
Մովսէս Նաճարեան – Կենդանաշրջանների իշխանութեան Աղիւսակը՝ Նօյեան ջրհեղեղից ետք
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Կենդանաշրջանների իշխանութեան Աղիւսակը՝ Նօյեան ջրհեղեղից ետք
Կենդանակերպը Կենդանաշրջանը [1]
Առիւծ 36.780-34.620 թ.ն.Ք. (Ջրհեղեղ՝ 35.668 թ.ն.Ք.):
Խեցգետին 34.619-32.459 թ.ն.Ք. (32.788 թ.ն.Ք. Զրուանն արարում է նոր տեսակի մարդկանց)
Երկաւոր 32.458-30.298 թ.ն.Ք. (Զրուան-Pan-ի գերիշխանութիւնը՝ 32.030-էն 31.190թ.ն.Ք.)
Ցուլ 30.297-28.137 թ.ն.Ք.
Խոյ 28.136-25.976 թ.ն.Ք.
Ձուկ 25.975-23.815 թ.ն.Ք.
Ջրհոս 23.814-21.654 թ.ն.Ք.
Այծեղջիւր 21.653-19.493 թ.ն.Ք.
Աղեղնաւոր 19.492-17.332 թ.ն.Ք.
Կարիճ 17.331-15.171 թ.ն.Ք. (Երկրագնդի սառցապատման սկիզբը)
Կշեռք 15.170-13.010 թ.ն.Ք. (երկրագնդի սառցապատումը ՝ 15.168 թ.ն.Ք., եւ Փոքր Մհերը քարանձաւում)
Կոյս 13.009-10.849 թ.ն.Ք. (Բել եւ աշտարակաշինութիւն)
Առիւծ 10.848- 8.688 թ.ն.Ք. (Հայկ-Բելեան ընդհարումը՝ 9.214 թ.ն.Ք., եւ Որսորդ-Ձկնորս Կադմոսի 100- ամեայ գերիշխանութեան սկիզբը:
Միջին քարի դար՝ մեզոլիթ: «Գէօբեկլի թեփէ» հնավայր Ուրհայի մօտ ՝ 9500- 7300 թ.մ.թ.ա.)
Խեցգետին 8.687- 6.527 թ.ն.Ք. (Երիքովի որսորդական-Նատուֆեան մշակոյթը ՝ որսորդ-ձկնորս Հայացի Կադմոս-Դումուզիի տարածած մշակոյթն է, մ.թ.ա. 8-7-րդ հազարամեակ, նեոլիթեան շրջան)
Երկաւոր 6.526- 4.366 թ.ն.Ք. (Չաթալ-հիւյիւքեան – Հալաֆ-Հասունեան մշակոյթը ` Կիցուվատնայի Քիշեցիների-Զրուանեան մշակոյթն է, որն հասել է Յունաստան, Մակեդոնիա, Թեսալիա եւ Էլամ՝ մ.թ.ա. 5160-4915թթ.)
Ցուլ 4.365- 2.205 թ.ն.Ք. (Այս միջոցին տեղի են ունեցել Սումերի քաղաքակրթութեան սկզբնաւորումը (ն.Ք. մօտ 3800թ.), Անգլիայի Ստուն-Հեյնջեան կառոյցները (3200-3100թթ. Ն.Ք.), նաեւ Արիական երկու արշաւանքները դէպի արեւելք՝ Պարսկաստան ու ապա Հնդկաստան) [2]:
Խոյ 2.204- 44 թ.ն.Ք. (Հայկազնեան Արամ նահապետի, յետոյ Շամիրամ-Արայ Գեղեցիկի ու ապա Արայեան Արայ- Կարդոսի ժամանակաշրջանը՝ մ.թ.ա. 1320-1235 թթ. ու յետոյ Անուշաւան Սօսանուէր ու Պարէտ):[1][1]:
Ձուկ – 43- 2.117 թ. Ք. (Քրիստոնէական մշակոյթ) Ջրհոս 2.118- 4.278 թ. Ք. (Երկրագնդի վրայ Փոքր ջրհեղեղների ահագնացումը)
Այծեղջիւր 4.279- 6.439 թ. Ք. (Փոքր Մհեր դուրս է գալու քարանձաւից` 5.341 թ. Ք.)

Թէ ի՞նչ հիմքեր ունենք նոյնացնելու Փոքր Մհերին ու Զրուանին:
Ն. Վ. Մամունան բերել է Կիլիկեան Տաւրոս լեռնաշղթայի բարձրագոյն գագաթին դրուած Սելեւկեան Անտիոք թագաւորի շիրիմի արձանագրութիւնը՝ որ թարգմանաբար հետեւեալն է.
«Սոյն տիրակալի հոգին բարձրացուելու է երկինք՝ զեւս Ահուրամազդայի գահին, իսկ նրա մարմինը մնալու է գերեզմանում՝ մինչեւ յարութեան օրը, երբ կը գայ Զրուան-Ագարանը»[249]:
Այսպիսով Զրուանը՝ Նօյի անդրանիկ որդին, նոյնանում է Փոքր Մհերի հետ[250], որն ըստ աւանդութեան՝ (Զրուանի նման) մնացել է անժառանգ ու հաւերժական, եւ նախատիպն է Աստուծոյ Որդի Քրիստոս Յիսուսի, որի երկրորդ գալստեամբ լինելու է վերջին դատաստանն ու ընդհանրական յարութիւնը:
Յունական առասպելաբանութիւն.-
Մեզ տրուած առաջին հարցի պատասխանը՝ թէ Նօյ նահապետը ի՞նչ ծագում է ունեցել, յայտնագործեցինք յունական առասպելաբանութեան ծալքերից:
Այնտեղ կարդում ենք.
«Զեւսն ուզեց պատժել չարացած մարդկութեան՝ եւ ջրհեղեղ արեց: Դրանից փրկուեցին երկու մարդ: Մէկը Պրոմեթեւսի որդի Դեւքալիոնն էր՝ իսկ միւսը նրա կինը, Պիռան»[251]:
Մեկնաբանութիւն.-
«Դեւքալիոն» անունը բաղադրուած է «դեւք» եւ «ալիոն» մասերից: Առաջինը հայերէնի «դեւ» բառի յոգնակին է, իսկ «ալիոն»-ը յունականացուած «Աղիւն»-ն է, որն ինչպէս տեսանք վերեւում՝ համազօր է «Առիւծ»-ին: Հետեւաբար փրկուած անձը եղել է Աղիւնցի-Առիւծեցի Պրոմեթեւս-Մեծ Մհերի որդին՝ Ծուռ Դաւիթը:
Ուստի յունական առասպելի «Դեւքալիոն» անունը հանդիսանում է ո՛չ թէ փրկուած անձի անունը՝ այլ նրա ծագումնաբանական ածականը:
«Դեւքալիոն»-ի «դեւ»-ը՝ «Դաւիթ»-«Դաւութ»-ի առաջին «դաւ» արմատի տարբերակն է, երբ «դեւ»-ը «հրեշտակ» է նշանակում, իսկ «դաւ»-ը «տիեզերական լոյս»՝ որով օժտուած էր Դաւիթ-Դաւութ-ը:
Չինական առասպելաբանութիւն.-
Չինական առասպելաբանութեան մէջ «Լինիույ» է կոչուել «ջրերից ելած մարդը»՝ որ պատկերուել է ձկան մարմնով, մարդու ձեռ ու ոտով ու գլխով:
«Ջրերից ելած»-ը կարող է լինել թէ՛ ջրհեղեղից փրկուած մարդը՝ եւ թէ՛ երկնքի ովկիանոսից եկածը, «երկնածին»-ը:
Մեկնաբանութիւն.-
«Լինյույ»-ի առաջին «լին» վանկը (բառասկզբի «ա»-ի անկումով) նոյնպէս ծագել է մեր «Աղիւն»-ից՝ ինչպէս «Դեւքալիոն»-ի «ալիոն»-ը:
Այսպիսով յայտնի է դառնում ջրհեղեղից փրկուած Նօյ=Քսիսութրայ= Ատրաքասիս=Ութնափիշտիմ=Դեւքալիոն=Լինյույ=Ութ=Ծուռ Դաւիթ=Դաւութ=Tot նահապետի ծագումնաբանութիւնը՝ Հայոց Բարձր Հայքի Աղիւն գաւառից, ներկայ ժամանակների Դերսիմից:
Այժմ դո՛ւք որոշեցէք թէ նա ո՞ր ազգին է պատկանել:
Յաւելուած.-
Հին Կտակարանում Նօյ նահապետի ազգաբանութիւնը մի քիչ տարբերւում է յունական Դեւքալիոնի առասպելից: Քանզի այնտեղ Նօյի հայրը կոչուել է Ղամէք՝ եւ ո՛չ թէ Պրոմեթեւս: Սակայն Ղամէքի հօր անունը (Նօյի պապի անունը)` Մաթուսաղայ է, որն էլ համապատասխանում է Պրոմեթեւսին[252]:
Ինչպէ՞ս:
Պրոմեթեւս անունը բաղադրուած է «պրո+Մեթեւս» գլխաւոր երկու մասերից, ուր յունարէնի «պրո»-ն ծագում է հայերէնի՝
1.«հրայ»-ից, այսինքն «հուր» արմատից, կամ առաւել եւս՝
2.«փառոյ»-ից, երբ «փառ»-ը հրեշտակի կամ սուրբ մարդու գլխավերեւին երեւացող լոյսի օղակն է, լուսեղէն գլխապսակն է:
Երկու պարագաներում էլ ունենք այն՝ որ տուեալ Մեթեւս-ը մարդկութեան «կեանքի՛ հուր» կամ «փա՛ռ» տուող Մաթէոսն է:
Ի հարկէ «հուր»-ը կամ «փառ»-ը[253] սովորական «կրակ» ընկալելը մանկամտութիւն է:
Սուրբ Գրային «Մաթուսաղայ»-ի «Մաթուս»-ը նոյն «Մեթեւս»-«Մաթէոս»-ն է՝ իսկ վերջի «աղայ» բաղադրիչը ցոյց է տալիս նրա «աղիւնցի» լինելու հանգամանքը:
Թերեւս հետաքրքիր զուգադիպութեամբ[254]ª ՝ «Մաթուսաղայ»-ի «աղա»-ն պահպանուել է մեր էպոսում, այն էլ Մեծ Մհերի կնոջ «Արմաղան» անուան մէջ, երբ վերջինս նշանակում է «Աստուածային օրէնքը պահպանող»՝ քանզի «արմ»-ը զրահն է, իսկ «աղան»-աղաւն»-ը՝ Աստուածային օրէնքը: Եւ իսկապէս, Արմաղանը այդ օրէնքով է դատել իր ամուսնուն՝ երբ վերջինս վերադարձել է Եգիպտոսից:
Թէ ինչո՞ւ է տարբերւում յունական առասպելի սոյն տուեալը՝
Աստուածաշնչայինից.-
Եթէ ճիշդ համարենք Աստուածաշնչեան ժամանակագրութիւնը, ապա՝
1.Պրոմեթեւս-Մաթուսաղան ապրել է 969 տարի:
2.Պրոմեթեւս-Մաթուսաղան 182 տարեկան հասակում ունեցել է իր Ղամէք որդուն: Ուստի Մաթուսաղան Ղամէքի ծննդից յետոյ ապրել է եւս 787 տարի:
3.Մինչդեռ Ղամէքը ապրել է ընդամէնը 777 տարի՝ ու մահացել է ջրհեղեղից 10 տարի առաջ: Հետեւաբար նրա հայրը՝ Պրոմեթեւս-Մաթուսաղան, իր որդու մահից յետոյ ապրել է եւս 10 տարի՝ մինչեւ ջրհեղեղ:
Երեւի թէ սա՛ է պատճառը՝ որ Նօյ-Դեւքալիոնը իր հօր մահից յետոյ «հայր» է անուանել իր պապիկին, եւ յունական առասպելում Դեւքալիոն-Նօյը համարուել է Պրոմեթեւսի որդին[1]:
[1] Հիմք ենք վերցրել Զ. Սիտչինի յիշատակուած գրքի տուեալները, տես նոյն՝ էջ 418:
[2] Անժելա Տերյան, «Միտանի Հայոց հնագույն պետություն», Երեւան 2006, էջ 23, ուր ասում է.
«Լիբանանը եւ Պաղեստինը (Քիրբեթ-Քերակ, Բեթ-Շան – Մ.Ն.) Ուբեյդյան աղքատ մշակույթից
անցում են կատարել մշակութային հարուստ ու ծաղկուն շրջան՝ մ.թ.ա. 3600-3500թթ.: Հյուսիսից
այս տարածք է թափանցել նոր բնակչություն, որն իր հետ բերել է նոր մշակույթ, եւ որը հայտնի
է էնեոլիթյան (պղնձեքարեդարյան), (նաեւ՝ Կուր-Արաքսեան կամ Շենգաւիթեան – Մ.Ն.)
մշակույթ անունով»:
[3] Խորենացի, «Պատմութիւն Հայոց», էջ 57, «Յետ մահուանն Շամիրամայ… թագաւորէ
Նինուաս…, եւ առ սովաւ Աբրահամու աւուրք բաւեալք», այսինքն Սուրբ Գրոց հրեական
Աբրահամի կեանքի աւարտը եղել է Նինուասի ժամանակ: Այս Նինուասը Ասորական
«Տուկուլտի-Նինուրտա I»-ն է (1235-1198թ.մ.թ.ա.), որովհետեւ «Նինուրտա»-ն «Նինի
որդի»/«Նինոսի որդի» է նշանակում, երբ Շամիրամի ամուսնու անունը Նինոս է եղել, որը Նին
ձեւով է յիշատակւում յունա-հռովմէական պատմագրութեան մէջ:
[4] Տես՝ Անժելա Տերյան, նոյն, էջ 29-30, ուր յիշատակուած «Սաուսա-դատ-տարի»-ն Խորենացու
Սօսանուէր (Սաւսանուէր) Անուշաւանն է (որ սօսեաց ծառերի տերեւներով գուշակութիւն է
արել, այլապէս դրանցով է «դատ»-ել), իսկ Պարատտարնայ կամ Շուտառնա-ն՝ Անուշաւանին
յաջորդող Պարէտ-ն է…:
Երկուսն էլ համարուել են Խուռի-Միտանի պետութեան իրարայաջորդ թագաւորները:
[5] Ն. Վ. Մամունա, «Առեղծուածների Զոդիակը», ռուս. լեզուով, Մոսկուա, 1998, էջ 18 (ծ.Թ. ԾՈՎցվՈ, “իՏՊՌՈՍ ԾՌրՑպՐՌռ”):
[6] Տես՝ 18-րդ ենթայօդուածը, էջ 83:
[7] Ն. Կուն, «Հին Հունաստանի Լեգենդներն ու Առասպելները», Երեւան, 1979, էջ 101:
[8] Յունական առասպելներում Պրոմեթեւսի հօր անունը «Յապետոս» է: Սա առաջին Յաբեթն է՝ Հայկի Յաբեթ պապի նախապապը: Տես՝ Ն. Կուն, նոյն, էջ 106:
[9] Կաթսայում խաշուող մսի, բանջարեղէնի կամ ընդեղէնի ճաշի ջրի երեսին էլ «փառ» է առաջանում՝ բայց ո՛չ լուսեղէն, ինչպէս սուրբի գլխավերեւինը, այլ նիւթեղէն:
[10] Բայց ո՛չ թէ պատահականութեամբ:
[11] Յաւելեալ տես՝ 18-րդ ենթայօդուածը, էջ 83:
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
magaghat.am/archives/42913





