Մովսէս Նաճարեան – Թէ ինչպէս հրեշտակներ իջան հիւսիսից հարաւ, եւ արաբ հարաւցիներիս գիտութիւն եւ օրէնք սովորեցրին – նոյնիսկ թռնելու գաղտնիքը տուեցին
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Թէ ինչպէս հրեշտակներ իջան հիւսիսից հարաւ, եւ արաբ հարաւցիներիս գիտութիւն եւ օրէնք սովորեցրին (նոյնիսկ թռնելու գաղտնիքը տուեցին)
Փաւստոս Բիւզանդը կը գրէ[1].
«Եւ ետ Վաչէի զօրավարի զականս Ջանջանակին եւ զՋրաբախիս եւ զՑլու գլուխ, ամենայն գաւառակօքն հանդերձ»:
Պարզ է որ խօսքը վերաբերւում է Մեծ Հայքի որոշակի տարածքներին, սակայն աշխարհաբարի թարգմանող Մալխասեանցը չի մեկնաբանել «զՑլու գլուխ»-ը, որ նոյն ինքն Տաւրոյ Բերանի տարածքն է:
5.Յարութ եւ Մարութ Հրեշտակներ
Արաբական աղբիւրը շարունակում է.-
«Հարութ եւ Մարութ հրեշտակները հիւսիսից եկան ու մեզ գիտութիւններ ու օրէնք սովորեցրին (նոյնիսկ թռնելու գաղտնիքը տուեցին)»:
Մեկնաբանութիւն.-
ա. Ահա այդ «Անգեղ» հրեշտակներից է Մարութը՝ որն անկասկած առնչութիւն է ունեցել Տաւրոսի Մարութայ սարի հետ, իսկ Հարութն էլ նախապատմական ժամանակներից մեզ հասած հայկական արական անուն է, որի առաջին արմատ «Հար»-ը ցոյց է տալիս նրա «Հարք»-եցի լինելը:
Ըստ երեւոյթին՝ «Հարութ»-ը իմաստաբանօրէն տարբերուել է «Յարութիւն»-ի «Յարութ»-ից:
բ. Այս հրեշտակների պարագան անմիջականօրէն կապւում է ցուլերի վրայ կանգնած հնագոյն Ասորա-Բաբելական արքաների քանդակների եւ պատկերների հետ՝ որոնք յուշում են թէ այդ տիրակալները Տաւրոսեան ծագում են ունեցել, Անգեղ-հրեշտակների տան շառաւիղներից են եղել, երբ գիտենք որ Հայոց էպոսի Սանասարի եղբայր Պաղտասարը Իրաքում է հաստատուել:
Աւելորդ չենք գտնում մէջբերելու սուրբ Մ. Մաշտոցի խօսքը «հրեշտակների» մասին.
«Երկրից ստեղծուած մարդիկ… սնւում են Աստուծոյ նախատեսած դարմաններով, եւ հրեշտակների միջոցով դաստիարակւում են հոգեղէնների վարքով՝ ըստ Աստուծոյ նախախնամութեամբ տրուած օրէնքների, որոնք քարոզուել են հրեշտակների կողմից»:
Հասկանալի է, որ հրեշտակները մարմնաւոր պիտի լինէին՝ որպէսզի կարողանային «քարոզել» եւ «դաստիարակել»:
«Հարութ» եւ «Մարութ» հրեշտակների անձերին է ակնարկում նաեւ հայկական հետեւեալ աւանդութիւնը:
Մանուկ Աբեղեանը յիշատակում է Համբարձման տօնի առթիւ հաւաքուող ծաղիկներից «Հօրոտ»-«Հաւրոտ» եւ «Մօրոտ»-«Մաւրոտ» կոչուած ծաղիկների անունները, որոնք համեմատելի է գտնում զրադաշտական «Haurvatat» եւ «Armeretat» անձնանունների հետ, եւ առաջինը՝ ասում է, «Արտայայտում էր ֆիզիկական գոյութեան լիրաժեքութիւնը, հակադրւում հիւանդութիւններին, մահին եւ ծերութեանը, իսկ երկրորդը՝ անմահութիւն էր պարգեւում, առողջութիւն, լիութիւն եւ հարստութիւն: Առաջինը կապուած էր ջրերի հետ, երկրորդը՝ բուսականութեան»:
Մենք պիտի ասէինք՝ «Հաուրվատատ»-ը «աուրա տուող» է նշանակում, իսկ «արմերետատ»-ը՝ «զրահաւորող, պաշտպանող»:
Ըստ մեզ, նոյն անուններից կարող են ծագած լինել ժողովրդական «Խորոտ-Մորոտ» կամ «Խորոտիկ-Մորոտիկ» հասկացողութիւնները:
Ամբողջը` այստեղ
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: