Մովսէս Նաճարեան – Հիմա տեսնենք թէ որպէս ճարտարապետական տերմին բառը ի՞նչ տեսք պէտք է ունենար
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:
05 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014 – Մովսէս Նաճարեան
Հայ եկեղեցու քահանայական դասի ներկայացուցիչները դարեր շարունակ իրենց գլխին կրել են մի գլխարկ՝ որ կոչւում է ,,Թաղ,,: Այսօր դժբախտաբար Հայաստանում քահանաները հեշտացրել են իրենց գործը՝ ու թաղի փոխարէն կրում են ,,Դասակ,, որն իրենից ներկայացնում է մի պսակաձեւ գլխարկ՝ տափակ ծածկոյթով: Մինչդեռ սփիւռքում մեր քահանաները դեռեւս (տակաւին) շարունակում են գլխներին կրել այդ հետաքրքիր թաղը՝ որի ծածկոյթը հայկական եկեղեցու գմբեթի ծածկոյթի ձեւն ունի:
Նախ երկու խօսք ,,Թաղ,, բառի մասին: Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ասում է, որ Աստուած ամէն ինչ զոյգերով է յօրինել: Ահա այս սկզբունքով էլ գտել ենք որ ,,Թաղ,,-ի զոյգը ,,Թագ,,-ն է՝ որն էլ հին ժամանակներում ունեցել է նկարագրուած ,,Թաղ,,-ի կերպարանքը: Այս երկուսի տարբերութիւնը կայանում է նրանում՝ որ ,,Թաղ,,-ը թաղիքեայ թագ է, իսկ ,,Թագ,,-ը ոսկեայ: Մեր համեստ կարծիքով ,,Թագ,,-ի ,,ագ,, մասնիկը ցոյց է տալիս ոսկու հնագոյն քիմիական անունը՝ թէեւ այսօր ,,Ag,,-ը ներկայանում է որպէս արծաթի քիմիական անուն: Այս վերջին իրողութիւնը ըստ մեզ թիւրիմացութիւն է՝ որովհետեւ ,,G,, կամ ,,Գ,, տառի իմաստներից մէկը ,,Գլուխ,,-ն է, որի մէջ գտնուած գլխաւոր նիւթն էլ ուղեղն է՝ յատկապէս բաղադրուած ոսկուց եւ ո՛չ թէ արծաթից:
Վերադառնանք մեր բուն նիւթին:
Քանի որ ,,Կաթողիկէ,,-ն առնչւում է եկեղեցու գլխաւոր խորանին ու նրա կառոյցին՝ ապա դա պիտի գրուած լինէր ,,Կաթաղիկէ,,: Որովհետեւ դա այն թաղը կամ թագն է՝ որի տակ նստում է թողութիւն տուող Է-ն, Աստուած: Քանզի ,,Թաղ,,-ի ,,աղ,, մասնիկը կարող է ո՛չ միայն ,,թաղիք,,-ի վերաբերուել՝ այլեւ երկրի մակերեսից ելած որեւէ նիւթի, ինչպէս քարի, աղիւսի կամ բուսական ծագումով փայտի, եղէգի, եւայլն:
Հիմա պիտի ասէք՝ հապա այս թագ իմաստով թաղ-ը ի՞նչ առնչութիւն ունի Սարիթաղի կամ քաղաքի որեւէ թաղի հետ: Կամ ի՞նչ կապ ունի ,,Թաղել,, բայի հետ:
Պարզւում է, որ քաղաքաշինական ,,Թաղ,, բառը անմիջական իմաստային կապ ունի ,,Թաղ,,-ծածկոյթի ձեւի հետ: Եթէ ձեզանից որեւէ մէկը եդել է Հալէբ քաղաքի հին փողոցներում, կամ որեւէ միջնադարեան ու աւելի հին այդպիսի քաղաքային փողոցներում՝ ապա նկատած կը լինի որ այդ մի երկու մետր լայնութիւն ունեցող փողոցները ունեցել են եւ ունեն ծածկոյթ՝ որի երկայնքով կան ,,լուսանցքեր,,՝ ճիշդ ու ճիշդ ,,Թաղ,,-ի կառուցուածքով, ես կասէի ճիշդ-ու ճիշդ հին թոնրատան,,Երթիքի,, կերպարանքով: Ահա եւ այդպիսի ծածկոյթներով մի՛ կտուրի տակ գտնուող հատուածը քաղաքի՝ կոչուել է ,,Թաղ,,:
Պարզւում է նաեւ, որ ,,Թաղել,,-ը նշանակել է հանգուցեալին ծածկել այդպիսի ձեւ ունեցող կառոյցի տակ: Դրա վառ ապացոյցն է Մատուռը՝ որտեղ անպայման մի կամ մի քանի թաղուած հանգուցեալներ են լինում:
Սա եղել է մեր ազգային հնագոյն սովորոյթներից մէկը՝ որը փոխանցուել է նաեւ Սելջուկներին… որոնք ուղղակիօրէն ,,Թաղ,, են կառուցել հանգուցեալների վրայ:
Թէ ի՞նչ ժամանակագրական հեռաւորութիւնից է մեզ հասել Կաթաղիկէ բառը:
Անյիշելի ժամանակներում մեր նախահայրերից մէկի՝ Պասքամի սերունդները հասել են Սպանիա, ու այնտեղ իրենց կառուցած մայր քաղաքը անուանել են Կատալոնիա: Մենք կարծում ենք որ այդ անուան հիմքը Կաթալոնիա պէտք է լիներ, որտեղ նստել է բարձրագոյն հոգեւոր քրմապետ կաթողիկոսը:
Իսկ ի՞նչ առնչութիւն ունի ,,Կաթողիկէ,,-ն ,,Կաթողիկոս,,-ի հետ:
Չէ՞ որ վերջին 100-150 տարիներում մեզ համոզել են որ ,,ոս,,-ով աւարտուող բառերը յունարենից են մտել մեր լեզուի մէջ:
Դա էլ է թիւրիմացութիւն: ,,Կաթողիկէ,, բառում խօսքը վերաբերւում է ,,Թողութիւն տուող Է,,-ին կամ Աստծուն՝ իսկ ,,Կաթողիկոս,,-ի ,,Ոս,,-ը տառացիօրէն յայտնում է որ խօսքը վերաբերւում է ,,Թողութիւն տուող երկրային սերմ,,-ին, երբ երկրային սերմը ,,երկրածին,, իմաստն էլ է բովանդակում: Հետեւում է, որ Կաթողիկոսը Է-Աստծուն փոխարինած երկրածին անձնաւորութիւնն է երկրի վրայ:
Շնորհակալութիւն ձեր ուշադրութեան եւ համբերութեան համար: Մինչեւ նոր հանդիպում՝ եթէ չհոգնեցիք իմ շատախօսութիւնից:
Մովսէս Նաճարեան