Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
Առիւծ լեռն ու լեռնազանգուածը
Բնածին Առիւծի բնակիչներն են եղել Աստուածային օրէնքները կրող մարդիկ: Նրանց շառաւիղներն են միջագետքեան (նաեւ Ուրարտական) այն արքաները՝ որոնք պատկերուել են առիւծի վրայ կանգնած: Նրանց յետնորդներն են արքայական այն հնագոյն հարստութիւնները՝ որոնց դրօշակների զինանշանը եղել է առիւծը, յատկապէս թեւաւորը:
Մնձուրեան լեռների բնիկների գլխաւոր սրբատեղին եղել է ներկայ անուանումով «Մունզուր պապայ» լեռան վրայ, եւ մեր կարծիքով այն պէտք է համապատասխանի Հայոց պատմական «Անի Աղիւն»-ին:
Ի՞նչ հիմքեր ունենք ասելու՝ թէ նրանք ի սկզբանէ եղել են «Աստուածային օրէնքները» կրողները:
Հայ մարդուն ներկայիս ոչինչ չի յուշում «Աղիւն»-ը՝ թէեւ նոյնարմատ անձնանուններ ունենք մինչեւ այսօր (Աղուն, Աղունիկ, Աղան, Աղաւնի): Հետեւաբար ստիպուած ենք անդրադառնալու բառակազմական որոշ խնդիրների:
Եթէ իգական բնոյթի «Աղուն» անուան արական զոյգը «Աղաւն»-«Աղօն»-ն է՝ ապա երկուսը միասնաբար արտայայտուել են «Աղեւն» (ապա Աղիւն) ձեւով:
Հնագոյն հայերէնում եզակիից ու յոգնակիից բացի՝ ունեցել ենք «զոյգ» ցոյց տուող երկակի բառաձեւի պարագան76, որ դրսեւորուել է «եւ» երկբարբառով, եւ որի մնացորդն է «եւ» միաւորող շաղկապը77:
Արդի եւրոպական լեզուներում «եւ»-ն իր երկրորդ՝ ֆր. «yeux» հնչիւնով ու նախնական «զոյգ» իմաստով պահպանուել է «Union=կցում, միացում, միութիւն» բառում, որը բաղկանում է «Un=մէկ», «ion (եւն) = զոյգն» արմատներից՝ «մէկն ու իր զոյգը» կամ «մի զոյգ» բովանդակութեամբ:
նգլ. «Even» բառի (հայերէնում պիտի լինէր «եւն») իմաստներից մէկը «զոյգ»-ն է՝ «կենտ»-ի հականիշը:
Վերջապէս «Եւայ» բառը կառուցուած է «եւ=զոյգ» ու «այ=տղամարդ» մասնիկներից՝ ու նշանակում է «տղամարդու զոյգը»78 :
Այսքանը՝ «աւ», «ու», «եւ» երկբարբառային արմատների փոխադարձ յարաբերութեան մասին:
Վերադառնանք մեր արծարծած նիւթին:
«Աղեւն»-ը «աղեւ-ան»-ի ամփոփն է, «Աղուն»-ը՝ «Աղու-ան»-ի, «Աղան/Աղօն»-ը՝ «Աղաւ-ան»-ի:
«Աղաւ» բառը բաղկացած է «աղ» եւ «աւ» արմատներից՝ որտեղ «աղ»-ն իր բազմազան իմաստների կողքին, տառացիօրէն նշանակում է նաեւ՝
1.«Աստուծոյ երկրային (մարմնականացած) լոյսը»,
2.«արեւի երկրային լոյսը»:
Հոգեւոր գրականութիւնից մեզ հասած գրաբարեան «Աղ երկնաւոր» արտայայտութեան «աղ»-ը բովանդակում է Բարձրեալի կողմից մեզ տրուող նիւթեղէն օրինական սնունդը, եւ նիւթականացուած Աստուածային լոյսը՝ գրականութիւնը:
Իսկ «աղաւ»-ի «աւ»-ը թէեւ ձեռք է բերել հոլովական մասնիկի իմաստ՝ բայց նախնականօրէն եւ տառացիօրէն նշանակել է «Աստուածային հոգեւոր լոյս»:
Այսպիսով իմացանք, որ «Աղաւ»-ը կառուցուած է իրար լրացնող ու բացայայտող «աղ» եւ «աւ» երկու հեգ-արմատներից՝ որոնցից երկրորդը ճշդում է առաջինով արտայայտուած սնունդ-լոյսի որակը79:
Ուստի «աղաւ»-ը «ի վերուստ սահմանուած նիւթեղէն ու հոգեւոր սնունդ» է:
Սակայն բառի հեգերի (երկտառանի արմատների) դրափոխութեամբն ստացուող «Աւաղ»-ը ցոյց է տալիս՝ որ «աւ»-ը, կամ «Աստուածային հոգեւոր լոյսը» վերածուել է «Աստուածային նիւթեղէն լոյսի»՝ հետեւաբար որակական անկման պարագայ է ձեւակերպուել:
Նոյնպէս «Աղաւաղել» բայի երկրորդ «աղել» հատուածում բացակայում է առաջինի ընդգրկած «աւ»-«Աստուածային հոգեւոր լոյսը»՝ ինչի պատճառով էլ բառը ձեռք է բերել բովանդակութեան բացասական զարգացում, այսինքն՝ «ի վերուստ սահմանուած նիւթեղէն ու հոգեւոր լոյսը (օրինակարգը) վերածուել է երկրային լոյսի, նիւթականի եւ գռեհիկի» (մատերիալիստականի):
Առաւել ըմբռնելի դարձնելու համար «Աղաւ»-ի էութիւնը՝ դիմենք համեմատական լեզուաբանութեան:
«Աղաւ»-ը տառադարձենք անգլերէնի:
Ըստ տառադարձութեան հնագոյն օրէնքի՝ սկզբնատառ «Ա»-ն հակում ունի աներեւութանալու, որովհետեւ ներկայացնում է Աստծուն: Մնաց «ղաւ»-ը, որտեղ «ղ = անգլ. Լ», «ա = a», «ւ = w», միասնաբար՝ «law», որը նշանակում է «օրէնք», երբ «Աղաւ»-ը Աստուածային օրէնքն է՝ իսկ առանց «Ա»-ի «ղաւ»-«law»-ն մարդկայինը:
Հայ. «Աղաւնի»-ն «Աղաւ անի» է, այսինքն «Աստուածային զոյգ օրէնքներով սնուողն ու գործողն» է՝ երբ միայն ա՛յդ օրէնքները կարող են համերաշխութիւն ու ներդաշնակութիւն բերել մարդկանց եւ աշխարհին, ուստի եւ ասում ենք «խաղաղութեան աղաւնի»:
«Աղանդ»-ը «Աղ»-ի «վերջ»-ն է («անդ»=անգ. end=վերջ), «Աստուածային սննդի աւարտ»-ն է, ուստի «աղանդաւոր» են կոչուել Աստուածատուր օրինական սննդակարգից հեռացողները: Վերջապէս «Աղանդ»-ի մէջ բացակայում է հոգեւորը («ւ»-ը)80:
Վերեւում նշեցինք, որ «Աղեւ»-ում միաւորուած են թէ՛ երկնային եւ թէ՛ երկրային որակները: Ուստի «Աղեւ»-«Աղիւ»-ը ընդգրկում է ե՛ւ հոգեւոր եւ նիւթեղէն Աստուածատուր սնունդների բաղադրիչները: Հետեւաբար «Աղիւն»-«Աղիւ-ան»-ը («Աղիւ անողը) Աստուածային հոգեւոր ու կենցաղային զոյգ օրէնքներով ապրողն է՝ իսկ պատմական «Անի Աղիւն»-ը մարմնաւորել է այդ օրէնքները կրողների, կիրառողների եւ պաշտպանողների կենտրոնը:
Յաւելեալ ասենք, որ մինչեւ իսկ մեր օրերում Անի Աղիւնի շրջանը մնում է բոյսերի ու բանջարեղէնների «վայրի» (պիտի ասէինք անարատ, անխառն) տեսակների մի գուցէ աշխարհի միակ շտեմարանը՝ որտեղից տարածուել ու ապա առաջացել են մշակուած տեսականիները:
Ժամանակների հոլովոյթում երկրածին կիսավայրենի ժողովուրդները՝ Առիւծի տարածքից իջաց Աստուածային օրէնքները կրող ու տարածող «Աղիւնցի»-ուսուցիչներին այլ ուսուցիչներից զանազանել են նրանց դրօշի «թեւաւոր Առիւծ» խորհրդանիշով, ու նրանց «օրինադիր-օրինապահ» բնութագիրը նոյնացրել են առիւծի հետ՝ ու ապա «Աղեւ», «Ղեւ», «Ղեւի», «Լեւ», «Լյովա», «Ղեւան»-«Լեւան», «Ղեւոն»-«Lion»-«Լեւոն» ու «Լուվիա» ասելով՝ հասկացել են «Առիւծ» եւ «առիւծեցիների բնակավայր»:
Մինդեռ այդ ընթացքում քաղաքակրթուող ժողովուրդները իրենց բառապաշարն են «հարստացրել» «լեւ»-ը «առիւծ» ըմբռնելով՝ հայերէնը կարիք չի զգացել «առիւծ» անուան փոխարէն «նորը» (լեւ-ը) որդեգրելու:
Վերոբերեալ աստղագիտական-տօմարագիտական, աշխարհագրական ու տեղագրական ժառանգութեան պահպանուելը հայկական իրականութեան մէջ, նաեւ լեզուաբանական փաստարկները՝ անկասկած ապացուցում են «Լուվիացիների» հայկական ծագումնաբանութիւնը (յիշենք Առիւծ կամ Առիւծաձեւ Մեծ Մհերին):
Դեռ աւելին:
Մեր կարծիքով «Լուվիացիները» Տաւրոսեան Անգեղ-հրեշտակների մի ճիւղն են, քանզի նրանց նման ուսուցիչներ են եղել՝ յատկապէս օրէնքների, եւ կարողացել են ֆիզիկապէս ճախրել (to jack) ու սաւառնել: Վերջին յատկանիշի հետեւանքով էլ իրենց անունից առաջացել է միջազգային «Levitation» բառը:
Յետագայ ժամանակների ընթացքում այդ օրինադիր-օրինապահների ինքնանուանումը ռուսերէնում վեր է ածուել «լեւի=ձախ»-ի, անգլերէնում «left= ձախ»-ի՝ ու ձեռք է բերել նաեւ կողմնակի բացասական մի իմաստ, որպէս «օրինազանց», «ձախակողմեան», «նիւթապաշտ-մատերիալիստ» եւայլն82:
Իսկապէս որ աշխարհը շուռ է եկել:
Ինչ վերաբերւում է Մնձուրեան լեռների ներկայիս բնակչութեան լեզուին՝ որ հնչում է «Քրմանչի», դրա բուն հիմքը եղել է «Քրմանց», որ նշանակում է թէ նրանց օգտագործած այդ լեզուն քրմերի գաղտնագիտական լեզուն է եղել, ի տարբերութիւն հայերէնի, սակայն հիմնուած է եղել հենց հայերէնի հիմքով83 :
Մենք փորձեցինք ցոյց տալ պատմական «հնդեվրոպական լուվիական» (այսօր ՝ «Ա-լեւի») ժողովրդի իսկութիւնն ու նրա սկզբնական բնակութեան վայրը:
Նոյն հիմունքերով կարող ենք մի քայլով հասնել «Աղուանք»՝ ու իմանալ այդ տարածքի առաջին բնակիչների ինքնութիւնը, յատկապէս որ «մ.թ.ա. 3-րդ հազ. 2-րդ հազ. սկզբին թերակղզու (Փոքր Ասիայի – Մ.Ն.) հարավ-արեւելքում եւ արեւելքում» գրանցուել են Լուվիացիներ84:
Հետեւութիւն.-
1.Եգիպտական հնագոյն պատկերագրերում յայտնուող «առիւծ» նշանը Շամպոլիոնը իրաւացիօրէն տառադարձել է լատինատառ «L»-ի՝ ինչը համապատասխանում է Հայոց «Ղ» տառին, եւ ըստ այնմ պէտք է համեմատել եգիպտական հնագրութիւնները հայերէնի հետ:
2.Հին միջագետքեան քանդակներում թեւաւոր առիւծի վրայ կանգնած արքաները85«Աստուածային օրէնքով» գահակալ դարձած իշխանաւորներ են եղել, ինչպէս եւ այդ օրէնքների պաշտպաններն են համարուել: Անկասկած նրանց ծագումը եղել է հենց Հայոց Եկեղեաց գաւառից՝ Օրինաց Երկրից:
Կարծիք.-
Նոյն ծագումը կարող են ունենալ «Լիւան»-Լիբանան, «Լիւիա»-Լիբիա» երկրների անունները, Ֆրանսական «Լիյօն» քաղաքի անունը, եւայլն:
Սխալած չենք լինի ասելով՝ որ նախքան ջրհեղեղը Եգիպտոսում էգ Առիւծ-Սֆինքսը կառուցողները եղել են Աղիւնցիները («Առիւծը ձեւող» Առիւծաձեւ Մհերը)՝ երկնային «Առիւծ»-ը պատկերող իրենց հայրենիքի պատուին, նաեւ աստղագիտական ու տօմարագիտական նկատառումներով:
Սխալած չենք լինի նաեւ եթէ համարենք, թէ Ափրիկէի հիւսիսային առափնեայ երկրները բնակեցրել են Աղիւնցիները՝ ինչի պատճառով էլ նախաջրհեղեղեան ժամանակներից այդ տարածքները կոչուել են «Լիբիա»-«Լիւիա»:
Հռովմէացի տրիբուն, զօրահրամանատար եւ պատմագիր Գայուս Սալլուստիուս Կրիպուսը տեղեկացնում է հիւսիսային Ափրիկէի բնակչութեան մասին, ու նշում է թէ «Այնտեղ բացի բնիկներից՝ ապրել են մեդացիներ, պարսիկներ եւ հայեր՝ որոնց միացել են լիւիացիներ…»86:
Յաւելուած.-
Հայասական, Ուրարտական եւ այլ սեպագիր արձանագրութիւններում յաճախ տիրակալների անուան նախորդող LUGAL բառը (ինչպէս Lugal Girra, Lugalanna) մասնագէտները թարգմանել են «արքայ»:
Այս առնչութեամբ Արմէն Դաւթեանը գրում է.
«Ներգալի պատկերը կնիքի վրա ցույց է տալիս նրա զենքը, որ խաչաձեւ թուր է կամ գուրզ, խաչի հորիզոնական թեւերին առյուծի գլուխներ են… Այս զույգ առյուծներին մենք տեսնում ենք Երիզայում պեղված պատկերում, որտեղ մայր դիցուհին կրծքով կերակրում է երկվորյակ առյուծների»87:
Ինչպէս ակնյայտ է՝ «LUGAL»-ը անմիջականօրէն կապ ունի առիւծի հետ: Մեր կարծիքով այն պէտք է ընթերցել «լիւ-կալ» կամ «լեւ-կալ»՝ որի «լիւ» / «լեւ» բաղադրիչը նոյն ինքն «ղեւ»-«աղեւ»-ն է (Աստուածային զոյգ օրէնքները), իսկ «կալ»-ը՝ այդ օրէնքները կալողն է (վերցնողը), ու նրանց պաշտպան-պահապան արքան է, եւ կամ մայր դիցուհին՝ Աննա-Անահիտը (Lugalanna >Lev-cal-Anna-ն) Երիզայում:
[1]Արաբերէնում այսօր էլ գործում է – ﻰﱠﻨﺜﻣ – («մուսէննէ) քերականական անուան տակ:
[1]«Եւ»-ն ունի հիմնական նախադասութիւնն ու նրան աղերսուող երկրորդական բայց կատարեալ մի այլ նախադասութիւն իրար միացնելու յատկանիշ:
[1]«Այ» >անգլ. I=ես, առաջին դէմք, տղամարդ: «Այ»-ը հայերէնի բարբառներում վերածւում է
«Է»-ի՝ ինչպէս «այծ>էծ», երբ «այ»-ին փոխարինող «է»-ն արական բնոյթի էութիւնն է՝ ինչպիսին
«այ»-ն է:
«Եւ» >անգլ. you= դու, երկրորդ դէմք, որը ցոյց է տալիս տղամարդու կողակցին՝ զոյգին,
եւ կամ մարդու կողքին գտնուողին: Նոյն սկզբունքով էլ հայերէնի «Եւրոպայ»-ն
արեւմտեան լեզուներում հնչում է «Յուրոպ», «դեւ»-ը՝ ֆրանս. «Դիյէօ»=Աստուած, եւայլն:
[1]Սուրբ Մ. Մաշտոցի տուած բառակազմական դրոյթներից է: «Յաճախապատում», Ս. Մեսրոպ
Մաշտոց, Հալէպ, 2005, թարգմ. հեղինակի, 7-րդ ճառ:
[1]Տե՛ս՝ Յօդուած «14», «Աղանդ» բառը, էջ 329:
Հայ. «անդ=բնակեցուած եւ մշակուած վայրերից դուրս գտնուող ամայի դաշտ»: «Հանդ=վայրի
կենդանիների զբաղեցրած ամայի դաշտը՝ եւ այդպիսի դաշտի արտադրած սննդամթերքը»:
[1]Գէորգ Հալաջեան, «Հայ Ազգագրություն եւ Բանահյուսություն», 5-րդ հատոր, ԳԱ հրտ. Երեւան
1973, էջ 118:
[1]Թէ ի՞նչ պատճառով «Առիւծ-Աղիւն»-ը ձեռք է բերել «ձախ» իմաստը: Կարծում ենք, թէ դա
առաջացել է բնական Առիւծի աշխարհագրական դիրքից: Եթէ Հայկական լեռնաշխարհի
քարտէսին նայենք՝ ապա Առիւծը կ՛ընկնի նրա արեւմտեան կողմում, այլապէս մեր ձախ կողմում՝
որից էլ առաջացել է Աղիւնի «լեւի-left-ձախ» բնորոշումը:
[1]Քրմանչի լեզուն պահպանում է եռաստիճան բաղաձայնների համակարգը՝ ինչպէս ներկայիս
արեւելահայերէնը, մինչդեռ քրդերէնը, թրքերէնն ու շրջակայ տարածքի այլ լեզուները ունեն
միայն երկաստիճան բաղաձայնների համակարգ:
[1]Յաւելեալ տես՝ Գլուխ «Գ»-ի 14-րդ ենթայօդուածը, էջ 145:
[1]«Առիւծի գլխով եւ մարդու մարմնով թեւաւոր աստուածութիւնը մի քանի մոգական
պապիրուսների մէջ կոչուել է Այոն՝ որպէս «Աստուածների աստուած» եւ «Անսահաման»:
(Վ. Դեր-Վարդէն, նոյն, էջ 176):
Ըստ մեզ «Այոն»-ը կարելի է կարդալ «Հայն»՝ որպէս «Բարձրեալ», երբ Առիւծ կենդանակերպին
համապատասխանող աշխարհագրական տարածքը նոյնպէս կոչուել է «Բարձր Հայք»:
[1]Առաքել Առաքելեան, «Հռոմեական գրականության պատմություն», Երեւան 1975, Լոյս հրատչ.
II-րդ հրտ., էջ 230: Տես նաեւ՝ Գլուխ «Բ», «35» ենթայօդուածը:
[1]Արմէն Դաւթեանի յօդուածը՝ «Աստղապաշտության Դրսեւորումներ Հայասական Դիցարանում»:
magaghat.am/archives/42144