Մովսէս Նաճարեան – Հայկի Սերունդները Կիլիկիայում, Փիւնիկէում, Յունաստանում եւ հին Եգիպտոսում

Հայկի Սերունդները Կիլիկիայում, Փիւնիկէում, Յունաստանում եւ հին Եգիպտոսում - Թեբե-Եգիպտոս

Մովսէս Նաճարեան – Հայկի Սերունդները Կիլիկիայում, Փիւնիկէում, Յունաստանում եւ հին Եգիպտոսում

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

36.Հայկի Սերունդները Կիլիկիայում, Փիւնիկէում, Յունաստանում եւ հին Եգիպտոսում

Հոմերոսի Իլիականում հանդիպում ենք Հայկ նահապետի Կադմոս թոռան ժառանգներին՝ հաստատուած Կիլիկիայում, ուր ստեղծել են թագաւորութիւն, եւ կառուցել են Թեբէ մայրաքաղաքը:
Բերենք տուեալ հատուածները.

1.«…Տիդեսին դու ընկերացար, երբ որ դեսպան գնաց Թեբե՝ Աքայեցոց կողմից ղրկված…: Տանում էր նա կադմեացոց՝ խաղաղության քաղցր խոսքեր…» [385]

2.«…Երբ մի անգամ նա միայնակ պատգամավոր եկավ Թեբե՝ կաղմեացոց մէջ բազմամարդ…»[386] :

3.«Չքնաղագեղ Անդրոմաքեն – դուստրը մեծանձն Էտիոնի… Այն Էտիոնն՝ որ ապրում էր Իպոպլակյան Թեբեի մեջ Անտառախիտ ստորոտում, թագավորը կիլիկեցոց»:

Մեկնաբանութիւն.-

Տուեալներից հետեւում է, որ Կիլիկիայի մայրաքաղաք Կադմոսեան Թեբէի Էտիոն թագաւորի աղջիկը Անդրոմաքէն՝ հարս է գնացել Տրոյա, դառնալով Հեկտորի կինը:

Այս էլ պատճառներից մէկն է եղել՝ որ Հայոց Զարմայր նահապետը փութար Տրոյացիներին օգնելու:

Oxford Illustrated Dictonary (1963) բառարանը հաղորդում է.
Thebes –

1.Ancient Greek city in Boetia (now Thivai); its early history was subject of many legends including those of Cadmus, Oedipus, and Antigone.

2.Greek name of ancient capital (from time of 12th dynasty) of Upper Egypt, on site of modern Luxor.

Հետեւութիւն.-

Չի բացառւում՝ որ եգիպտական Թեբէ-ի հիմնադիրները նոյնպէս եղած լինեն Կադմոսի ժառանգներից:
Քանզի «Թեբէ» անուան ներկայիս յունական Thivai հնչիւնն իսկ մատնում է դրա կապը հայերէն «Թիւ» եւ «Թեւ» բառերի հետ, երբ գիտենք թէ «ւ»-ը բարբառայնանալով կարող է փոխարինուել «բ»-ով: «Թեւ»-ը որպէս խորհրդանիշ՝ նշանակում է «հոգեւոր», ինչպէս «թեւաւոր խօսք»-ում, իսկ «Թիւ»-ը՝ ինչպէս «ութիւն» վերջածանցում, նշանակում է «մարմնաւորում»: Հետեւաբար «թիւ»-ն ու «թեւ»-ը միասնաբար խորհրդանշում են «հոգեւորի մարմնաւորումը»՝ անտեսանելին տեսանելի դարձնելու գործընթացը: «Թեբէ» անուանուած քաղաքների հիմնադիրները եղել են «թեւաւոր»-հոգեւոր մարդիկ՝ ինչպիսիք եղել են Անգեղ-հրեշտակները:
Յունաստանում Թեբէ-Թիւայ քաղաքի հիմնադրման մասին կարդում ենք.

ԿԱԴՄՈՍ –

«Փիւնիկեան Ագենոր արքայի որդին՝ Զեւսի առեւանգած Եվրոպայի եղբայրը, որը գնաց քրոջը որոնելու, բայց չգտավ նրան, եւ Դելփյան պատգամախոսի հրահանգով քաղաք հիմնեց այն տեղում (Յունաստանում – Մ.Ն.), ուր նրան բերել էր տաճարի մոտ հանդիպած կովը: Այդ քաղաքը Բեովթական Թեբեն է»[387]:
Սոյն Կադմոսը Կադմոսեան զարմերի հերթական Կադմոսներից մէկն է, իսկ Թեբէն՝ նոյնանուն երրորդ քաղաքը Արգասաւոր Մահիկի տարածքում:

Յաւելուած.-

«Թեբէ»-«Թիւայ» քաղաքները նուիրուել են Ադամին արարող «թեւաւոր» Պրոմեթեւսին՝ որի սերունդներն են Նօյ-ն ու նրա զարմերը, Հայկի պապերը:
«Թիբետ» անունն ունի նոյն ծագումը՝ որպէս «թեւաւորների – հրեշտակների բետ-տուն»:

ԿԱՐԴՈՍ –

Մեր Պատմահօր համաձայն՝ Կարդոսն եղել է Արայ Գեղեցիկի որդին, որ Շամիրամի կողմից վերանուանուել է Արայեան Արայ՝ իր հօր յիշատակին:
Փիւնիկէում (իր ազգակիցների մօտ) բնակութիւն է հաստատել նաեւ Կարդոսն իր տօհմայիններից ոմանց հետ՝ երբ Շամիրամը նրան է վստահել իր բոլոր տիրոյթների կառավարումը:
Դարեր ետք Կադմոսի եւ Կարդոսի Փիւնիկեան զարմերը հիմնել են Փիւնիկէի անկախ եւ ինքնուրոյն պետութիւնը, ինչպէս եւ Ափրիկէի Կարդա-գենը՝ այս անգամ Կարդոսի յիշատակին:

Կարդոսն իր եղբայրակից Փիւնիկեցիներին է փոխանցել այբուբենն ու գրել-կարդալու արուեստը: Նրա անունից է առաջացել «card»-ը (գրելու ծառայող «տախտակ»-ը), «card»-թղթախաղը, «card» բանալը[388], եւ նրա պատուին են կոչուել «Ricardos, Richard, Rechar»-«Արի Կարդոս»-ները՝ այլապէս Արայի Կարդոս – Արայեան Կարդոսները:

Մեծ Հայքի հիւսիսային տարածքում Արայ Գեղեցիկի գեղեցիկ Կարդոս որդու սերունդներից են առաջացել նաեւ գեղեցիկ «Կարդուլի»-ները՝ վրացիները:

Հայկի Սերունդները Կիլիկիայում, Փիւնիկէում, Յունաստանում եւ հին Եգիպտոսում – Թեբե-Եգիպտոս

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[385] «Իլիական», Հոմերոս, թրգմ. Մ. Խերանյանի, Եր. 1987, Երեւանի Համալսարանի Հրատ., էջ 196:

[386] «Իլիական», նոյն, էջ 123:

[387]«Իլիական», նոյն, էջ 488:

[388]Աստուածային իմաստութիւնները գուշակելու հմտութիւնը:

[389] Նկատի ունենալ որ գրում ենք «կարդալ»՝ բայց հնչեցնում ենք «կարթալ», դրա պատճառով էլ վրացիների ինքնանուանումը «Կարթուլի» կամ «Քարթուլի» է հնչում, «Կարդագեն»-ը՝ «Կարթագեն» կամ «Քարթագեն»: Վրացական առասպելը «Հայոս եւ Կարդոս» եղբայրների մասին՝ հեռաւոր բայց տարտամ յիշողութիւնն է իրենց ծագումնաբանութեան:

Լուսանկարում` Թեբե (Եգիպտոս)

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail