Մովսէս Նաճարեան – Փոքր Արջի զաւակները – Փոքր Արջի զաւակները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան – Փոքր Արջի զաւակները

Մովսէս Նաճարեան – Փոքր Արջի զաւակները – Փոքր Արջի զաւակները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Փոքր Արջի զաւակները

20.Ջաւախք

Այս վերլուծումը նուիրում ենք Ջաւախահայութեան՝ որպէսզի ձեռբազատուեն «Ջաւախք» անուան անհիմն եւ ջապաղ մեկնութիւններից:

Բառը կառուցուած է «ջաւ» եւ «ախք» արմատներից:

«Ախ»-ը հանդիպում է նաեւ Ջաւախքից բխող «Ախուրեան» գետանուան հիմքում: Հանդիպում է «Ախթայ» (ներկայիս «Հրազդան»), «Ախթալայ» եւ «Ախալքալաք» քաղաքների անուններում, քանզի բոլորն էլ գտնուել են Ջաւախքի տարածքում՝ որ շատ աւելի ընդարձակ է եղել քան այսօր ընկալուածը:

Իսկ «Աչքասար» լեռը՝ որ Ջաւախքեան լեռնազանգուածի մի գագաթն է, ըստ մեզ որպէս անուն՝ բխած պիտի լինի նոյն «ախք»-ից, ինչը առկայ է լեռան տրուած «Ախչալա-Ակչալա-Աղչալա» աղաւաղուած ձեւերում, ու ենթադրում ենք որ հնագոյն ձեւը եղել է «Ախքասար»:

Մեր լեզուաբանական պրպտումներով գտել ենք, որ «ջ» տառի զոյգերից է «զ»-ն: «Ջատ» եւ «զատ» արմատ բառերը պայմանականօրէն հոմանիշ են, ինչպէս երեւում է «զատել» եւ «ջատել»-«անջատել» բառերով:

1.«Զատել»-ը ենթադրում է մարմինների եւ նիւթեղէն իրերի անջատումը իրարից,

2.«Ջատել-անջատել»-ը՝ ուժային-էներգետիկ միաւորների տարանջատումն է:

3.«Ջատու»-ն՝ մի՛տքը, իմացականութիւնն ու հոգեկանը անջատող-խաթարող կախարդն է:

4.Մի օրինակ է նաեւ «Զոկ»-ն ու «Ջոկ»-ը, երբ Գողթնեցի «Զոկ»-երը «ջոկ»-ուած են մեզանից՝ հոգեւոր-հաւատամքային հարթութեան վրայ:

5.Այս հիմքերով էլ «Ջաւ»-ին զուգահեռ կարելի է դնել «Զաւ»-ը՝ ինչպէս Ուրարտական ժամանակներում «Ջաւախք»-ը հնչել է «Զաբախա», որտեղ «ւ»-ն էլ փոխարինուել է «բ»-ով՝ բարբառայնացման հետեւանքով:

Զոյգեր են նաեւ «Ախ»-ն ու «ակ»-ը: «Ակ»-ը ընդունուած է որ նաեւ «օղակ» է՝ սակայն «ախ»-ը լոկ օղակ չէ: «Խ»-ն էութեան երեք գլխաւոր բաղադրիչներից ոեւէ մէկի (գլուխ, սիրտ, սեռական օրգան) կենտրոնն է, ինչպէս՝

1.խել-ը՝ գլխուղեղի հիմք-բջիջն է (նէյրոնն է),

2.խաչն ու խաչով պայմանաւորուած Քրիստոսը` սիրտն ու սիրոյ իմաստութեան կրող կենտրոնն է,

3.խոյ-ը՝ առնին, սեռական գործարանների կենտրոնն է:

Հետեւաբար «Ախ»-ը որպէս պատկերագիր՝ ներկայանում է իր կենտրոնին կէտ ունեցող մի օղակով, ինչպէս տիեզերքի սիրտ-արեւի խորհրդանիշը «๏»:

Եգիպտական հնագոյն պատկերագրերում «Խ» հնչիւնն արտայայտուել է նոյնպիսի մի գծապատկերով:

Փոքր Արջի

Հետեւութիւն.-

Այս բոլոր տուեալները ի մի բերելով՝ կարելի է ասել թէ «Ջաւախք»-ի զուգահեռն է «Զաւակք»-ը, մի տարբերութեամբ՝ որ զաւակը անպայման չէ որ սրտի կանչով ծնուածն է, իսկ ջաւախ-ը՝ իսկապէս սիրոյ եւ իմացականութեան արգասիքն է:

«Ջաւ» արմատի «աւ» երկբարբառը կարելի է հնչել «օ»՝ «Ջօախք»:

«Ջաւախք»-«Ջօախք»-ի «ջ»-ն եւ (աւ)-«օ»-ն դրափոխելով՝ կը ստանանք «Օջախք»: Օջախը աւանդաբար տեղադրուել է տան կենտրոնում՝ եւ օջախ-ընտանիքը առանց զաւակների իմաստաւորում չունի:

Թէ ո՞ւմ զաւակներն են Ջաւախեցիք:

Տաւրոսեան ու Կովկասեան լեռնաշղթաները ներկայանում են որպէս արու եւ էգ զոյգեր (ցուլ եւ կով): Նրանց զաւակը Փոքր Կովկասն է, (Այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Ջաւախքի տարածքները միասին), որի գլուխն ու սիրտը (աշխարհագրականօրէն) Ջաւախքում են, եւ Ջաւախեցիք Փոքր Կովկասի մտքի, սրտի եւ սիրոյ զաւակներն են, Ախուրեանը՝ Փոքր Կովկասի գլխի եւ սրտի ակունքներից բխող գետ է, Ախալքալաքը՝ նրա գլխի տարածքում կառուցուած քաղաք է եւ այլն:

Մովսէս Նաճարեան – Փոքր Արջի զաւակները

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail