Մովսէս Նաճարեան – Թէ ո՞նց աուրայի խորհրդանիշը դարձաւ Կշեռք կենդանակերպ – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Մովսէս Նաճարեան –Պարխարեան Պոնտական Լեռներ

Մովսէս Նաճարեան – Թէ ո՞նց աուրայի խորհրդանիշը դարձաւ Կշեռք կենդանակերպ – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Թէ ո՞նց աուրայի խորհրդանիշը դարձաւ Կշեռք կենդանակերպ

6.Կշեռք (Նժար) Կենդանակերպ (Libra – ♎ – Յ տառ)

Պատկերում` Պարխարեան/Պոնտական Լեռներ

Ամիս Սահմի

22 Սեպտեմբերից 21 Հոկտեմբեր

Գլխաւոր աստղերը – 1.Զուբեն էլ Գենուբի – Zuben Elgenubi (Քիֆֆա Աուստրալիս-Alpha 2 Lib), 2.Զուբեն էլ Շեմալի – Zuben Elschemali (Քիֆֆա Բորեալիս-Beta Lib), 3.Զուբեն էլ Ագրաբ – Zuben Elakrab (Gamma Lib), 4.Zuben Elakribi (Delta Lib):

Հարեւանները – 1.Օձ (սողուն), 2.Օձակիր, 3.Կարիճ, 4.Գայլ, 5.Հիդրա, 6.Կոյս, 7.Կենտաւրոս:

Կշեռք կենդանակերպը երկրի վրայ պատկերում է Պարխարեան (Պոնտական) լեռնաշղթան՝ Սեւ ծովի հարաւ-արեւելեան կողմում, արեւմուտքից եւ հարաւ-արեւմուտքից սահմանագծուելով Գայլ (Եշիլ Իրմակ) գետով, հարաւ-արեւելքից եւ արեւելքից Ճորոխ գետով՝ նրանց ակունքներից մինչեւ գետաբերանները:

Կշեռք-ը պատկերում է Հայոց «Յ» տառը, Յոյների օմեկան (մեծատառ՝ «Ω», փոքրատառ՝ « ω»):

Պատահականութիւն չէ՝ որ Կշեռքի խորհրդանիշը օմեկան է, որի ներքեւում աւելանում է հորիզոնական մի գիծ ( ♎)՝ որը խորհրդանշում է դեռեւս արարուող մարդու անկենդան պարկած մարմինը:

Կշեռքի հանդիպակաց զոյգը Խոյ կենդանակերպն է՝ արտայայտուած «Հ» տառով, եւ օրինաչափ է որ երկու լեռնաշղթաների անուններում առկայ է «Պար»-ը, մէկը «Պարխար»՝ միւսը «Հայկական Պար»: Խոյ-ը որպէս «Հ»՝ նշանակում է «հայրական հուր» կամ «Հոգի», իսկ Կշեռք-ը որպէս «Յ»՝ նշանակում է «Լուսապսակ» կամ «Aura»[536] , ինչը նախ Աստուածատուր կենսատու կայծն է (փառ-ն է), որ մայրական արգանդում հայրական «Հ»-«հոգի» ստացած կազմաւորուող սաղմին տալիս է կեանքի կոչուելու կայծ «Յ»-ն՝ որը նաեւ մարդու պաշտպանական էներգետիկ դաշտն է:

Հետաքրքիր է, որ Պերուի բնիկները «Կշեռք» կենդանակերպն անուանել են «Ծիածան»՝ որը երկրագնդի «լուսապսակ»-«aura»-ի երեւելի դարձող մի հատուածն է: Անուանել են նաեւ «Կայծակ»՝ ինչը նոյն կենսատու Աստուածատուր կայծն է, «փառ»-ը՝ Պրոմեթեւսի ապա եւ Զրուանի «գողացածը» աստուածներից:

Ակկատները Կշեռք-ը կոչել են «Zibanitu» կամ «Zibanitum», որի «zib» արմատը հայերէնի «զիւ»-ն է՝ որ էլ բարդութեան ժամանակ վերածւում է «զու»-ի, ինչպէս «զուարթուն», «զուարակ» բառերում, եւ նոյն իմաստն ունի ինչպէս ռուսերէնի «ժիւ»-ն ու «ժիւոյ»-ը (կենդանի, ապրող), այսինքն «Zibanitu»-ն նշանակում է «կենսատու», «կեանք պարգեւող», իսկ «Zibanitum»-ը՝ «Կեանք պարգեւող տուն»:

Կշեռք կենդանակերպը յունական աստուածների շարքում ներկայացուել է Ափրոդիտէ[537] աստուածուհու կերպարանքով՝ Հայոց Աստղիկ աստուածուհիով:

Պարխարեան լեռներ

Բաղկացած է «պար» եւ «խար» արմատներից, երբ «խար»-ը այս պարագայում աթոռն է, գահը[538] :

Պարխարեան լեռները պարուրում-ընդարձակում են ու պաշտպանում գահաթոռը՝ Անահտական Աթոռը:

Արմէն Դավթեանն իր «Աստղապաշտության Դրսեվորումներ Հայասական Դիցարանում» յօդուածում գրում է.

«Շում. GIR.TAB-«կարիճ» համաստեղության դիմաց ուղղակի գրված է. “Իշխարա դիցուհի, երկրի (հողի) տիրուհի”: Սա մի դիցուհի է, որի պաշտամունքը տարածված է ամբողջ Առաջավոր Ասիայում: Միջագետքում նա կոչվում է Էշխարա, Ուգարիտում՝ ՈՒժխարա, խուռիների մոտ՝ Իշխարա, Էլամում Աշխարա եւ այլն»:

Ինչպէս նկատելի է «Պարխար» եւ «Իշխարա» անուններում առկայ է «խար»-«աթոռ»-Գահը: Եւ «Իշխարա»-ն կարող է նշանակել 1.«իշխող գահ», 2.«գահի իշխան-իշխանուհի»: Դա նոյնանում է ետջրհեղեղեան մարդկութեան նախամայր Անահիտի անձի եւ նրա զբաղեցրած գահաթոռի հետ՝ եւ ո՛չ թէ Կարիճի:

Մովսէս Նաճարեան –Պարխարեան Պոնտական Լեռներ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[536] Հայ մատենագրութեան մէջ՝ «Ահուր»:

[537] Ըստ յունական առասպելների՝ «Արեսի կինը Ափրոդիտեն է», երբ «Արես»-ը «Խոյ» կենդանակերպն է եւ Կշեռք-Աստղիկի հանդիպակաց զոյգն է: Տես՝ Ն. Կուն, նոյն, էջ 54:

[538] Անգլ. chair=խար-աթոռ: «Ոչխար»-ը «ոչ նստելի» կենդանին է, «Խարբերդ»-ը «աթոռանիստ բերդ» է եղել:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail