Կարինէ Աւետիսեան – Իվրիզում գտնվող այս բաձրաքանդակում Խորենացու հիշատակած Մշակն է, որը պաշտվել է որպես Հացահատիկի ( Հասկի)

Mount Arteni in northern Armenia was the source of raw material for stone weapons transported as far as the Aegean Sea during Paleolithic times. PHOTOGRAPH BY ELLERY FRAHM

Կարինէ Աւետիսեան – Իվրիզում գտնվող այս բաձրաքանդակում Խորենացու հիշատակած Մշակն է, որը պաշտվել է որպես Հացահատիկի ( Հասկի) և Խաղողագործության հովանավոր Դից

16 ՅՈՒԼԻՍ 2020 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ: Կարինէ Աւետիսեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:

Իվրիզում գտնվող այս բաձրաքանդակում Խորենացու հիշատակած Մշակն է, որը պաշտվել է որպես Հացահատիկի ( Հասկի) և Խաղողագործության հովանավոր Դից (գրականության մեջ սխալամբ ներկայացվում է որպես Թարքու, որը Փայլակի, Շանթի, Կայծակի ու Ամպրոպի Դիցն էր):

Ձեռքին Հասկն է ու վրան փաթաթված խաղողի ողկույզները ՝ իր խորհրդանշանները: Նախկին մի գրառման մեջ (նոյեմբերի 21-ին) անդրադարձել էի Մշակին: Հին լեզուների մասնագետների հեղինակած մի գրքում ( Hilaire de Barenton, Petite histoire illustrée du monde ancien (tome 1), «Հին աշխարհի նկարազարդ փոքրիկ պատմություն»), «Մշակ» անունը ստուգաբանվում է որպես «Ցորենի ու որթատունկի քահանա»: Քահանան հնում «մոգն» էր, քուրմը:
Բարձրաքանդակում հենց երկու խորհրդանշաններն են՝ «Հասկն ու Որթատունկը»:

Արձանագրությունը լուվիական կոչվող թարգմանությամբ մոտավորապես հետևյալն է՝

«Սա Վարպալավայի Մեծն Թարքուն է ( Թարհունցա): Հանուն նրա (վասն այնորի՞կ) թողեք երկար (՞), Սահանա(՞):

Թագավորի թիկունքի գրությունը՝«Սա հերոս Վարպալավայի պատկերն է »…

Ըստ իս՝ բերքառատության մաղթանքն է վերևում:

Իվրիզում գտնվող այս բաձրաքանդակում Խորենացու հիշատակած Մշակն է, որը պաշտվել է որպես Հացահատիկի ( Հասկի) և Խաղողագործության հովանավոր Դից

facebook.com/photo.php?fbid=514795189034517&set=pcb.514795259034510&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail