Մովսէս Նաճարեան – Աստուածների նստավայրը՝ Օլիմպոս

Մովսէս Նաճարեան – Աստուածների նստավայրը՝ Օլիմպոս

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

8.Օլիմպոս եւ Զրուան

Ըստ Խորենացու՝ Նօյի երեց Զրուան որդու զաւակների բնակութեան արեւմտեան ծայրամասը կոչուել է Դիւցընկեց, որն էլ յետագայում անուանափոխուել է Օլիմպոսի:

Զրուանի նորածին արու զաւակները արեւելքից Դիւցընկեց են փախցուել Զրուանի քոյր Աստղիկի կարգադրութեամբ, հետեւաբար ջրհեղեղից յետոյ այդ տեղի բնակիչներն են եղել մասնաւորաբար Զրուանեաններ կամ Քիշեցիներ՝ Աբեղեան-Բելասգեանների եւ Գաբեղեանների կողքին:

Կրկին դիմենք Խորենացուն.

«Քանզի ոմանք յարեւելից՝ Զրուա՛ն զՍեմ կոչեն, եւ Զարուա՛նդ զգաւառն անուանեալ ասեն մինչեւ ցայժմ»183:

Թարգմանենք. «Քանզի արեւելքում ոմանք Սէմին Զրուան են կոչում՝ եւ Զարուանդ են անուանում նրա անուանակիր գաւառը մինչեւ օրս»:

«Զարուանդ»-ով հաստատւում է՝ որ «Զրուան»-ի «Զր» արմատն առաջացել է «Զար»-ից:

«Զար» արմատին հանդիպում ենք հայկական մի շարք անուններում եւ տեղանուններում, ինչպէս Զարմայր, Զարուհի, Զարեհ, Զարիշատ, Զարեհաւան, նաեւ հասարակ բառերում՝ ինչպէս զարմ, զարմանալ, զարգանալ, զարթօնք, նոյնիսկ ժողովրդական պարերգ «Թամզարայ»-ում, եւայլն:

Սրանցից ամենայատկանշականը Զարիշատ քաղաքի անունն է՝ որ կարծում ենք թէ Զար-Զրուանի տօհմի բնակավայրն է եղել, քանզի «շատ» արմատը նաեւ «բնակավայր» է նշանակում, ինչպէս Արտաշատը՝ Արտաշէսի տօհմի բնակավայրն է եղել, Երուանդաշատը՝ Երուանդի տօհմի բնակավայրը184:

Այս նիւթը անմիջականօրէն կապ ունի Տիտան-Քամի Զրուանից բռնագրաւած տարածքի տեղորոշման հետ185:

[183] Մ. Խորենացի, նոյն, էջ 26:

[184]Անգլ. set-tel=մի տեղ հաստատուել, երբ հայ. «շտ»-ը անգլ. «set»-ն է, իսկ «tel»-ը՝ «տեղ»-ը:

«Սատ»-«սիտ»-ն ու «շատ»-«շիտ»-ը՝ պայմանականօրէն «հոմանիշ» զոյգեր են: Մեր ժողովուրդն այսօր էլ ունի բարբառային երանգով մի արտայայտութիւն՝ «ստրուի՛ր»=«տեղդ նստի՛ր», «մի տեղ հարմարուի՛ր»: Նոյն արմատն ունի արաբ. «ﺮﺗﺎﺳ» (սատեր) բառը:

[185]Տես՝ 36-րդ ենթայօդուածը, էջ 117:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail