Մովսէս Նաճարեան – Օլիմպոսեան աստուածների ինքնութիւնը

Մովսէս Նաճարեան – Օլիմպոսեան աստուածների ինքնութիւնը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

21 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԳԻՏԱԿԱՆ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

24.Օլիմպոսի «Դիւցընկեց» անուան ծագումը

Ըստ Խորենացու՝ մայր ցամաքի արեւմուտքին մարդկանց ազգի բնակութեան ծայրամասը ջրհեղեղից յետոյ կոչուել է Դիւցընկեց՝ որն էլ յետագայում անուանափոխուել է «Օլիմպոս»-ի:

Թէ ինչո՞ւ Զեւսի երկրային բնակավայր Օլիմպոսը նախապէս «Դիւցընկեց» է կոչուել:

Ըստ մեզ, «Դիւցընկեց» անուանումը առաջին հերթին յատկանշում է գլորուած-ընկած դեւ-հրեշտակին (Զեւսին)[305] եւ նրա համախոհ դեւերին, ու ապա նաեւ նրանց երկրային բնակավայրին՝ թէեւ ջրհեղեղով աւարտուել է Աստծուց նրանց տրուած երկրային իշխանութիւնը:

Բայց գլորուած հրեշտակն իր անկումից յետոյ էլ առիթը բաց չի թողել վերականգնելու իր իշխանութիւնը եթէ ոչ երկրային մի տարածքի վրայ՝ քոնէ մարդկանց մի մասի մտքում եւ հոգում, քանի որ ըստ Խորենացու՝ ջրհեղեղից յետոյ ամբողջ ցամաքի տիրակալներն են դարձել Նօյի երեք որդիները:

Այնուհետեւ գլորուած հրեշտակը կարողացել է իր կողմ գրաւել Նօյի Քամ որդուն[306] ու նրա սերունդներից մի մասին՝ որոնց հետեւել են նաեւ հողածին խաշնարած Գաբեղեան-Կայենեաններից ոմանք:

Ջրհեղեղից յետոյ՝ մինչեւ Բաբելոնեան աշտարակաշինութիւնը, գլորուած հրեշտակ Զեւսի համախոհները հաշտ ու համերաշխ ապրել են Նօյի եւ երկրածին մարդկանց սերունդների հետ՝ թաքցնելով իրենց նենգ ձգտումները: Սակայն աշտարակաշինութեան ժամանակ (մ.թ.ա. մօտ 9.214թ.) բացայայտուել է Զեւսի համախոհ Տիտան-Քամի թոռն հանդիսացող Բելի[307] սատանայութիւնը՝ ինչի հետեւանքով էլ Հայոց նախահայր եւ Բաբելոնի աշտարակի գլխաւոր ճարտարապետ Հայկ նահապետը կիսատ է թողել շինարարութիւնը, եւ այն լքելով հեռացել է իր հայրերի երկիրը՝ Հարք:

Բելի նետահարմամբ աւարտուել է ետ-ջրհեղեղեան առաջին աշխարհամարտը՝ արարող բարու եւ խորամանկող, մսխող ու քանդող չարի յետնորդների միջեւ: Սակայն ընդհարումները մերթ ընդ մերթ շարունակուել են՝ հասնելով մինչեւ Տիգրան Երուանդեանի եւ Աժդահակի ժամանակները (որի մահը՝ մ.թ.ա. 550թ.), եւ այսօր էլ շարունակւում են՝ Զեւսեանների կազմակերպած «կարմիր» բացայայտ ու «սպիտակ» քօղարկուած ցեղասպանութիւններով ու անլուռ պայքարով՝ աշխարհի չորս կողմերում:

– – – – – – – – – – – – – – – – – – –

[305] Տես՝ Ռոբերտ Բիւվելի եւ Էդրիան Ժիլբերտի «Օրիոնի Միստերիան» (ռուս. տարբերակ, տպ.

Մոսկուա, 2005թ.), էջ 357, 8-րդ գլխի ծանօթագրութիւնները՝ ուր կարդում ենք մի մէջբերում

առաջին դարի յոյն պատմաբան Պլուտարքոսից. «Եգիպտոսի վերջին փարաւոն Նեկտանեբոս

II-ը (360-343թ. մթա. – Մ. Ն.) օձի վերածուեց՝ եւ կապի մէջ մտաւ Օլիմպականների հետ…»:

Այսպիսով պարզւում է որ նոյնիսկ յոյն Պլուտարքոսն իր ժամանակին իմացել է «օձազուն-վիշապազունների առաջնորդ» սատանայի բոյնը կամ ընկած տեղը:

[306] Քամ-ին պատկան տարածքում էր գտնւում Դիւցընկեց Օլիմպոսը:

Երեւի թէ Քամի այդ ընթացքի համա՛ր է որ Նօյը անիծել է նրան:

[307] Աստուածաշնչում յիշատակուած «Քուշի Եւիլայ որդին»՝ եւ ո՛չ թէ ենթադրուած Նեբրովթը:

Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն՝ Թէ Իմաստասիրութիւն:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

magaghat.am/archives/43195

Facebooktwitterredditpinterestlinkedinmail