13 ՅՈՒՆՈՒԱՐ 2017 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
12.Կենտաւրոս
Յունական առասպելներում հանդիպում ենք «Կենտաւրոս»-ներին՝ որոնք իբր թէ լինէին «կէս-մարդ, կէս-ձի» երեւակայական էակներ:
Իրականում «Կենտաւրոս»-ը նշանակում է «Տաւրոսում կենող-ապրող»65: Նրանք առաջացել են երկրածին մարդկանց արարումից բաւական յետոյ, այն էլ հրեշտակներից ոմանց (յատկապէս Քրոնոսի, ապա նաեւ Զեւսի) խառնակումից՝ ադամորդիների աղջիկների հետ:
Առաասպելական նշանաւոր կենտաւրոս է եղել Քիրոնը:
Հոմերոսի «Իլիական»-ը հայերէնի թարգմանողի ծանօթագրութեան համաձայն՝ «Քիրոնը կենտավրոս է, համարվում է դիցաբանական շատ հերոսների՝ այդ թվում նաեւ Աքիլլեսի ուսուցիչը, սովորեցնելով նրանց բժշկություն, երաժշտություն, մարմնամարզություն, որսորդական արվեստ եւ այլն»66:
Քիրոն կենտաւրոսի սոյն յատկանիշները գալիս են կրկին անգամ հաստատելու՝ որ մարդկութեան մշակոյթ, արուեստներ, արհեստներ եւ օրէնք ուսուցանող առաջին հրեշտակ-ուսուցիչների առաջին բնակավայրը եղել է Տաւրոսը, թէ՛ ըստ արաբական սկզբնաղբիւրների եւ թէ՛ յունականի:
13.Քիրոն Կենտաւրոսը արաբական առասպելում եւ հայկական աւանդավէպում
«Քիրոն» անունը արաբական առասպելներում յայտնւում է «Զու՛լ Քրնէյն» ածականով, «Քրն» հիմքով՝ այն էլ «երկեղջերանի» իմաստով, որով որակւում է առասպելական մի Աղեքսանդր-Իսկենդեր67:
Ըստ մեզ, «Իսկենդեր Զու՛լ Քրնէյն»-ը նշանակում է՝ «Աղեքսանդր Քիրոնի որդի», կամ «Աղեքսանդր Քիրոնեան»՝ քանզի արաբերէնի «Զու»-ն ցոյց է տալիս ծագումնաբանական պատկանելութիւն, եւ համապատասխանում է հայ. «ձու» բառին՝ որպէս «որդի»: Նոյն ծագումն ունեն Եւրոպական լեզուների «son=ձուն= որդին», չինարենի «ձու=որդի»-ն եւայլն:
Հետեւաբար կարող ենք ասել, որ «Իսկենդեր Զու՛լ Քրնէյն» անձը ծագումով եղել է Տաւրոսցի՝ ինչպիսին եղել է նրա հայրը, Քիրոնը:
Արաբների մօտ «Քրն»-ի «եղջիւր» իմաստը առաջացել է նկարգրուած Տաւրոս-Ցուլի «մռութ»-ի պատկերի վերաիմաստաւորումից՝ որպէս «Ցուլի կոտոշներ»:
«Քիրոն Կենտաւրոս»-ը Սասնայ Ծռերում աւանդուել է «Քեռի Թորոս»-ի կերպարով՝ որտեղ «Թորոս»-ը նոյն ինքն «Տաւրոս»-ն է68:
Քեռի Թորոսի մասին Մ. Աբեղեանն ասում է.
Նա «թե՛ Սանասարի եւ իր եղբոր, եւ թե՛ Դավթի եւ սրա որդի Մհերի քեռին է հանդիսանում…: Վեպի մի քանի պատումների մեջ շեշտված է Քեռի Թորոսի իմաստությունը, նա կենդանի է մնում շատ երկար, քանի կան Ազնանց որդիքը, եւ միշտ նրանց խորհրդատուն է»69:
Նոյն նկարագիրն ու գործունէուէթիւնը տեսանք նաեւ Հոմերոսի Քիրոնի կերպարում:
Աւելացնենք, որ Տիտան Քիրոն Կենտաւորոսը Կրոնոսի որդին է եղել եւ անմահ՝ սակայն Հերակլեսի կողմից վիրաւորուել է, ու երկար տառապել է իր ոտքի ցաւերից, ինչի պատճառով էլ իր անմահութեան իրաւունքը փոխանցել է Տիտան Պրոմեթեւսին: Սակայն եւ այնպէս՝ ան Պրոմեթեւսից յետոյ էլ70 երկար ժամանակ գործել է երկրի վրայ՝ մինչեւ Աքիլլեսի ժամանակները, ու ապա միայն մահացել է:
Թէ ինչո՞ւ Զեւսի որդի Հերակլեսը պիտի փորձէր սպաննել հայրական կողմից Զեւսի եղբայր Քիրոնին՝ իր հօրեղբօրը:
Որովհետեւ Քիրոնը «մարդկանց ազգին» գիտութիւններ է սովորեցրել՝ ինչը Զեւսի սրտով չի եղել: 71
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42135