Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
Իսկ նուաճուած ու Հայաստան գերեվարուած Մարերի սերունդները ի՞նչ իրաւասութիւն ունէին բազմելու Հայոց նախարարական առաջին գահին:
Անհնար է այս հարցին պատասխանել՝ քանի դեռ չենք բացայայտել Մարերի ինքնութիւնը:
Մարերը ճանաչուած են միջագետքում իրենց իսկ հիմնած «Մարի» քաղաքի անունով:
Ճշդենք «Մարի» քաղաքանուան ծագումը:
Խորենացին երբ ուզում է ասել «Մարերի մօտ»՝ արտայայտւում է «ընդ Մարս» ձեւով, փոխանակ «ընդ Մարիս»-ի: Հետեւաբար «Մարի» քաղաքանուան հիմքը «Մար» պիտի լինէր, որի «սերմ»-բնակիչները կարող էին կոչուել «Մարս» կամ «Մարք» (Մար-եր): Իսկ «Մար-ի»-ն որպէս քաղաքանուն՝ նշանակում է «Մար»-երի «ի»-«իմաստութիւն»-«ներուժ»-ը, հետեւաբար եւ ունեցուածքը, կալուածքը, քաղաքը:
Մեկնարկելով «Հովազ-Անգղ» համաստեղութիւնից՝ Անգեղ-հրեշտակները նախ կայանել են «Մարս» մոլորակի վրայ, եւ ապա իջեւանել են երկիր ու հաստատուել Տաւրոսում:
Նրանք «Անգեղ» են կոչուել իրենց բուն ծննդավայր Անգղ համաստեղութեան անունով: Ապա երկրածին մարդկանց մօտ «Անգեղ»-ը ձեռք է բերել «հրեշտակ» իմաստը, Անգեղների՝
1.Թռնելու ունակութեան,
2.«Առաքելութեամբ ուղարկուած» լինելու,
3.«Մարդկանց արարելու եւ նրանց ուսուցիչը լինելու» հանգամանքներով:
Մինչդեռ հայութեան մաս կազմող «Անգեղ» անունը մեր ազգի լեզուամտածողութեան մէջ երբէք էլ «հրեշտակ» չի ըմբռնուել:
Արդէն մեր թուարկութեան հինգերորդ դարում՝ հայ իրականութեան մէջ «Անգեղ»-ը կորցրած է եղել իր բուն էութիւն-բովանդակութիւնը, ու հասկացուել է պարզապէս իբր հայկական նախարարական տներից մէկի անունը, ինչն էլ մեր Պատմահայրը փորձել է բացատրել որպէս «տգեղ»՝ ու … սխալուել:
Մինչդեռ «Անգղ»-ը այսօր էլ հասկանում ենք որպէս թռչունի մի տեսակ:
Ահա այդ թռչունը պատկերող դիմակով են ներկայացուել եգիպտական դիւցաբանութեան մէջ երկնքից ուղարկուած ուսուցիչ-աստուածները, որոնց ձեռքի «անգ»-ն էլ ուրուագծում է խաչաձեւ «Անգղ»-«Կարապ» համաստեղութիւնը՝ կրկին անգամ շեշտելով նրանց ծագումն ու էութիւնը:
Անգեղները կոչուել են նաեւ «Սկայորդիք»՝ քանզի «սկայ»-ը անգլ. «sky= երկինք» բառն է (տառադարձութեան «կ > k» կոպիտ խախտումով) եւ «Սկայորդի»-ն նշանակում է «երկնքի որդի»:
Նոյն բովանդակութիւնն ունի «հ-սկայ» բառը, որտեղ «սկայ»-ին նախդրուած «հ»-հուրը՝ «սկայ»-երկնքի «որդի»-ն է:
Հետեւաբար հսկաների ծագումը եղել է երկնածին, տիեզերական՝ ու ո՛չ երբէք երկրածին:
Նոյն «Սկայ»-ը աւանդուել է յունական առասպելներում «Scylla» ձեւով («կ>c» ճիշդ տառադարձութեամբ), «Սկայ այլ» – «երկնային հրեշտակ» բովանդակութեամբ:
Ռուսերի եւ միջին Ասիական ժողովուրդների մօտ «Սկայ»-ը այլ խմբագրումով դարձել է «Սկիֆ», ապա եւ «Սկայթ» («Սկօյթ» հնչիւնով)` որից էլ պատմական «Սկիւթ»-ները, հիւսիսային Անգլիոյ լեռնաբնակ Սկոթ-Շոտլանդացիները, երբ յաւելուած «թ» տառն ունի «թիւ» իմաստը՝ որպէս «մարմին», ուստի «Սկայթ»-«Սկօյթ»-«Սկիւթ»-ը լինում է «երկնային հսկայ մարմին»:
Սկայորդիների երկրային առաջին բնակավայրը եղել է «Սկիւդիսես»-«Խաղտեաց» լեռնաշղթան՝ Բարձր Հայքում: Դրանից էլ բխում է Հայոց Հրաչեայ Սկայորդի նահապետի ծագումնաբանութիւնը: Տես՝ Պատկեր «8»:
Պատկեր «8»
Խաղտեաց կամ Սկիւդիտես լեռներ
Յունական առասպելաբանութեան Պրոմեթեւսը շղթայուել է նոյն «Սկիւդիսես» -«Խաղտեաց» լեռնաշղթայի վրայ, որի հիւսիսային փեշերը այդ ժամանակներում դեռեւս եզերել են Սեւ ծովի հարաւային ափերը:
Անգեղ-հսկաներից ոմանք իրենց տիեզերական նախավերջին հանգրուան Մարսի անունով՝ հիմնադրել են «Մարի» քաղաքը, որի մէջ ու շրջակայքում վերաբնակուող Տաւրոսեան «Անգեղ»-ները վերանուանուել են «Մարեր», իսկ երկիր-թագաւորութիւնը՝ «Մարաստան»:
Մարերի ժառանգներից են եղել Հայաստան բերուած վաղնջագոյն Մարտունեցիք, մի գուցէ նաեւ Սիրիայի եւ Լիբանանի «Մար-Մարուն»-ի հետեւորդ քրիստոնեայ արաբները, Թուրքիայի Մարդին քաղաքի քրիստոնեայ բնիկները, մահմետական Մարոքքոցիները, նախկին «Մարաղանդ»-ի (Մարայ+land-ի)՝ այժմ Սամարղանդի հիմնադիր Աժդահակեանները, եւայլն:
Թէ ի՞նչու Աժդահակի ժամանակ «Վիշապազուն» որակումը յատկացուել է առանձնապէս Անգեղ-Մարերին:
(Շարունակելի)
Մովսէս Նաճարեան