտական առասպելաբանութիւն.-
Հին Եգիպտական հաւատալիքներում «Սկիզբը եղել է միայն Ովկիանոսը՝ որն ստեղծել է Նուն աստծուն, որից էլ ծնուել են բոլո՜ր յետագայ աստուածութիւնները» :
Մեկնաբանութիւն.-
Գնունի նախարարների սեփականութիւնն է եղել Վասպուրական աշխարհի Գնունիս գաւառը՝ որը կոչուել է նաեւ Առբերանի գաւառ:
«Առբերան»-ն առնչւում է Կետի բերանին կամ երախին՝ Վանայ լճի հիւսիս-արեւելեան կտուցաձեւ հատուածը բոլորող լեռնազանգուածներով:
Իսկ «Գնունի» նախարարական անուան հիմքն է «Կետ»-ի «Նուն» անունը՝ երբ «Գ-նունի»-ն իմաստաւորւում է.
1.«Գլուխ Նունի»՝ որպէս Կետի գլխի տարածքը,
2.«Գոյ Նունի» կամ «գեն Նունի»՝ որպէս «Նուն-Կետի գլխամասի բնակիչը» կամ «Նունածին-Կետածին գոյ»:
«Գնունի» անունն անմիջական առնչութիւն չունի «գինի» բառի հետ՝ ինչով պատմահայր Խորենացին փորձել է բացատրել այդ նախարարական տան անունը:
Խորենացին յայտնում է նաեւ, թէ Գնունի նախարարական տունը ծագել է Արծրունիներից՝ Սասնայ Ծռերից:
Նոյն հիմքն ունի հայկական «Նունէ» իգական անունը՝ որպէս «Կետի էակ», «Կետից ծնուած էակ», կամ «Կետի տարածքին ապրող էակ»:
Յունական առասպելաբանութիւն.-
Զուգահեռներ գտանք արաբական տուեալ առասպելների եւ յունականների միջեւ:
Յունականում ասւում է թէ «”Գէա”-ն (երկրագունդը, եւ ո՛չ թէ «երկիր»-«հողը» -Մ.Ն.) Ուռանից ծնեց “հեկատոնքեյրեր” կոչուած երեք հրէշներին:
Նրանցից առաջինը յիշատակւում է “Կոտտ” անունով, ինչը անկասկած “Կետ”-ի լեռնաշղթան է, (իր «կոտ»-ով, այսինքն ՝ պատեանով կամ սապատով: Յիշենք «Կետ»-ի տարածքը սահմանող «Կոտուր» գետը –Մ.Ն.):
Երկրորդը կոչուել է «Բրիարէյա»: Սա էլ վստահ ենք որ «Բիւրակն»-ի լեռնաշղթան է:
Երրորդը կոչուել է «Գիէսա» կամ «Հիէսա»՝ ինչը Ռոպըրտ Տեմպլ-ը իր նոյն գրքում յուշում է թէ աղերս ունի յունարէնի նոյնարմատ «գիգանտելոս»-«հսկայական» բառի հետ:
Մենք եւս նոյն կարծիքին ենք, քանզի երեք «հրէշներ»-ին տրուած «հեկատոնքեյր» անուանումը եւս աղերս ունի «հսկայ»-ի հետ, քանզի նա՝
1.Կարող է աղաւաղուած «Huge+տուն+ք»-ը լինել, «գուգ-հսկաների տուն»-ը, կամ էլ՝
2.«Հեկ»-ը կարող է առաջացած լինել «Գեղ»-ից, ուստի կ՛ունենանք «Գեղ+տուն»-ը՝ որն համապատասխանում է «Ան+գեղ»-ների բնակութեան տարածքներին, առաջին հերթին՝ Տաւրոսին:
Մասնագէտները «Հեկատոնքեյր»-ը թարգմանել են «հարիւր ձեռանի» (եւ հիսուն գլխանի) , ինչը յարաբերաբար եւ փոխաբերական իմաստով առկայ է «Բիւրակն»-«10.000 ակն»-ի մէջ:
Եգիպտական եւ յունական առասպելներում նկատելի է, որ «ծնուած» առաջին երեք լեռնազանգուածների «ծննդեան» յաջորդականութիւնը շուռ է տրուել «տրամաբանութեան» ուժով՝ քանի որ վերջին հաշուով «Կետ»-ի վրայ են յենուել «Բիւրակն»-«բիւրեղեայ քարը», ապա եւ «Անգեղ տուն»-«Տաւրոս»-ը:
Այս պատճառներով էլ արաբական առասպելաբանութիւնը առաւել հաւաստի, յստակ եւ հնագոյն կը թուի լինել՝ քան եգիպտականն ու յունականը:
8.Կովկաս եւ Կարիճ Կենդանակերպ
Արաբական աղբիւրը շարունակում է.
«Ամենավերջում Աստուածն «արարեց Քաֆ (ﻑﺎﻗ) լեռը՝ որից վերեւ (ասում է առասպելը) միայն սառցալեռներ են ու սառնամանիք»:
Մեկնաբանութիւն.-
Նկատի պէտք է ունենալ, որ արաբական առասպելներում նկարագրուած արարչութեան գործընթացում սա միակ արարուածն է՝ որ «լեռ» է կոչուել:
1.Արաբ հետազօտողի կարծիքով՝
«Քաֆ» անունով լեռ չի յիշւում ու չկայ ո՛չ պատմականօրէն, ոչ էլ աշխարհագրականօրէն, ուստի դա առասպելական է:
Մինչդեռ մեր յարգելի բարեկամը գլխի չի ընկել՝ որ հենց արաբերէնում Կաւկաս-Կովկասը կոչւում է «Քաֆքաս» (ﺱﺎﻗﻓﺎﻗ-ﺱﺎﻗﻓﻗ), որից հիւսիս ընկած տարածքը իսկապէս հազարամեակներ շարունակ եղել է սառցապատ՝ ու ապա ճահճապատ:
«Տաւր»-ոսեան հրեշտակը միայնակ չի գործել՝ այլ իր իգական զոյգով, որն ամենասկզբնական ժամանակ պիտի կոչուած լինէր «Տուր»-ոսեան հրեշտակ:
Հայկական տօմարում դա հանդէս է գալիս «Տրէ» ամսանուամբ՝ որն այսօր համապատասխանում է «Կարիճ» կենդանակերպին, ու ամիսն էլ սկսւում է Հոկտեմբերի 22-ից եւ աւարտւում Նոյեմբերի 20-ին: Տարուայ այս ժամանակում կատարուած «Տրի ցանքս»-ը հայ գիւղացին այսօր էլ հասկանում է որպէս «աշնանացան»:
Իսկ քանի որ «Ցուլ» եւ «Կարիճ» կենդանակերպերի ամիսները անմիջականօրէն ցանքսի հետ են առնչւում՝ ապա կարելի է ենթադրել, որ հայկական «Տիր» աստուածութիւնը՝ որպէս գիտութիւն եւ մշակոյթ սփռող հրեշտակ-աստուած, եղել է նաեւ վարուցանքսի հրեշտակը:
2.-Ցուլի զոյգն է կովը: Ցուլ-Տօրքեան-Տաւրոսեան լեռնաշղթայի իգական զոյգն է Կովկասեան – Կովի լեռնաշղթան:
Տաւրոսեան ու Կովկասեան լեռնաշղթաները աստղագիտականօրէն ուրուագծում են երկնային Ցուլ եւ Կով (ներկայիս Կարիճ) կենդանակերպերը՝ որոնք զօդեակում կազմում են հանդիպակած բեւեռներ:
Այսպիսով պարզւում է, թէ վաղնջական ժամանակներից մինչեւ Սումէրների քաղաքակրթութեան աւարտը՝ «Կարիճ» կենդանակերպի հնագոյն «Տուր»-TOWER-«Կով» անուանումը պահպանուել է նաեւ հայկական «Տրէ» ամսանունով:
Թերեւս TOWER-ից է առաջացել արաբերէնի «ﺭﻮﺛ»-«ցուլ»-ը:
Ենթադրում ենք, որ «Կովկաս»-ի նախնական ուղղագրութիւնր պիտի լինէր Կովք-աս (Տօրք-ի «ք»-ի պէս), որպէս «Աս»-ը կամ Ասիան (հիւսիսից) եզրափակող Կովի լեռնաշղթայ (երբ դրանից վերեւ սառցապատ էր): Համապատասխանաբար «Տօրք»-«Տաւրք»-ը բարդուելով՝ պիտի ունենար «Տաւրք-աս» ուղղագրութիւնը, փոխանակ «Տաւր-ոս»-ի, եւ նշանակէր «Ասեան (հարաւից) եզրափակող ցուլի լեռնաշղթայ»:
Այս երկու պարագաներում էլ «ք»-ն յոգնակերտ մասնիկ չէ, այլ նշանակում է վերջոյթ, ծայրամաս, եզերք:
[41]Մ. Աջինայ, նոյն, Ա. հատոր, էջ 123:
[42] «Ատլաս» Ա. մաս, էջ 7, լեռնազանգուածի ռելյեֆ-ուրուագիծը, նաեւ Պտղոմէոսի քարտէսը,
«Ատլաս», էջ 91:
[44] Տես՝ Юрий Саргсян, Стан Богов, Ереван 2013, էջ145:
[45] Տես՝ Ատլաս, էջ 43, «Վասպուրական» անուան տակ, ներկայացուած «2» թւով, «Առեստ»
46] Տես՝ Ռոբըրտ Տեմպլ, նոյն, էջ 294:[1]
47 Ռոբըրտ Տեմպլ-ն ասում է թէ «”Կոտտ”-ը մի գուցէ առաջացած լինի հին եգիպտերէնի “կետի”
բառից, երբ “Կետի”-ն եղել է հին Եգիպտական “Անհունութեան” (անյատակութեան) աստուածը»:
Տես՝ նոյն, էջ 296-297:
[48] Այդ գլուխներն ու ձեռքերը ներկայացնում են լեռների գագաթներն ու լեռնազանգուածների բազուկները:
[49]Մ. Աջինայ, նոյն, Ա. հատոր, էջ 123:
[53]«Ք» տառի երկրորդ իմաստն է:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42095