Մովսէս Նաճարեան – Կադմոսի Ժամանակագրութիւնը – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ
19 ՄԱՐՏ 2021 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
35.Կադմոսի Ժամանակագրութիւնը
Սումէրական արքայացանկում Հովիւ Դումուզի է յիշատակւում նախաջրհեղեղեան ժամանակներին:
Իսկ ջրհեղեղից մօտաւորապէս 26.454 տարի ետք Ուրուկում գերիշխանութեան է եկել երկրորդ «Դումուզին՝ ձկնորսը Հայայից»:
Այդ թուականը համապատասխանում է մ.թ.ա. մօտ 9.214 թուին, մեր 2010թ.-ից 11.224 տարիներ առաջ:
Ետջրհեղեղեան «Դումուզին Հայայից» (Հայքից)՝ համապատասխանում է «Կադմոս» «որսորդ-ձկնորս»-ին՝ Հայկ նահապետի թոռան:
Բնական է, որ նա այդ գերիշխանութիւնն ստանձնել է իր պապ Հայկ նահապետի թոյլտւութեամբ ու խորհուրդով՝ ի հարկէ Բելի ջախջախումից յետոյ:
Հետեւութիւն.-
Այսպիսով պարզւում է, որ «Բաբելոնի աշտարակաշինութիւն»-ը՝ ապա եւ «Հայկ-Բելեան» ընդհարումը, տեղի է ունեցել վերիվարոյ մեզանից (2010թ.) 11.224 տարիներ առաջ, ջրհեղեղից մօտ 26.454 տարի յետոյ:
– Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»