Մովսէս Նաճարեան – Առիւծ Մհերի թոռ ու Նօյ-Դաւութի որդի Փոքր Մհեր-Սէմը
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
7.Սէմ (բացուի՛ր «սիմ-սիմ»)
Գրաբարեան հայերէնով ունեցել ենք «սէամ» կամ «շէամ» բառը, որից ընկել է «ա»-ն՝ ու բառը դարձել է «սէմ» կամ «շէմ», ինչը տան նախամուտքն է:
Այլ լեզուներում բառից ընկել է «է»-ն՝ ու ստացել «սամ» կամ «շամ» ձեւն ու հնչիւնը, ինչպէս ֆրանսերէն «Samedi =Շաբաթ» բառում՝ երբ Շաբաթ օրը եօթնօրեակի «շէմ»-ը կամ նախամուտքն է եղել (առաջին օրը):
Որպէս մարդու անուն կամ ածական՝ Սէմ-Սամը կամ Շամը նշանակում է «առաջնեկ», «անդրանիկ որդի»:
Ըստ այնմ՝ «Ար-շամ»-ը «Ար»-ի առաջնեկն է, «Գերսամ»-ը՝ «Գեր»-ի, «Բարշամ»-ը՝ «Բար»-ի:
Սամոսատը կամ Շամշատը, Շամշատինը, Արշամաշատը՝ Նօյի առաջնեկ Զրուան որդու ժառանգների բնակավայրերն են եղել:
Պէտք չէ շփոթել ժամանակակից ըմբռնումով «Սէմիտ»-սէմականները՝ սոյն առաջնեկի հետ182:
Շատ տարօրինակ պիտի լինէր՝ որ Նօյի աւագ Զրուան որդու «սէմ» մակդիրը բացակայէր Հայկական լեռնաշխարհի պատմական տեղանունների, եւ հայ մարդկանց անունների ցանկերում, եւ կամ հայերէնի բառապաշարում: Առաւել զարմանալի պիտի լինէր՝ եթէ Զրուանի լեզուն տարբերուէր իր եղբայրներ Քամ-Տիտանի ու Յաբեթի լեզուներից:
Այս խորանկարի (ֆոնի) վրայ տարօրինակ չէ՝ որ մերձաւոր արեւելեան երկրներից Սիրիան, Լիբանանը, Յորդանանը եւ Պաղեստինը միասնաբար կոչուել են Շամի երկիրներ՝ քանզի նրանք Հայոց լեռնաշխարհի նախամուտքն են, յատկապէս Սիրիոյ մայրաքաղաք Դամասկոսը՝ որի հնագոյն անունն է «Շամ», եւ որ քաղաքակրթութեան եւ Արիական երկիրների նախամուտքն է եղել:
Հիմքեր ունենք ասելու՝ որ այդ երկրների անցեալի ու ներկայի բնիկները բացարձակ մասով «սէմիտական» չեն եղել: Յատկապէս, որ «անտիսեմիտ» ասելով միջազգայնօրէն հասկցւում է միայն «հակայուդայական»՝ եւ ոչ երբէք «հակա-արաբ» կամ «հակա-ասորի»:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»