Ռշտունիք եւ Ռուսա արքայ – Ուրարտուի թագաւորներ են եղել մի քանի «Ռուսայ»-ներ – Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ է նշանակում այդ անունը

Մովսէս Նաճարեան – Ռշտունիք եւ Ռուսա արքայ

Մովսէս Նաճարեան – Ռշտունիք եւ Ռուսա արքայ – Ուրարտուի թագաւորներ են եղել մի քանի «Ռուսայ»-ներ – Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ է նշանակում այդ անունը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Ռշտունիք եւ Ռուսա արքայ

15.Ռուսայ

Ուրարտուի թագաւորներ են եղել մի քանի «Ռուսայ»-ներ: Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ է նշանակում այդ անունը:

Հայոց նախարարական տներից մէկն է եղել «Ռշտունեաց» տօհմը: Անուան արմատներն են «Ռշ», եւ «տուն», այսինքն «Ռշ»-երի «տուն» կամ նախարարութիւն:

Վերլուծում.-

«Ռշ»-ի «ռ» եւ «շ» բաղաձայնների միջեւ նախկինում եղած ձայնաւորը կարելի է համարել «ու»-ն: Վերականգնելով այն իր տեղում՝ ստանում ենք «Ռուշ»:

«Շ»-ն եւ «ս»-ն լծորդներ են՝ ու տարբեր բարբառներում կամ լեզուներում կարող են իրար փոխարինել:

Ուստի «Ռուշ»-ը կարող է յայտնուել «Ռուս» հնչիւնով՝ եւ հակառակն էլ օրինաչափ է, ինչպէս անգլ. գրւում է «russian», բայց հնչում է «Ռաշըն»: Հետեւաբար «Ռուսայի տունը» հենց «Ռշտունիք»-ն է:

Ռշտունիների բնակավայրը եղել է Վանայ լճի հարաւային ափերին:

Իսկ չէ՞ որ Ուրարտական թագաւորութիւնը հենց Վանայ լճի աւազանի ծնունդն է, Վան մայրաքաղաքով: (Տեսնո՞ւմ էք «Ռուս» եւ «Վան» անունների կապը):

Ռուսաց ազգային աւանդավէպերում (Բելինա) նրանց ծագումը տեղադրւում է «հարաւային ծովի» ափերին:

Դա հենց Վանայ ծովակն է:

Իսկ ո՞վ է Ռուսաց աւանդավէպերում Ռուսական ոգին մարմնաւորող հերոս «ԻՎան»-ը, եթէ ոչ «Վանից եկողը» եւ «դէպի Վան» ձգտողը: «ԻՎան» անունը հենց հայրենադարձութեան կոչ է:
Ռուս ժողովուրդը պահպանել է ո՛չ միայն «Վան»-ի յիշատակը՝ այլեւ Սասնայ Մեծ Մհերի կամ Առիւծ Մհերի, որը բարբառայնալով դարձել է «առիւծասպան Մուրո-Մեց» (Մհեր Մեծ)[477] :

Իսկ «Ռուսի»-ն ռուսերէնում նշանակում է «լուսեղէն», «պայծառ», «արեւագոյն» (ֆր. rouge=կարմիր, rose=վարդ), պարսկերէն՝ «ռոշանի=լոյս»:

Սուրբ Մ. Մաշտոցն իր «Յաճախապատում ճառք» երկում օգտագործել է «ռոշնութիւն» բառը՝ «լուսաւորութիւն» իմաստով:
Սակայն «Ռուսայ»-ի «Ռուս» արմատը բարբառային ձեւ է, եւ կարելի է այն համեմատել միջին հայերէնի «Արիստակէս» անուան «Ռըստակէս» կամ «Ռստակէս» տարբերակներում յայտնուող «Ռս» արմատին հետ, ինչպէս վկայուել են Վայոց Ձորի, Սիւնիքի, Վասպուրականի, Ռշտունիքի եւ Արեւելեան Հայաստանի այլ վայրերում:

«Արիստակէս»-ի «Արիս»-ը («Խոյ» կենդանակերպի լատինական անուանումը) ունի «Արի սերմեր» եւ «Արիներ» իմաստները, ուր «ար»-ը արեւի րոպէն է, լոյսը կամ ցերեկն է, հետեւաբար ունենք՝
1.«լոյսի սերմեր» կամ «լուսաւոր սերմեր»,
2.«քաջ սերմեր», եւ՝
3.«Արիներ»:

«Արիստակէս» անունը իրականում բաղադրուած է «Արիս+ստ+ակ+էս» արմատներից, ուր «Արիս»-«Արէս»-ը որպէս Խոյ կենդանակերպ ու նրա երկրային պատկեր՝ Արարատի զոյգ գագաթներն են ու Հայկական Պարը, նաեւ՝ «Արիները», իսկ «ստ»-ը «սիտ»-ն է՝ «նստատեղին», ուստի ունենք «Արիների նստատեղիի (Արարատի եւ Հայկական Պարի) ակ-ի էութեան սերմեր»՝ այսինքն «Արիների մայր տարածքի որդիներ»: Իսկ Արիները Պրոմեթեւսեան-Զրուանեան «Ահուր»-«Աուրա»-ն կրողներն են:

Այսպիսով գտանք «Ռս»-«Ռուշ»-ի «լուսեղէն» լինելու հանգամանքները:

Նոյն հիմքերով վերականգնելով «Ռուսայ» անուան սկզբնապատկերը՝ կ՛ունենանք «Արուսայ»՝ որին անդրադարձանք «Արշակ» եւ «Արուսեակ» անունների տակ, եւ անկասկած նա առնչւում է լոյսին, յատկապէս մտաւոր-արարչական լոյս կրող անձին:

Ըստ երեւոյթին՝ Ուրարտական պետականութեան անկման հետեւանքով Ռշտունիներից ոմանք գաղթել են հեռաւոր հիւսիս, ու կազմաւորել Ռուս ազգը՝ կրելով իրենց տօհմային անունը, իսկ մի մասն էլ գաղթել է արեւելք՝ ուր պահպանել է «Ուրարտու»-ից «Ուրտու»-ն, այսօրուայ Պակիստանցիների ինքնանուանումը:

Հիմա տեսնենք թէ մեր Պատմահա՛յրն ինչ է ասել Ռշտունիների մասին.

«Իսկ զՌըշտունիս եւ զԳողթնեցիս գտի պատմեալ ի Սիսականէն արդարեւ հատուած. ոչ գիտեմ, թէ յանուն արա՞նցն զգաւառսն անուանեալ, եւ թէ յանուն գաւառացն զնախարարութիւնս կոչեցեալ»:

Այսպիսով բացայայտւում է Ռշտունիների եւ Ուրարտական «Ռուսայ» անուանակիր արքաների պատկանելիութիւնը՝ Հայկեան Սիսակեան-Արիական տօհմին:

Հետեւութիւն.-
Ուրարտական իրարայաջորդ բոլոր արքաները անպայմանօրէն միեւնոյն ընտանիքին չեն պատկանել: Նրանց մօտ միշտ չէ՛ որ գործել է ժառանգական կարգը՝ այլ ընտրովին:

Առայժմ մենք բացայայտած եղանք Ուրարտական երեք արքայատօհմերի գոյութիւնը՝

1.Աղիւնցի-Առիւծեցիներից,
2.Սիսակեաններից,
3.Կետեան-Վիշապեաններից ՝ որոնք մի գուցէ եղած լինեն Գնունիների տօհմից:
4.Եղել է նաեւ չորրորդը՝ կապուած «Ուեդիպրի» կոչման հետ:

Մովսէս Նաճարեան – Ռշտունիք եւ Ռուսա արքայ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[477] Ռուսերէն լեզուն «հ» չունի, ուստի «Մհեր»-ի «հ»-ն փոխարինուել է «ու»-ով, եւ ստացուել է «Մուրո», որն էլ Մշեցի-Սասունցիների բարբառով հնչում է «Միրօ»:

[478] «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», ՀՍՍՀ ԳԱՀ, Երեւան, 1972, էջ 75:

[479] Խորենացի, նոյն, էջ 117:

[480] Կետեան-Վիշապեան Իշպուինիի ծագման մասին խօսեցինք մեր Ա. Գրքի 15-րդ ենթամասում:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail