ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ – ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:
Համլետ Մարտիրոսյան
1985թ ապրիլի 23-ին ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտկոմի նոր գլխավոր քարտուղար Գորբաչովը որպես իր քաղաքական կուրս հայտարարեց ժողովրդավարության հաստատումը և իր հիմնական կարգախոսը. гласностьперестройка-ускорение: Դրան հաջորդած 5-6 տարիների ընթացքում ԽՍՀՄ-ը փլուզվեց: Հայտնի է, թե ինչ ուժեր են կանգած ԽՍՀՄ փլուզման ծրագրի ետևում:
Արդյունքում Հայաստանը դարձավ անկախ պետություն և անմիջապես հայտնվեց շրջափակման և պատերազմի մեջ: Հայքի պատմական տարածքում 100 տարի առաջ կոմունիստական վարչակարգի կողմից ստեղծված Ադրբեջանը կազմակերպեց հայերի ջարդեր և պատերազմ սանձազերծեց Հայաստանի և ինքնորոշված ու անկախացած Արցախի դեմ:
Ուղիղ 33 տարի անց, 2018թ ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ժողովրդական ճնշման տակ հրաժարական տվեց և վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հեղինակ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի կարգախոսները (ժողովրդավարություն, թափանցիկ կառավարում, համակարգային փոփոխություն, կտրուկ տնտեսական աճ) որակապես նույնական են Գորբաչովի կարգախոսների հետ:
Այս երկու պատմական դեպքերի համեմատությունից աչքի է զարնում այն փաստը, որ երկուսն էլ տեղի են ունեցել Հայոց եղեռնի՝ խաչելիության հիշատակման օրվանից (ապրիլի 24) մի օր առաջ: Երկրորդ դեպքը տեղի է ունենում ուղիղ 33 տարի անց: 33 տարեկան հասակում խաչվեց Հիսուս Քրիստոսը: Այս հմընկնումներին միստիկ բացատրություններ չտանք, պատճառա-հետևանքային կապեր չփնտրենք ու գուշակություններ չանենք. համարենք պատահական զուգադիպություններ և անցնենք պատմական փաստերին: Իսկ այդ փաստերը վերաբերում են հայ-հրեական առնչություններին:
Հայ-հրեական առնչությունների հնագույն գրավոր վկայությունը հասնում է մ.թ.ա. 8րդ դար: Այն հրեաներին ներկայացնում է բացասական կողմից: Մ.թ.ա. 721թ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ն նվաճում է Իսրայելը: Սարգոնն իր տարեգրության մեջ ասում է, թե 27.280 երևելի հրեաների փախուստի է մատնում և հալածում մինչև Մարաստանի կողմերը: Սիոնիստական հակումներ ունեցող որոշ հեղինակներ սրանց են համարում հրեաների 10 կորած տոհմերը և Հայքի բնիկներին՝ հայերին համարում սրանց սերունդները:
Սա այն դեպքում, երբ Հայքի տարածքում Հայոց թողած պատմա-հնագիտական վկայությունները հասնում են վերին հին քարի դար:
Որպես Սարգոնից հալածվողներ, նրանք ապաստան են գտնում Քաջանց երկրում (URARTU): Կարճ ժամանակ անց Քաջանց երկրից Սարգոնը սկսում է ստանալ իր այսպես կոչված «հետախույզների» հաղորդագրությունները Քաջանց արքայի և նրա զորքերի տեղաշարժերի, բերդերում տիրող իրավիճակի մասին: Ակնհայտ է, թե ովքեր են այդ «հետախույզները», քանզի մինչ հրեա «փախստականների» մուտքը Քաջանց երկիր, Սարգոնը նման հետախուզական տվյալներ չէր ստանում:
Հայերի նկատմամբ հրեաների մահացու ատելությունը բացահայտ արտահայտված է մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին գրառված Հին կտակարանում: Այստեղ հրեաներն իրենց մահացու թշնամի են հայտարարում ամալեկ/ամալիկ ցեղին: Մինչ օրս ամալեկ ասելով, հրեաները մատնացույց են անում հայերին: Այս ցեղանունը կազմված է Ամալ դիցանունից և հայերենում ցեղային պատկանելիություն ցույց տվող «-իկ/-եկ» մասնիկից (հմմտ. պարսիկ , հնդիկ ):
Իսկ Ամալ դիցանունը Մարդուկ=Մարաթուկ=Արմենակ Աստծո անուններից մեկն էր և կազմված է բնիկ հայերեն ամալ=«լցնել, լիացնել» բառից: Այս անունը Մարդուկին ներկայացնում է որպես լիություն, առատություն պարգևող Աստծո: Նա Հայ Աստծո ավագ որդին էր: Հայ Աստծո անունից ծագել է Հայոց «հայ» ինքնանվանումը, իսկ Մարդուկի Արմենակ անունից՝ Հայոց «արմեն» անվանումը:
Դրանից մոտ 650 տարի հետո գրավելով Հրեաստանը, Հայոց Տիգրան Բ արքան բազմաթիվ հրեաներ գաղթեցրեց և բնակեցրեց Հայաստանում: Հայոց ոստաններում ձևավորվեցին հրեական մեծաթիվ գաղթօջախներ: Դարերի ընթացքում և խառնամուսնությունների արդյունքում շատ հայ ընտանիքներ դարձան հրեադավան:
Հայաստանում քրիստոնեություն տարածող քարոզիչները գնում էին հենց խոշոր քաղաքներում գտնվող հրեական գաղթօջախները: Հրեական գաղթօջախներն է, որ 23-րդ դարերում դարձան Հայաստանում քրիստոնեության տարածման նախնական կենտրոններ: Հրեա ռաբբիներից ոմանք գտնում են, որ քրիստոնեությունը Հին կտակարանի ուսմունքը այլ ժողովուրդների մեջ արտահանելու համար նախատեսված տարբերակ է:
Հետագա դեպքերը ցույց են տալիս, որ Սարգոնի և Տիգրանի կողմից Հայաստան մտցված հրեաների սերունդները պատուհաս են դառնալու Հայոց պետականության գլխին: Պատմականորեն այդ վտանգն առաջինը հասկացավ Մերուժան Արծրունին:
Տիգրան Բ-ից մոտ 430 տարի անց սկսվեցին պարսկա–հռոմեական պատերազմները, որի ժամանակ Հայոց ազդեցիկ նախարարներից Մերուժան Արծրունին լքեց Արշակ Բ-ին և անցավ պարսիկների կողմը: Եկեղեցական պատմիչների կողմից ուրացող ու դավաճան հռչակված Մերուժան Արծրունին պարսկական զորքով մտավ Հայաստան:
«Ուրացող» Մերուժանը եկեղեցիներ չավերեց, հոգևորականներին չհալածեց: Փավստոս Բուզանդի վկայությամբ Մերուժանը Հայաստանի կենտրոնական քաղաքներից դուրս բերեց և Պարսկաստան տեղափոխեց մոտ 100.000 հրեա և 100.000 հրեադավան հայ ընտանիքների:
Նվազագույն գնահատականներով (1 ընտանիքը 5 մարդ) Մերուժանը Հայաստանից դուրս բերեց մոտ մեկ միլիոն հրեա և հրեադավան հայ մարդ: Այն ժամանակների համար սա շատ մեծ թիվ է:
Անշուշտ Մերուժան Արծրունու այս արարքը ինքնանպատակ չէր և պիտի պայմանավորված լիներ Հայաստանի հրեա և հրեադավան հայ մարդկանց հակազգային գործունեությամբ: Հայաստանի բռնի քրիստոնեացումից անցել էր 60-70 տարի և արդեն զգացվում էին այդ գործունեության հետևանքները: Ձիրավի ճակատամարտում պարսկական զորքը պարտվում է և Մերուժանը սպանվում:
Այդ 60-70 տարիների ընթացքում Հայաստանը դարձել էր վանքերի, կուսակրոնների ու կուսանոցների, անկելանոցների երկիր: Երբեմնի հզոր Հայաստանին սպառնում էր տնտեսական և դեմոգրաֆիկ աղետ: Այդ աղետի վտանգը զգաց հորը փոխարինած Պապ թագավորը: Եկեղեցու իշխանությունը սահմանափակելու և երկիրը անկախացնելու և հզորացնելու նրա ձեռնարկումները մնացին կիսատ, քանզի նա դավադրաբար սպանվեց: Քրիստոնեա պատմիչները նրան բնութագրում են թունալից մակդիրներով, նույնիսկ մեղադրում են արվամոլության մեջ:
Իրար շատ նման այս պատմությունների շարանը շարունակվեց 1700 երկար ու ձիգ տարիների ընթացքում: Հայությունն իր տկարությունից ու անզորությունից մռնչում, սակայն կարողանում էր ապրել ու պահել իր հողը: Սիոնիստներն ի վերջո 20-րդ դարի սկզբում ծրագրեցին հայերի ֆիզիկական ոչնչացումը: Նրանք կազմակերպեցին և թուրքերի ու քրդերի ձեռքով իրականացրի Հայոց եղեռնը: Սիոնիստների գործադրած ջանքերի հետևանքն է, որ չիրականացվեց Վիլսոնի իրավարար վճիռը: Մինչ օրս ԱՄՆ-ի կոնգրեսում կամ սենատում Հայոց եղեռնի քննարկումը վերահսկվում է հրեա կոնգրեսականների ու սենատորների կողմից:
19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի կեսը հիմնականում եվրոպական և սովետական գիտնականների ջանքերով ձևավորվեց Հայոց պատմության ակադեմիական տարբերակը, որը հիմնված էր ակնհայտ կեղծիքների վրա: Քաջանց հարստությունը (URARTU) սեպագիր արձանագրությունների կեղծ վերծանման արդյունքում հայտարարվեց ոչ հայկական: Հնդեվրոպական լեզուների հետ չնչին ընդհանրություններ ունեցող հայերենը մտցվեց հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ և այս կեղծիքի հիման վրա հայերը հռչակվեցին հնդեվրոպացիների եվրոպական նախահայրենիքից Հայկական լեռնաշխարհ գաղթած եկվորներ:
Մ.թ.ա. 6-րդ դարում թագավորած Երվանդ Սակավակյացը համարվեց Հայքում Հայոց առաջին պետականության ստեղծող և արքայական դինաստիայի հիմնադիր: Անտեսվեցին հայերի և նրանց պետականության գոյության մասին վկայող մ.թ.ա. 3÷1 հազարամյակների միջագետքյան սեպագիր աղբյուրների և հնագիտական տվյալները: Արդյունքում հայերին զրկեցին Հայքի բնիկը լինելու իրավունքից, զրկեցին Հայկական լեռնաշխարհի վերին հին քարի դարից մինչև մ.թ.ա. 6-րդ դար ընկած ժամանակաշրջանի մշակույթը և մարդկության առաջնային քաղաքակրթական օջախը ստեղծողի հեղինակային իրավունքից:
Հայոց պատմության կեղծարարությունը շատ շուտ է սկսվել: Այն կեղծվել է ոչ միայն հրեա (Հին կտակարան, Փիլոն Ալեքսանդրիացի, Հովսեփոս Փլավիոս) և հույն (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն և այլք) հեղինակների կողմից: Խմբագրման ճանապարհով ակնհայտ կեղծիքներ են մուտքագրվել հայ մատենագրության մեջ: Մասնավորապես միջնադարում զգալիորեն խմբագրվել և կեղծիքներ են մտցվել Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ: Օրինակ, Խորենացու Պատմության մեզ հասած տարբերակում կարդում ենք, թե իբր Հայոց որոշ ազդեցիկ նախարարական տներ (Բագրատունի, Ամատունի) ունեն հրեական ծագում:
Խորենացուց հետո ապրած Սեբեոսը (6÷7-րդ դարեր), ով շատ հարցերում օգտվել է Խորենացու Պատմությունից, իր Պատմության մեջ Բագրատունիների մասին գրում է, որ նրանք պատկանում են Հայկից սերված արքայական դինաստիային: Ակնհայտ է, որ Խորենացու այս հատվածը խմբագրվել է Սեբեոսի ժամանակներից հետո: Բագարատ>Բագրատ անունը բնիկ հայերեն կազմություն է, կազմված է բագ=«աստված» և արատ=«սպասավոր, պաշտող, քուրմ» բառերից և հոմանիշն է Արարատ անվան: Բագարատ գահակալական անուն են կրել Քաջանց (URARTU) չորս արքաներ, որոնցից առաջինը թագավորել է մ.թ.ա. 9-րդ դարում: Բագարատը մինչ օրս SARDURI ընթերցվող անվան ճշգրտված ընթերցումն է:
19-րդ դարի վերջին քառորդից մինչև 1915թ ընկած ժամանակահատվածում ռուսահպատակ հազարավոր հրեաներ են դիմել Հայ Առաքելական եկեղեցուն, որպեսզի մկրտվեն հայկական ծեսով և ընդունեն հայի անուն ազգանուն: 1911թ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունն խնդրի վերաբերյալ իր եզրակացության մեջ գրում է, թե հրեաները «делают это не из религиозных побуждений, а в целях, не имеющих ничего общего с переменой религиозных убеждений»: Այս հարցին անդրադարձած սակավաթիվ հետազոտողներն այս փաստը մեկնաբանում են այսպես. իբր թե դրանով հրեաները ցանկացել են ազատվել ցարական իշխանությունների կողմից նրանց վրա դրված իրավական սահմանափակումներից: Սակայն իսկությունը պարզելու համար ոչ ոք չի հետևել «հավատափոխ» եղած հրեաների հետագա ճակատագրին:
1950÷1970-ական թվականներին Խորհրդային Հայաստանում կար հրեա ծագում ունեցող 10,000-ից ավել բնակիչ: Սակայն 1970թ. մարդահամարի ժամանակ գրանցվեց 1048 հրեա: Ընդ որում, դրանց մեծ մասը կանայք էին (570), ովքեր ամուսնացել էին հայ տղամարդկանց հետ: Խառնամուսնությունից ծնված նրանց զավակների մեծ մասը, որպես հրեաներ, այսօր Իսրայելում են: Մոտ 20 տարի անց (1989թ, արցախյան շարժման երկրորդ տարին) անցկացված մարդահամարի տվյալներով Խորհրդյաին Հայաստանում ապրում էին 700 հրեաներ (348-ով պակաս քան 1970թ.): Խորհրդային Հայաստանում հրեաների նկատմամբ ոչ մի իրավական սահմանափակում չկար ու չէր կարող լինել: Բնականաբար հարց է առաջանում, թե այդ ժամանակ ինչու՞ էին թաքցնում իրենց հրեական ծագումը:
Դրանց հաջորդած տարիներին (1990÷2003) Հայաստանից միայն Իսրայել են արտագաղթել 1111 հրեաներ (411-ով ավել է 1989թ. մարդահամարի թվից): Իսկ 2011թ. մարդահամարի տվյալները հայտնում են, թե ՀՀ դեռևս ապրում է ևս 127 հրեա: Այս կեղծ տվյալների ֆոնին տեղին է հիշատակել մի քանի տարի առաջ Հայաստան այցելած Իսրայելի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե ՀՀ -ում ապրում է 80.000 հրեա: Ակնհայտ է, որ Հայաստանում հրեաների թվաքանակի վերաբերյալ բերված բոլոր թվերը կեղծիք են:
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Իսրայելը դեսպանատներ բացեց Վրաստանում և Ադրբեջանում, սակայն մինչ օրս դեսպանատուն չունի Հայաստանում: Հարցի պատասխանատուները դա մեկնաբանում են ֆինանսական դժվարություններով և բացառում են քաղաքական ենթատեքստը: Այս բացատրությունն անշուշտ ծիծաղելի է: Վիզայի ազատականացումը ևս մերժվում է, քանզի Հայաստանում ապրող
հրեաների և խառնածինների մեծ արտահոսք կլինի Հայաստանից Իսրայել (ինչը տեղի ունեցավ Վրաստանում, վիզայի ազատականացումից հետո): Իսկ ծպտյալ հրեաները սիոնիստներին պետք են հենց Հայաստանում:
Ավելին, Իսրայելը բազմակողմանի ռազմական և տեղեկատվական օգնություն է տալիս Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին, որտեղ մեծ թիվ են կազմում ու բարձր պաշտոններ զբաղեցնում այսպես կոչված լեռնային հրեաները:
Ի վերջո ո՞րն է սիոնիստ հրեաների նպատակը:
«Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում: Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր, ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես: Դա մի երկիր է, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ ստանալ: Կուտե՛ս, կը յագենաս ու կօրհնե՛ս քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ» (Երկրորդ օրինաց, ը): Հին կտակարանի հեղինակներն այս տողերը վերագրել են իրենց աստծուն, ուղղված հրեաների առաջնորդ Մովսեսին: Ըստ Հին կտակարանի, նույն աստվածը նույն երկիրը (Ավետյաց երկիր) խոստացել էր հրեաների մտացածին նահապետ Աբրահամին:
Այս նկարագրությունն անշուշտ չի վերաբերում կիսաանապատային Պաղեստինին, որի լեռներում ու դաշտերում աղբյուրներ չեն բխում, օգտակար հանածոներ չկան, ցորենի, յուղ ու մեղրի երկիր չէ: Ջրի պակասի պատճառով Իսրայելի գյուղատնտեսությունը հիմնված է կաթիլային ոռոգման վրա: Սա նույն Հին կտակարանի Եդեմի՝ Հայքի նկարագրությունն է: Հայքից բխող հազարավոր աղբյուրներից են իրենց ջրերը հավաքում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը. Տիգրիս, Եփրատ, Արաքս, Կուր, Ճորոխ, Հալիս: Հայքում են Առաջավոր Ասիայի խոշոր մետաղահանքերը, որտեղ էլ ծագել ու զարգացել է մետաղագործությունը: Հայքում են բարեբեր դաշտերը, որտեղ էլ ընտելացվել են վայրի ցորենն ու գարին:
Միգուցէ աղոտ, բայց հրեաները գիտեն, թե աստվածային ինչ ուժ ու խորհուրդ է պարունակում Հայքի տարածքը: Պատահական չէ, որ հրեաներն իրնց աստծո արարչության վայր են ընտրել Տիգրիսի և Եփրատի ակունքներն ընդգրկող Եդեմը՝ Հայքը և խնդիր դրել տիրանալ Հայքին:
Հին կտակարանի վերոհիշյալ տողերը գրառելուց անցել է մոտ 2500 տարի և հրեաների աստվածը դեռ իր խոստումը չի կատարել: Սա է ճշմարտությունը: Նրանց ճանապարհին կանգնած միակ արգելքը մենք ենք՝ Հայ Ցեղը:
Մյուս ճշմարտությունն էլ այն է, որ, թեև անցել են բազում դարեր, սակայն նոր ժամանակների հրեաներն անշեղորեն հետամուտ են իրենց նախնիների ձևակերպած նպատակին և ոչինչ չեն խնայում այն իրականություն դարձնելու համար:
Չեմ բացառում, որ այսօրվա հրեաները նույնիսկ մոռացել են այն դրդապատճառները, որոնք նրանց նախնիներին դրդել են այդքան ատել հայերին ու նման նպատակ ձևակերպել ու ավանդել իրենց սերունդներին: Չնայած դրան, նրանք դեռևս ձգտում են Հայքի տարածքը մաքրել հայությունից ու հայկականությունից:
Մոտ 3000 տարի տևող այս առճակատումը թեև մեզ շատ է թուլացրել, սակայն դեռևս բավարար ուժ ունենք, որպեսզի դիմագրավենք համաշխարհային կապիտալին տիրող հրեա սիոնիստների խարդավանքներին, ովքեր այսօր էլ փորձում են մեզ ոչնչացնել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերով: Դրա համար մեզ անհրաժեշտ է հասնել ազգային միասնության:
Այսօր Հայաստանում հեղհեղուկ սոցիալ-քաղաքական իրավիճակ է տիրում, որը հրահրվում է արտաքին գործակալների ծպտյալ գործունեությամբ: Այսօր հայությունը թե Հայաստանում, թե Սփյուռքում մասնատված է իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված կուսակցությունների կողմից, այսօրվա հայությունը կազմված է իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված սոցիալական խավերից, այսօրվա հայությունը մասնատվել է իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված կրոնական խմբերի, …:
Այսօր հայության մեջ մեծ թիվ են կազմում շահամոլները, կարիերիստները, խաբեբաները, օրինազանցները, կաշառակերները և հենց սրանք են արտաքին թշնամու ձեռքում գործիք դառնում: Այս վիճակը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբն է:
Հասել ենք Հոգու սովի ժամանակներին: Այսօր մեզ անհրաժեշտ է Համազգային Նպատակի ձևակերպում: Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության ու զարգացման համակարգված ծրագիր: Այսօր, քան երբևիցէ, մեզ անհրաժեշտ է միասնություն: