Քոնկ Ֆու-Ուու Շու. Այնճար Ամիթի Գրաւեց Երկրորդ Դիրքը` Տիրանալով 29 Մետալի

19 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017 – ՄԱՐԶԱԿԱՆ – ՔՈՆԿ ՖՈՒ-ՈՒՈՒ ՇՈՒ:

Կազմակերպութեամբ Լիբանանի Քոնկ ֆու-ուու շուի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Պուտտա Ատմա ակումբին մէջ տեղի ունեցան Ս. Ծննդեան Թաու Լուի մրցումները` մասնակցութեամբ հետեւեալ ակումբներուն. Անթունիէ Պաապտա, Պել Հորիզոն, Սանթրալ Ժունիէ, Սքուեր Ֆիթ Քլապ, Այնճար Ամիթի եւ Լուէյզի:

Տիրանալով 29 մետալի եւ ապահովելով 133 կէտ` Այնճար Ամիթի գրաւեց 2-րդ դիրքը: Առաջին հանդիսացաւ Անթունիէ Պաապտա (203 կէտ), իսկ երրորդ` Սքուեր Ֆիթ (128 կէտ):

Ստորեւ` Այնճար Ամիթիի մետալներ (6 ոսկի, 11 արծաթ, 11 պրոնզ) ապահոված մարզիկները.

Սերօ Գալեմքէրեան (1 ոսկի, 1 պրոնզ), Ալեքս Գապաքեան (1 ոսկի, 1 արծաթ), Աննա Հերկելեան (1 ոսկի, 3 պրոնզ), Ուաժիհ Հարաթի (1 ոսկի, 1 արծաթ), Արինա Աբրահամեան (1 ոսկի, 1 արծաթ, 1 պրոնզ), Հալա Աժամի (1 ոսկի, 1 արծաթ), Անի Գազանճեան (2 արծաթ, 1 պրոնզ), Փաթիլ Թասլաքեան (2 արծաթ), Միքայէլ Մարտիկեան (1 արծաթ, 2 պրոնզ), Ժատ Աժամի (1 արծաթ, 2 պրոնզ), Սոֆի Գալուստեան (1 արծաթ, 1 պրոնզ) եւ Վարանդ Անտոնեան (1 պրոնզ):

 

www.aztagdaily.com/archives/376411

123 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*