Մովսէս Նաճարեան – Հայկ նահապետի նախնիների հետքերով – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան –Hitit

Մովսէս Նաճարեան – Հայկ նահապետի նախնիների հետքերով – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

38.«Հաթեան»-ներ ու «Հիթիթ»-ներ

Մ. Աբեղեանը կը գրէ.

«Հաթյան ցեղի Տարկու (Tarku) աստծու անունը, որ մեր բանասերները գրում են զանազան ձեւերով՝ Տարկու, Տարքու, Տարխու, Տուրգու, Տարգու, Տրգ…: Նրա պաշտամունքը մի ժամանակ տարածված է եղել Փոքր Ասիայում եւ այլուր»[405]:

Աբեղանը շարունակում է. «Տորքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հինավուրց Տարկուն»:

Մինչդեռ մենք պիտի ասէինք՝ «Տարկուն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հնագոյն Տօրք Անգեղը», Տաւրոսեան հրեշտակը, քանզի բարբառայնացմամբ՝ «Տաւրք»-ից ընկել է «ւ»-ն եւ ստացուել է «Տարք», որից էլ «Տարկու»-ն:
Իսկ «Հաթյան»-ը կարծում ենք թէ առաջացել է Յաբեթեան»-ից՝ որից սղուել է «բե»-ն: Մի այլ տեղ էլ «Յաբեթ»-ից սղուել է «աբ»-ը՝ եւ ստացուել «Յեթ» կամ «Յիթ», որոնցից էլ աղաւաղուած ուղղագրութեամբ «Հաթ-եր»-«Հիթ-իթ»-ները:

Պէտք չէ շփոթել «հեթանոս»-ի արմատ «հեթ»-ը՝ սոյն «յեթ»-ի հետ[406]:

Այսպիսով բացայայտւում է Յաբեթեանների, ապա եւ Հայկեանների հեռաւորագոյն «Տօրք Անգեղ» ծագումնաբանական աստուածութիւնը:

Սոյն «Յաթ»-ին հանդիպում ենք Իրանեան «Յատկար ի Զարիրան» առասպելի առաջին անուան մէջ, նաեւ արաբների ծագումնաբանութեան մէջ՝ աւանդուած «Յ*ատ» (ﺩﺎﻋ) անուամբ, ինչպէս կոչուել է արաբական բուն 10 տօհմերից առաջինը:
Պատմութեամբ մեզ ծանօթ «Յաթ»-երի զբաղեցրած տարածքը նոյնանում է Արամի անուանակոչած Առաջին Հայքի հետ, որտեղ է գտնուել Յաթերի մայրաքաղաք Խաթթուշաշը (մենք պիտի գրէինք՝ «Յաթուշաշ»):

Թէեւ Արամի ժամանակներում Առաջին Հայքի հիմնական բնակիչները եղել են Զրուանի որդիները, սակայն Արամից շատ յետոյ՝ Յաթեան պետութեան ստեղծման օրերին, այնտեղ մեծամասնութիւն են կազմել ու կառավարողներ են դարձել Յաբեթի սերունդները (Կիլիկիայի Կադմոսեաններն ու Գոմերի սերունդները), ուստի եւ պետականութեան տուել են «Յաթեան» անուանումը:

Պետրոս Թովմասեանի գործում կարդում ենք.

«Հաթ եւ հայ ժողովուրդներու կապի մասին մէջբերենք Հիլբրիչ Հըմընի այս շատ հետաքրքրական յայտարարութիւնը երկու ժողովուրդներու լեզուներու մասին. “Գրեթէ ամէն ինչ, որ ներկայիս գիտենք հաթերէնով, ինքը հայերէն է կամ աւելի ճիշդ հին հայերէն է”»[407]…:

Տրամաբանօրէն՝ Յաբեթ նախահօր անունը այս կամ այն ձեւով անպայմանօրէն պիտի տեղ գտած լինէր Հայկական լեռնաշխարհում, կամ այնտեղ ստեղծուած պետականութիւնների անուանաշարքում:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[405] Աբեղեան, «Երկեր» Ա հատոր, էջ 59:

[406]îես վերջին յօդուածը՝ «Հեթանոս» բառի տակ, էջ 343:

[407]Պետրոս Թովմասեան, «Հայկական լեռնաշխարհը եւ միջագետքը», Երեւան, 2006, էջ 24:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail