Մովսէս Նաճարեան – Զօդք, Փիւնիկէ Կադմոս եւ Օրիոն համաստեղութիւն – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Մովսէս Նաճարեան – Փոքր Արջի զաւակները

Մովսէս Նաճարեան – Զօդք, Փիւնիկէ Կադմոս եւ Օրիոն համաստեղութիւն – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

21 ՄԱՐՏ 2021 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

34.Զօդք, Փիւնիկէ Կադմոս եւ Օրիոն համաստեղութիւն

Հայերէնի մեր այսօրուայ իմացութիւնը ահռելիօրէն անբաւարար է՝ յայտնաբերելու համար «Ծաւդէք» անուան ծագումն ու բովանդակութիւնը:

Հետեւաբար ստիպուած ենք դիմել մեր հեռու-մօտիկ բարեկամ-հարեւանների օգնութեանը:

Տառադարձելով «Ծաւդ»-ը արաբերէնի՝ ստանում ենք «Ս*այդ»-«ﺪﻴﺻ», ինչը նշանակում է «որս»: Իսկ «Ս*այյադ» նշանակում է «որսորդ»: Յիշենք «Սայաթ-Նովայ»-ին:

Այսպիսով «Ծաւդէք»-ը ձեռք է բերում «որսորդներ» իմաստը, եւ Կադմոսն իր գաւառը այդպէս է կոչել ի պատիւ իր պապին՝ Բելին «որսացող» Հայկին, ու նրա սերունդներին:

Ներկայիս մեր բառապաշարում «զաւթել» բայի հիմքը հենց «ծաւդ» արմատն է, իմաստային խաթարումով:

«Ծաւդէք»-ը կարելի է ընթերցել «Ծօդէք», որից էլ միջնադարեան «Ծօդք»-ը:

«Ծաւդէք»-ը պատմագրութեան մէջ յայտնի է նաեւ «Զաբդիկենէ» տարբերակով:

Կադմոսի յետնորդների մի մասը վերահաստատուել է Հայկական լեռնաշխարհի արեւելքում՝ ուր ստեղծել է (արեւելեան) Ծաւդէք (Սոդուկենէ) գաւառը, որն աղաւաղուելով՝

այսօր կոչւում է Զօդք-Սոտք (ոսկու հանքավայրի տարածքը):
Ծաւդէք անուան մնացորդներից է Կադմոսեան գաւառին մօտակայ «Սայդիա» գիւղը՝ որի մասին կարդում ենք.

«Սայդիա» – Գիւղ՝ Արեւմտեան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Սղերդի գաւառում, որը նաեւ՝ Սէյդան»:

Կադմոսի ժառանգած բուն բնակավայրում եւ կադմեացւոց յետագայ բնակավայրերում Ծաւդէք-Սայդա եւ Փինիկ-Փիւնիկէ անունների համատեղ գոյութիւնը պատահականութիւն չէ:

Բելեան ընդհանրական բռնապետութեան ջախջախումից յետոյ՝ Հայկ նահապետը Կադմոսին վստայել է հարաւը՝ կառավարելու համար Բելի տիրոյթները: Կադմոսն ու նրա զարմերից ոմանք իջել ու հաստատուել են այժմեան Լիբանանի տարածքում, եւ հիմնել են Սիդոն (Ս*այդայ) քաղաքը՝ որն անուանակոչել են ի պատիւ իրենց մայր գաւառանուան, իսկ երկիրն անուանել են Փիւնիկէ՝ իրենց առաջին մայրաքաղաքի անունով, ու վերջապէս ժամանակի ընթացքում Փիւնիկեցիները աստուածացրել են իրենց նախահայր Կադմոսին:

Ըստ Զենոն Կոսիդովսկու՝ Փիւնիկեցիները «Դեռեւս մ.թ.ա. երրորդ հազարամեակում բնակութիւն հաստատեցին Սիրիայի ափերին: ,

Կոսիդովսկին շարունակում է.

«Ամենից առաջ, հաստատուած է, որ Փիւնիկիան եւ Քանանը կազմում էին կուլտուրական, կրօնական եւ ազգագրական միասնութիւն: Քանանական ժողովուրդները մեծաւ մասամբ խօսում էին փիւնիկերէն, կամ նրան շատ մերձ մի բարբառով: Բացի դրանից, նրանք ճանաչում էին այն նոյն աստուածները, ինչ որ Տիւրոսի, Ուգարիտի եւ Բիբլի բնակիչները»:

Մեկնաբանութիւններ անելը թողում ենք ընթերցողին:
Հետեւութիւն.-

Այսպիսով իմացանք՝

1.Ծաւդէքի եւ Փինիկ-Փինակայի իմաստաբանութիւնը,
2.Փիւնիկեցիների ծագումնաբանութիւնը,
3.Սիդոն (Սայդայ) քաղաքի անուան սկզբնաղբիւրը,
4.Փիւնիկեցիների գլխաւոր աստուած Կադմոսի ինքնութիւնը:

Արտակ Մովսիսյանը գրում է.

«Հայա աստծոյ կապը Հայկական լեռնաշխարհի հետ առաւել ընդգծւում է նրա որդի Դումուզիի՝ Արատտա երկրի հովանաւոր աստուածը լինելով: Ուշագրաւ է, որ միջագետքեան Դումուզի-Թամմուզը համապատասխանում է Օրինոնին»:

Մեր կարծիքով խօսքը ո՛չ թէ Հայկի (Հայայի) որդու մասին է՝ այլ նրա թոռ Կադմոսի, որի անունից է առաջացել միջագետքեան «Դումուզի»-ն, առաւել ճիշդը «Դամուզի»-ն:

Գտնում ենք, որ «Կադմոս»-ը ամբողջական անունն է Դումուզիի, եւ նրա բաղադրիչ մասերն են եղել.

«Կա-ադամ-ուսի»՝ որտեղ «Կա»-ն հայերէնի «կայ» բայն է, «ադամ»-ը երկրածին մարդկանց տրուած բնորոշիչն է, «ուսի»-ն ուսուցանողն է:

Հետեւաբար որսորդ-ձկնորս Կադմոս-Դումուզին Հայայից՝ երկիր մոլորակի սառցապատման աւարտին եղել է ադամորդիների մեծագոյն ուսուցիչներից մին:

Նրա անունից «կայ»-ի կամ «ներկայի» զեղջումը ցոյց է տալիս, որ նա աստուածացուել է երկրային կեանքից հեռանալուց յետոյ, ինչի պատճառով էլ անունից մնացել է «Դմոս»-ը՝ նոյնն է թէ Դամուսի»-ն, աղաւաղուած «Դամուզի»-«Թամմուզ»-ը՝ արաբական ամսանունների մէջ:

Եթէ համարենք որ ետջրհեղեղեան Կադմոսի պապ Հայկը «Աղեղնաւորն»-ն է եղել՝ ապա Կադմոսը Հարքի ու Տաւրոս-Ցուլի հարաւային դարպասը հսկող ու Հայքը պաշտպանող որսորդ-ձկնորս «Օրիոն»-«Հայկն»-ն է եղել, եւ բնակնաբար իր պապից յետոյ կարող էր կոչուել «Արատտա երկրի հովանաւոր աստուածը»:
Հայր Ղեւոնդ Ալիշանը նշում է.

«Օրիոնն ու Հայկը իրար նման են: Վերջինս միշտ «ն» տառի յաւելումով կոչւում է “Հայկն”, երբ յիշւում է որպէս աստղ կամ աստղանուն»:

«Հայկ»-ի եւ «Հայկն»-ի տարբերութիւնը այն է, որ «Հայկն»-ը նշանակում է «Նոր Հայկ», «Հայկի յետնորդ»՝ որով մակդրուել է Հայկի թոռ Կադմոսը:

Հետեւաբար երկնային Օրիոնի պատկերն ու դիրքը համապատասխանում է Կադմոսի ժառանգած սկզբնական տարածքին՝ Ծաւդէքին:

Յաւելեալ ասենք, որ որսորդ Օրիոնի երկու շներից Մեծ Շան համաստեղութեան գլխաւոր եւ պայծառագոյն Սիրիուս աստղը եգիպտացիներն անուանել են Սոթիս՝ որը նոյնպէս առաջացել է «Ծաւդէք»-«Ծօթք»-ից, որովհետեւ «Ծօթէք»-ը հոլովուելով կարող է տալ «Ծօթիս»-«Սօթիս»՝ որից էլ Եւրոպական լեզուների «South, Sud=հարաւ»-ը:

Թ.Խ. Յակոբեանը գրում է.

«Սիւնեաց նախարարական տունը վաղ ժամանակներից սկսած բաժանուած էր երկու ճիւղի, որոնցից մէկը տիրում էր Գեղամայ լճի աւազանում եւ կոչւում էր Հայկազուն, իսկ միւսը Գահերեց ճիւղն էր, որն իշխում էր Սիւնիքի մեծ մասի վրայ եւ միաժամանակ համարւում էր ամբողջ Սիւնիքի տէրը»:

Ըստ մեզ, այստեղ «Հայկազուն» համարուած ճիւղը նոյն Կադմոսի սերնդից այն Ծաւդէքցիներն են՝ որոնք յետագայում Սիսակեաններին վստահուած Գեղամայ կամ Սեւանայ լճի հարաւ-արեւելքի, Զօդքի տարածքի հիմնական բնակիչներն են եղել, եւ ընդունել են Սիսակի ու Սիսակեանների գերակայութիւնը:

Իսկ «Այլախօս եւ այլադաւան հայեր» գրքում հանդիպում ենք «Ծաթ-հայեր» յօդուածին՝ որի հեղինակ Արսէն Յակոբեանը գրում է.
«Ն. Մառի կարծիքով դրանք («Ծաթ»-երը – Մ.Ն.) հիմնականում գտնւում էին Հայաստանի հարաւային եւ կենտրոնական շրջաններում»:

Հեղինակն աւելացնում է.

«Առհասարակ խմբի («Ծաթ»-երի – Մ.Ն.) մշակութային դիմագծի, ինքնութեան, պատմական զարգացումների խնդիրները մինչեւ այժմ ուսումնասիրուած չեն»:

Կարող ենք վստահօրէն ասել, թէ «Ծաթ»-երը Հայկական Միջագետքի իրենց բուն բնօրրանի Ծաւդէքցիներն են, որոնք իսկապէս ապրել են Հայաստանի հարաւակողմում, եւ 5-րդ դարում Մայր Հայաստանից Հայկական Միջագետքի անջատումով՝ մնացել են Հռովմէա-Բիւզանդական գերիշխանութեան տակ, ինչի պատճառով էլ ընդունել են յունադաւանութիւնը կամ քաղկեդոնականութիւնը:

Ուստի Մխիթարեան հայրերի այն կարծիքը, թէ «”Ծաթ-Ծայթ”-ը նշանակում է “անլիարժէք”, “կիսատ”, այլապէս՝ “ոչ յոյն, ոչ հայ”, կամ “կէս հայ, կէս յոյն”»՝ թիւրիմացութիւն է եւ սխալ:

– – – – – – – – – – – – – – – – – – – – — – – – – –

371- «Սայաթ Նովայ» նշանակում է «Նոր որսորդ», այլաբանաբար՝ «Նոր Կադմոս»:

372- Որից էլ արաբ. « ﻅﺒﻂ»-«դաբթ», թուրք. «զաբթ, զաբթ էտմէք»՝ «զսպել, ձեռբակալել, բռնագրաւել» բառերը:

373- Տես՝ «Ատլաս», Ա. մաս, էջ 34, 39, 49, 63: Զօդքի գոյառումը մի պատահականութիւն չէ՝ այլ բուն Ծաւդէքի «զոյգ»-ն ստեղծելու սկզբունքով է կատարուել:

374- «Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան», հ. 4, էջ 491:

375- Փիւնիկեցիներու գլխաւոր աստուածը կոչւում է «ﺱﻮﻣﻄﻗ»-«Գաթմուս»:

376- Զենոն Կոսիդովսկի, «Բիբլիական Ավանդապատումներ», Եր. 1970, էջ 301:

377- Կադմոսի հաստատուելը Լիբանանի տարածքում՝ տեղի է ունեցել Բելի ջախջախումից յետոյ մ.թ.ա. մօտ 9.214 թ.:

378- Արտակ Մովսիսյան, «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», էջ 54:

379- Կադմոս անուան «դմ» բաղադրիչից է առաջացել արաբերէնի (ﻡﺩ) «դամ»=«արիւն» բառը, որ անմիջական առնչութիւն ունի Օրիոն-արիւնի հետ: Նկատի ունենալ նաեւ թրքալեզու ժողովուրդների «դամիր»-«երկաթ»-ը, որն էլ արեան ամէնագլխաւոր բաղադրիչն է:

380- Ղեւոնդ Ալիշան, նոյն, էջ 67:

381- Կարեւոր ենք համարում այն, որ երկիր իջեւանած առաջին հրեշտակը՝ Պրոմեթեւս-Ադամ Կադմոսի հայր Էնկին եւս բնակուել է նոյն տարածքի միջակայքում:

382- Քանզի Օրիոնը հիւսիսային երկնակամարի եւ Մեծ Հայքի հարաւակողմն է եզերում:

383- Թ. Խ. Հակոբյան, «Հայաստանի պատմական աշխարհագրություն», տպ. Երեւան-2007, էջ 182:

384- «Այլախօս եւ այլադավան հայեր», Երեւան 2008մ էջ 9, Արսեն Հակոբյանի յօդուածը։

– Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail