Մովսէս Նաճարեան – Աղեղնաւորը Հայկ նահապե՞տ – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Աղեղնաւորը Հայկ նահապե՞տ
8.Աղեղնաւոր Կենդանակերպ (Sagittarius, Sagittarii – ♐ – Ւ- ւ տառ) Ղազախի Շրջան
Ամիս Քաղոց
21 Նոյեմբերից 20 Դեկտեմբեր
Գլխաւոր աստղերը – 1.Քաուս Աուստրալիս, 2.Նունկի, 3.Քաուս Բորեալիս, 4.Ռուքբատ – Rukbat (Alpha Sgr), 5.Ալնասլ, 6.Քաուս Մեդիուս, 7.Արքաբ Պրիոր, 8.Արքաբ Պոստերիոր, 9.Նուշաբա, 10.Ասցելլա, 11.Պոլիս, 12.Մանուբրիում, 13.Ալբալդախ, 14.Տերեբելլում
Հարեւանները – Aquila (Արծիւ), Scutum, Se8pens Cauda, Ophiuchus,
Scorpius (Կարիճ), Corona Australis, Telescopium, Indus (conrer),
Microscopium, Capricornus (Այծեղջիւր)
Հայ իրականութեան մէջ աւանդաբար ընդունուած է, թէ Հայկ նահապետը Աղեղնաւորն է: Այդ պարագայում սոյն կենդանակերպը պիտի ուրուագծուէր Հարքի տարածքում:
Սակայն կենդանակերպերի հերթագայութիւնն ու համայնական պատկերը բացառում են աշխարհագրական այդպիսի զուգահեռը:
Ինչպէս առասպելներում տեսանք, «Տաւր Հարա»-«Հարք»-ը եղել է հրեշտակների հրամանատարական-կառավարման կենտրոնը, որից էլ համապատասխան համաստեղութեան հայկական «Կառավար» անուանումը, որն էլ «Auriga»-ն է: Հետեւաբար Հարքում հաստատուած Հայկ նահապետն էլ ներկայացուած պիտի լինի Auriga (Կառավար) համաստեղութեամբ:
Աւանդութեամբ պահպանուած «Մշոյ Սուլթան սուրբ Կարապետ»-ը («Կարապ»-ի պետը) նոյն ինքն Կառավարի մի տարբերակն է:
Մինչդեռ Աղեղնաւորը պէտք է որոնել Փոքր Կովկասի հիւսիս-արեւելեան հատուածի սահմաններում:
Աղեղնաւորի լատինական Sagittarius անունը յուշում է՝ որ գործ ունենք Հայկի սերնդից «Սիս-Սակ»-ի հետ, որի տիրոյթն էր հայկական լեռնաշխարհի ամբողջ արեւելքը, ընդ որում՝ նաեւ Աղեղնաւորի միջակայքը: Ըստ մեզ «Sagittarius» անուան «ttarius»-ը «Տաւրոս»-ի աղաւաղուած մի ձեւն է, եւ «Sagittarius»-ը առաջացել է «Սիս-սակի Տաւրոս»-ից՝ որ ներկայիս համապատասխանում է «Փոքր Կովկաս» աշխարհագրական եզրին:
Այսպիսով մեզ իրաւունք ենք տալիս ասելու՝ որ Աղեղնաւոր կենդանակերպը նուիրուել է Սիսակին՝ եւ ո՛չ թէ Հայկ նահապետին:
Իսկ Sagittarius-ի Սագ-ը արաբերէնում եւ թուրքերէնում շրջուել է ու դարձել Ղազ, որով իմանում ենք Աղեղնաւոր կենդանակերպի երկրային առաջին պատկերի դիրքը՝ Կուր գետի հովտին գտնուող Ղազախ կոչուող քաղաքի շրջակայքում: Տես՝ Պատկեր «45»:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Ենթադրում ենք որ Աղեղնաւոր կենդանակերպի նետն ու աղեղը պիտի ներկայացնի Հայոց այբուբենի մեծատառ «Ւ»-ը (վիւն կամ հիւն), իսկ նետի սլաքը՝ փոքրատառ «ւ»-ն:
Մովսէս Նաճանեան – Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: