Մովսէս Նաճարեան – Ուրարտացիների ինքնութիւնը – Ուրարտացիների ծագումը, Արամէ եւ Լութիպրի

Ուրարտացիների ինքնութիւնը - մնձուրյան լեռները

Մովսէս Նաճարեան – Ուրարտացիների ինքնութիւնը – Ուրարտացիների ծագումը, Արամէ եւ Լութիպրի

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Ուրարտացիների ինքնութիւնը

14.Ուրարտացիների ծագումը, Արամէ եւ Լութիպրի

Թէ ինչպէ՞ս եղաւ, որ «Խալտի»-ն Բարձր Հայքի Խաղտիք գաւառից հասաւ Հայաստանի հարաւակողմը՝ ու դարձաւ Ուրարտացիների գլխաւոր աստուածը, որի պաշտօնական պաշտամունքային կենտրոնն էլ Ուրարտուի պետութեան սկզբնական սահմաններից բաւական հարաւ էր գնւում՝ Մուծածիր-Արդինի-ում:

Սոյն Յօդուածի Ա. գլխի 11-րդ ենթամասում տեսանք՝ որ « մ.թ.ա. 3-րդ հազ. 2-րդ հազ. սկզբին թերակղզու (Փոքր Ասիայի – Մ.Ն.) հարավ-արեւելքում եւ արեւելքում բնակվում էին հնդեվրոպական խեթա-լուվիական ժողովուրդները»:

Ահա եւ բանալին:

Ընդարձակուելով հարաւ եւ հարաւ-արեւելք՝ Բարձր Հայքեցի Աղիւնցի-Լուվիացիները Խալտի աստծու պաշտամունքը իրենց հետ հասցրել են Մուծածիր:

Փաստօրէն Արամէի ժամանակներում (840թ. մ.թ.ա.), Վանի աւազանից մինչեւ Մուծածիր՝ բնակչութեան մեծ մասը բաղկացել է Աղիւնցիներից, կամ էլ Խալտին պաշտողներից:

Եւ բնականաբար՝ «Մուծածիրն ունեցել է բավականին հոծ, հնդեվրոպական ծագման բնակչություն», ինչպէս ասում է Կ.Ֆ.Լեման-Հաուպտը:[1]

Իսկ այդ «հնդեւրոպական ծագման» ժողովրդից էլ ծնուել է Ուրարտուն:

Հետեւում է, որ Խալտին պաշտող Ուրարտական արքաների ծագումը պէտք է որոնել Բարձր Հայքում՝ որի մի մասն է համարւում Խաղտիքը:

Ուրարտական երկրորդ արքայ Սարդուրի I-ի հայրը կոչուել է «Լութիպրի»:

«Ն.Գ.Ադոնցի կարծիքով, Լութիպրին Արամեի կրկնանունն է եւ ունի նույն իմաստն, ինչ որ Ռուսա I-ի Ուեդիպրի կրկնանունը՝ “նա, որի տերը տիկինն է – աստվածուհին է”»:[2]

Մենք կիսում ենք Ադոնցի առաջին ենթադրութիւնը՝ որ «Լութիպրի»-ն «Արամէի կրկնանունն է»:

Քանզի «Լութիպրի» անունը բաղադրուած է «Լեւ» կամ «Լիւ» եւ «դպիր» բառերից՝ որոնք ցոյց են տալիս Ուրարտական Արամէ արքայի կոչումը: Ծագումով «Առիւծեցի-Աղիւնցի» լինելով` Արամէն Աղիւն-Law-ի դպիր է կոչուել, այլապէս՝ նա «Աստուածային օրէնքների դպիր»-ն է եղել, որի «տէրը»՝ Բարձր Հայքի հիւսիս-արեւմուտքում իր «Աթոռ»-ին («Անահտական Աթոռ» լեռներ) բազմած Մայր Անահիտ Տիկինն է եղել:

Հաւանաբար այդ տիտղոսը կամ կոչումը կրել են նաեւ Ուրարտական այլ արքաներ եւս՝ քանզի Ուրարտական դրօշակները կրել են «Առիւծ» զինանշանը, նաեւ նրանց արքաները պատկերուել են առիւծի վրայ կանգնած՝ ինչը եղել է Աղիւնցիների աւանդութիւնը:

Պատմաբան Գուրգեն Կարապետյանն իր «Հայոց Պատմության Ուրվագծեր» գործում նշում է, թէ Ուրարտուի արքայ Սարդուրի I-ը Տուշպայի միջնաբերդին թողել է ասորերէն արձանագրութիւն, ուր նշել է՝ որ միջնաբերդի քարերը բերել է տուել Ալինիունու քաղաքից, որի տեղը անյայտ է մնացել պատմաբաններին:

Նա մեկնաբանում է. «Սա կարող է բացատրվել նրանով, որ քարերը բերվել են իր հին ցեղային միության մայրաքաղաք-կենտրոնից, ցույց տալու համար իր կապը իր ցեղի հետ»:[3]

Գ. Կարապետեանը ճշմարտացի է, քանզի տառադարձելով «Ալինիունի» քաղաքանունը ասորերէնից հայերէնի՝ ստանում ենք «Աղիւն-ի-ունի», որն էլ Ուրարտական թագաւորներից ոմանց նախնիների Անի-Աղիւն նստավայրն է եղել:

Այսպիսով հաստատւում է, որ Սարդուրի I-ն ու նրա հայր Արամէ արքան ծագումով եղել են Բարձր Հայքեցի:

– – – – – – – – – – – – – – – — – – – – – – – – – – – – – – – – – –

Ուրարտացիների ինքնութիւնը – մնձուրյան լեռները

474]Ս. Գ. Հմայակյան, «Վանի թագավորության պետական կրոնը», Երեւան, 1990, էջ 87:

475]. Գ.Հմայակյան, նոյն, էջ 87:

476]Գուրգեն Կարապետյան, «Հայոց Պատմության Ուրվագծեր», Երեւան, 2002. էջ 214:

474]Ս. Գ. Հմայակյան, «Վանի թագավորության պետական կրոնը», Երեւան, 1990, էջ 87:

475]. Գ.Հմայակյան, նոյն, էջ 87:

476]Գուրգեն Կարապետյան, «Հայոց Պատմության Ուրվագծեր», Երեւան, 2002. էջ 214:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail