Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
14.Լուվիացիներ եւ Առիւծ կենդանակերպ
7-րդ դասարանի դասագրքում կարդում ենք.
«Առկա գրավոր աղբյուրները վկայում են Փոքր Ասիայի բնակչության էթնիկական կազմի բազմատարրության մասին: Մասնավորապես մ.թ.ա. 3-րդ հազ. 2-րդ հազ. սկզբին թերակղզու հարավ-արեւելքում եւ արեւելքում բնակվում էին հնդեվրոպական խեթա-լուվիական ժողովուրդները եւ ոչ հնդեվրոպալեզու խուրրիները, կենտրոնական մասում՝ խաթերը, հյուսիսում՝ կասկերը»72:
Վերլուծում.-
«Լուվիա» հնդեւրոպական անուան արմատը «լեւ»-«ղեւ» է, որին հանդիպում ենք հայկական «Ղեւոնդ», «Լեւոն», վրաց. «Լեւան», անգլ. ու ֆր. «lion», ռուս. «Լեւ» եւ «Լյովա», եբրայական «Ղեւի» անուններում, ինչպէս եւ «level», «Levitation»-«լեւիտացիա» ու մի շարք այլ նոյնարմատ բառերում:
«Եւ» երկբարբառը հնչել է թ՛է «եվ», ու թ՛է ֆրանսերէնի «yeux»-ի պէս՝ ինչի հետեւանքով էլ առաջացել են «լեւ» արմատի տարբեր հնչիւնային երանգները73:
«Լեւոն-Lion»-ի իմաստաբանութիւնը կտրել անցել է աղաւաղման երկար մի ճանապարհ՝ մինչեւ որ ձեռք է բերել «առիւծ» իմաստը, այն էլ ո՛չ թէ հայերէնում՝ այլ նրա հարակից լեզուներում:
Մինչդեռ «Լեւոն-Lion» բառի արմատ «Լեւ»-ը համապատասխանում է հայ. «Ղեւ»-ին՝ որից «Ղեւոնդ»-ը, երբ Աստուածաշնչեան «Ղեւ», «Ղեւի» եւ «Ղեւտացի» անունը եւ տօհմանունը կրողները եղել են օրէնքի պաշտպան ու պահապան ուսուցիչներ, իսկ Սուրբ Գրքի «Ղեւտացւոց» գլուխը ուրիշ մի բան չի՝ եթէ ոչ այնտեղ իբր թէ «բացակայող» «Ա. գիրք Օրինաց»-ը:
Թէ ի՞նչ առնչութիւն ունի «լեւ»-ը «օրէնք»-ի եւ «առիւծ»-ի հետ՝ փորձենք բացայայտել:
«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ը գրում է.
1.«Անի Աղյուն – Ամրոց Մեծ Հայքի Բարձր Հայք աշխ-ի Աղյուն (Առյուծ) գավ-ում»:
2.«Առյուծ – Գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխ-ում: Գտնվում էր Դերսիմում, նրա արլ. մասում եւ իր տարածքով համապատասխանում է նոր ժամանակների Տուժիկի շրջանին»:
3.«Առյուծ – Լեռ Մեծ Հայքում: Գտնվում է Բարձր Հայքում, Եկեղյաց գավ-ի հր սահմանագլխին, Դերսիմում, Բյուրակն-Մնձուրյան լհմկ-ում: Ոմանք նույնացնում են հետագայի Տուժիկ կոչված լ-ն հետ»:
4.«Առյուծ – Ֆիզիկաաշխարհագրական շրջան Հայկական լեռնաշխարհում, Դերսիմում»74:
Մեկնաբանութիւն.-
Այս վերջինը ճիշդ են կռահել բառարանը կազմողները: Քանզի «Առեւծ> Առիւծ>Առյուծ» կենդանակերպի երկրային առաջին պատկերը դրոշմուած է հենց Դերսիմն ընդգրկող Մնձուրեան լեռների ֆիզիկա-աշխարհագրական ուրուագծերով (ռելյեֆ): Դա բնութեան կերտած արու առիւծն է75 , որի հայեացքն ուղուած է հանդիպակաց զոյգին՝ Եգիպտական ձեռակերտ էգ առիւծ-«սֆինքս»-ին: Տես՝ Պատկեր «6»:
[1]«Հայաստանի հարակից երկրների պատմություն» 7-րդ դասարանի դասագիրք:
[1] Ինչպէս ռուսերէնում «Լեւ» անունը կրող մարդուն կոչում են «Լյովա»: Տես՝ Յօդուած «10»:
[1]«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», նոյն:
[1]Տես «Ատլաս», էջ 6, Գ/3 քառակուսու հիւսիս արեւելեան լեռնազանգուածը, որի արեւմտեան ծայրին գրուած է «Առյուծ լ.»:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42141