Մովսէս Նաճարեան – Անահիտ աստուածուհու նստավայրը – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Անահիտ աստուածուհու նստավայրը
5.Կոյս Կենդանակերպ (Virgo, Virginis – ♍ – Մ տառ)
Անահտական Աթոռ Լեռներ
Ամիս Հոռի
23 Օգոստոսից 21 Սեպտեմբեր
Գլխաւոր աստղերը – 1.Սպիկա – Spica (meaning “ear of wheat”),
2.Զաուիյաուա – Zaviyava կամ Alaraf, 3.Պորրիմա, 4.Այուա – Ayva,
5.Վինդեմիատրիքս, 6.Խեզա – Heza (Kheza), 7.Զանիակ – Zaniak, 8.Սիրմա – Sirma, 9.Քխամբալիա – Khambalia
Հարեւանները – 1.Վերոնիկայի ծամերը, 2.Գոգնոց՝ բայց եւ Տուարած (Bootis-Բուոթիս), 3.Օձ (սողուն), 4.Կշեռք, 5.Հիդրա, 6.Առիւծ, 7.Գաւաթ, 8.Ագռաւ:
«Ատլաս»-ում (էջ 6), երկրային բուն Առիւծից (Մնձուրեան լեռներից) վերեւ «Անահտական լեռներ»-ն ու նրանց խաչուող «Սեպուհ» եւ «Խաղտեաց լեռներ»-ը՝ իրենց ուրուագծերով կազմում են «X»-աձեւ մի աթոռ՝ իր ծածկով հանդերձ («շէզլոնգ»-ի նման), որ պատմական «Անահտական Աթոռ»-ն է, «Կոյս»-ի նստատեղին, եւ ճշգրտօրէն համապատասխանում է աստղաբաշխական «Կոյս»-ի դիրքին: Հետեւաբար «Կոյս»-ը նոյն ինքն Անահիտ աստուածուհին է եղել:
Պատկերում` Անահտական Աթոռ լեռներ
Կենդանակերպի գլխաւոր աստղերից մէկը կոչւում է Arich, որ տեղագրականօրէն համապատասխանում է «Խաղտոյ Յառիճ»-ին[527] :
Իսկ «Spica» աստղը երկրի վրայ «Սպիկոր» (սուրբ Գրիգոր) լեռն է՝ որը կոչուել է ու պատկերուել նաեւ որպէս «Հասկ», (ցորենի կամ ընդհանրապէս հացահատիկի հասկ)[528] :
Ըստ Մամունայի՝ «Spica» («Սպիկոր» – Մ.Ն.) աստղի հետ են առնչւում հնագոյն ազգերի բազմաթիւ առասպելներ: Օրինակ, երբ մոլորակներից Սատուռնի եւ Յուպիտերի ուղեծրերը հատուել են Spica-ի մօտ՝ ապա քրմերը հասկացել են թէ երկրի վրայ սկիզբ պիտի առնի ոսկեդարը[529] :
Նոյն հեղինակը գրում է, թէ Մեսիական (փրկչական) մարգարէութիւններում Փրկչի ծնունդը Կոյսից՝ «հացի քաղաքում» (Բեթղեհեմում), զուգահեռ է դրւում Կոյս կենդանակերպի եւ նրա «Spica»-«Հասկ» աստղի հետ:
Սա արդեօ՞ք պատահականութիւն է՝ թէ ունի իրական ու նախաքրիստոնէական վաղնջական հիմքեր:
Մենք կ՛ասենք՝ որ այն երբէ՛ք պատահականութիւն չէ, քանզի ո՛չ միայն Կոյսի՝ այլեւ «հացի քաղաք»-«Բեթղեհեմ»-ի նախատիպն է եղել «աստուածների երկրում», Հայաստանի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գաւառում, երբ Սուրբ Գրոց մէջ էլ այդ վայրը յիշատակուել է ՛՛Բեթղեհեմ Եփրաթա՛՛ ՝ այն զանազանելով Պաղեստինի Բեթղեհեմից[530] :
Հայ իրականութեան մէջ «Spica»-«Սպիկոր» լեռան շրջանը պատմականօրէն կոչուել է «Դարանաղի», ուր «աղ»-ը առաջին հերթին «ուտելիք» է՝ որն էլ յատկապէս «հացահատիկ»-ն է, իսկ «դարան»-ը (ինչպէս «մատենադարան»-ը)` այն ամբարելու եւ պահպանելու վայրն է:
Հետեւաբար «Բեթղեհեմ»-ը ուղիղ թարգմանութիւնն է «Դարանաղի»-ի՝ որ վաղագոյն ժամանակներից սկսած եղել է հացահատիկի ընտրանի («սելեկցիոն») սերմացուների առաջին շտեմարանը երկրի վրայ, եւ մի գուցէ այդ պահեստարան-դարանը գտնուել է նոյն «Spica»-«Սպիկոր» լեռան ընդերքում:
Վերյիշենք Դարանաղիի հարաւային հարեւան Դերսիմի (Առիւծի) շրջանի մասին մեր գտածոն՝ թէ այն եղել է աշխարհի բանջարեղենների «վայրի» կամ անխառն տեսակների ծննդավայրը:
Հին Բաբելոնեան աստղագիտութեան մէջ Spica-ն կոչուել է «Ab Sin»՝ եւ պատկերուել է որպէս ցորենի հասկ[531] , երբ «Ab Sin»-ի առաջին բաղադրամաս «Ab»-ը հնագոյն հայերէնի «յաւ»-ն է, որ նշանակում է «հացահատիկ»[532] , իսկ «Sin»-ը հաւանաբար հայերէնի «Ծին»-ն է:
Հետեւաբար այդ աստղին համապատասխանող լեռան շրջանը եղած կը լինի հացահատիկի՝ յատկապէս ցորենի բուն ծննդավայրը: Այդ պատճառով էլ որպէս երախտիք` Մայր Անահիտին նուիրաբերել են հացահատիկի առաջին հասկերը, որոնց սերմերը ծառայել են որպէս յաջորդ տարուայ համար ընտիր սերմացուներ՝ եւ ոչ թէ ձեւական ինչ որ մի նուիրատւութիւն: Անահիտին նուիրուած բոլոր սրբատեղիները այդ նպատակին են ծառայել:
Անահտական Աթոռի տարածքում (Երիզայի շրջան) պէտք է որոնել Խեթական արձանագրութիւններում տեղ գտած Հայասայի (Բարձր Հայքի) հնագոյն քաղաքներից մէկը՝ «Գադկուսա»-ն (գրուել է նաեւ Գադկուշա), որի առաջին արմատն է «Գադ»=սուրբ»-ը (նաեւ God= Աստուած), եւ «կուշա»-ն՝ «Կոյս»-ը, որ նոյն Սուրբ Կոյս-ի կենդանակերպն է, ու համապատասխանում է Մայր Անահիտի Աթոռի տիրոյթին երկրի վրայ:
Կոյս կենդանակերպի խորհրդանիշի ( ♍ ) բաղադրիչներն են (ձախից աջ)՝ «Ո»-ն, որպէս իգական բնոյթ, որի աջին կպած ուղղահայեաց գիծը (երրորդ սիւնը) էութիւնն է (ունեցանք «իգական բնոյթի էութիւն»), որին էլ կպած է «ձուկ»-ը՝ իգական էութեան արտադրած ձուն: Հետեւաբար «Կոյս» կենդանակերպը բնորոշում է հասունացած կոյս աղջկան:
Աներկբայօրէն Կոյս կենդանակերպի սոյն խորհրդանիշից է առաջացել լատինական «M» տառը:
Թէ ինչպէ՞ս է առաջացել Կոյս-ը խորհրդանշող Հայոց «Մ» տառը:
1731 թուականից մեզ հասած Կորբինիանուսի «Firmamentum Firmanum» վերնագրով գործում յայտնուող կենդանաշրջանի գծագրում Կոյս-ը այսպէսէ պատկերուել[533] :
Սոյն պատկերը գլխիվայր շուռ տալու պարագայում ստացւում է , որը համապատասխանում է հայերէնի հին ոճով ձեռագիր ատամնաւոր «մ»-ին[534] , իսկ ատամներից մէկի բարձրացումով՝ լինում է մեծատառ ձեռագիր «Մ»[535] :
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[527] Տես՝ «Ատլաս», էջ 40, «Խաղտոյառիճ»:
[528] Ն. Վ. Մամունա, «Առեղծուածների Զոդիակը», ռուս. լեզուով, էջ 152: (ծ.Թ. ԾՈՎցվՈ, “իՏՊՌՈՍ ԾՌրՑպՐՌռ”):
[529] Մամունա, նոյն տեղում:
[530] Տես՝ Մարգարէութիւն Միքիայ, 5:
[531] Անահիտ աստուածուհու ոտքերի մօտ դրուած՝ նրան նուիրաբերուած ցորենի հասկը:
[532] Տես՝ Յօդուած 5-ը, «Յաւելեաց» ամսանուան տակ, էջ 231:
[533] Մամունա, նոյն, էջ 168:
[534] Բէյրութի իմ ուսուցիչներից լուսահոգի Արտաշէս Տէր-Գէորգեանը այդպէս էր գրում:
[535] Համեմատել հանդիպակաց Ձուկ կենդանակերպին համապատասխանող տառի հետ:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: