ՀԱՅԱՍՏԱՆ Սիսիանի պատմության թանգարան – ՎԱՂԱՏՆԻ ՎԱՆՔԸ (ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ) Սյունյաց այս հնագույն և հռչակավոր սրբավայր-ուխտատեղին գտնվում է ՍԻՍԻԱՆ քաղաքից 10 կմ արևելք՝
Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – //ՆԱԽՈՐԴ// – ՅՕԴՈՒԱԾԸ:
16 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ՎԱՂԱՏՆԻ ՎԱՆՔԸ (ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ)
Սյունյաց այս հնագույն և հռչակավոր սրբավայր-ուխտատեղին գտնվում է ՍԻՍԻԱՆ քաղաքից 10 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախափնյա դարավանդին: Վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից: Հիմնվել է 4-րդ դարում՝ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ կողմից:
Վանքի հնագույն՝ լուսավորչաշեն Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ միանավ եկեղեցին գտնվում է համալիրի արևմտյան մասում և ներկայումս ավերակ է: Վաղմիջնադարյան ավանդազրույցի համաձայն՝ այդ եկեղեցին բուժում էր թունավոր օձերից խայթվածներին:
Տեղի էին ունենում հրաշքներ. խայթված մարդկանց հանում էին լեռները, այնտեղից ցույց էին տալիս երևացող ՎԱՂԱՏՆԻ վանքի եկեղեցին և կամ վանքից մի քիչ հող էին հասցնում, մակարդված թույնն իսկույն քայքայվում էր և հիվանդը բուժվում էր:
1000 թվականին Սյունիքի և Բաղքի թագավոր ՍՄԲԱՏ Ա-ի հրամանով նրա կինը՝ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ թագուհին, Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ եկեղեցու արևելյան կողմում կառուցել է Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ եկեղեցին,∗ պարսպապատել է վանքը և հիմնել միաբանություն:
ՍՄԲԱՏ Ա թագավորի որդին՝ իշխանաց իշխան ՍԵՎԱԴԱՆ 1006 թվականին Ս. ՍՏԵՓԱՆՈՍ եկեղեցու հարավ-արևելյան կողմում կառուցել է գմբեթավոր, եռախորան Ս. ԿԱՐԱՊԵՏ եկեղեցին:
Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղված են Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիների սյունասրահներում:
Վանքի բակում կա 11-րդ դարում կանգնեցված 5,68մ բարձրությամբ սյուն-գավազան՝ վերևում պսակված խոյակով և քարե խաչով:
13-14-րդ դարերում Վաղատնի վանքը ՀԱՅԱՍՏԱՆԻ կրթության, գրչության և արվեստի նշանավոր կենտրոններից մեկն էր: 14-րդ դարում այստեղի դպրոցում են գործել ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻՆ և նրա աշակերտ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ:
Որոտնավանքը գործել է մինչև 20-րդ դարասկիզբը: Այն խիստ ավերվել է 1931 թվականի երկրաշարժից և վերանորոգվել է 1980-2016 թվականներին:
∗Սովորաբար, սխալմամբ Վաղատնի վանքի կառուցման թվական է համարվում ՇԱՀԱՆԴՈՒԽՏԻ կողմից Ս. ՍՏԵՓԱՆՈՍ եկեղեցու կառուցման թվականը (1000 թ.):
Լուսանկարում`ՎԱՂԱՏՆԻ վանքն է: Լուսանկարը վերցված է IG Armenia կայքէջից, 14.05.2018թ.:
facebook.com/photo.php?fbid=839561499856982&set=a.379387435874393&type=3&theater