ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ – Փոքր Արջ Համաստեղութիւն – Ursa Minor (Է տառ) – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ – Մովսէս Նաճարեան

Մովսէս Նաճարեան –Ցուլ Տաւրոսի մռութը «ջրի մէջ» Տուարածատափի դաշտ

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ – Փոքր Արջ Համաստեղութիւն – Ursa Minor (Է տառ) – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ – Մովսէս Նաճարեան

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

14 ԱՊՐԻԼ 2021 – – ԳԻՏԱԿԱՆ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ

14.Փոքր Արջ Համաստեղութիւն – Ursa Minor (Է տառ)

Գլխաւոր աստղերը – 1.Բեւեռային – Polaris(alpha UMi), 2.Կոհաբ (Քոխաբ), 3.Ֆերկադ,
4.Յիլդուն:

Հարեւանները – 1.Վիշապ, 2.Ընձուղտ, 3.Սեբէուս:

Փոքր Արջի վերածուած արքայազնի յունականացուած «Արքաս» անունը ուղղակիօրէն բխում է «Արագած»-ից, որ որպէս աստղ-լեռնագագաթ՝ համապատասխանում է Փոքր Արջ համաստեղութեան մեծագոյն Ալֆա աստղին, նոյն ինքն բեւեռային աստղ Polaris-ին:

Սոյն «բեւեռային աստղի» «բեւեռ» բառից է առաջացել անգլ. «bear=արջ» բառը:

Առասպելի «Արքադիա» երկիրը նոյնանում է Արագածոտն երկրի հետ՝ որի օրինակով էլ յետագայում ստեղծուել է Յունաստանի Արքադիան:

Ըստ աստղաբանների՝ Փոքր Արջի մեծագոյն Ալֆա-Polaris աստղն ունի իր զոյգը, որն անզէն աչքին անտեսանելի է մնում:

Իւրաքանչիւր 13000 տարին մէկ՝ Փոքր Արջի Ալֆա կամ Polaris աստղը հեռանում է իր դիրքից, ու մի պարագայում նրա տեղն է գրաւում «Լիրա» համաստեղութեան «Վեգա» աստղը՝ Polaris-ից արեւելք, իսկ երկրոդ պարագայում՝ նրա տեղն է գրաւում երեւելի դարձող նրա «անտեսանելի» երկրորդ զոյգը Polaris-ից արեւմուտք, որն աշխարհագրականօրէն համապատասխանում է Արագածից արեւմուտք ընկած Արջոյ Առիճ լեռան, որն էլ գտնւում է «Պէգաս» համաստեղութեան տարածքում:

Փոքր Արջ համաստեղութիւնն իր 7 աստղերով նկարում է Հայոց «Է» տառն ու եօթ թիւը, նաեւ «Կենաց Ծառ»-ը, որը խաչքարերի հիմնական գաղափարակիրն է:

Փոքր Արջի հիւսիսային աստղ – Polaris-ը տիեզերքի «չքնող» ու «միշտ հսկող» «աչք»-ն է՝ յաճախ եկեղեցիների խորանի ճակատին պատկերուող «Է»-ի կամ «Աստուծոյ» աչքն է:

Փոքր Արջի երկրային պատկերն սկսւում է Արագածից՝ եւ հասնում է հիւսիսի Թռեղքի (Թրիալեթի) լեռների սահմանին, ընդգրկելով նրանց Արջեւան լեռնագագաթից արեւմուտք ընկած հատուածը՝ մինչեւ Կուր գետի աջակողմեան ափամերձ լեռները:

Տես՝ Պատկեր «61»:

Փոքր Արջի z աստղին է համապատասխանում Չլդըր լճից արեւելք ընկած լեռնագագաթը, h աստղին՝ Աչքասարը, g աստղին՝ Աբուլ Մեծ լեռնագագաթը:

Բազումի լեռնաշղթան պատկերում է «Է»-ի միջնամասից դէպի աջ երկարող գծիկը:

Այդ սահմանների հարեւանութեամբ է գտնւում Սեւանայ լիճը՝ որի ուրուագիծը նոյնպէս պատկերում է եօթ (7) թիւը, եւ անունն էլ նշանակում է «եօթն» (անգլ. Seven), եւ կապ չունի սեւ գոյնի հետ՝ քանզի գրաբարում այդ գոյնը ներկայացնող բառը գրւում է «սեաւն»:

Ըստ մեզ, նոյն տարածքի բնակիչները նախապէս անուանուել են «Սեւնորդիք»՝ որպէս «բեւեռի որդիներ», որից յետագայում առաջացել են «Սեւորդիք»-«Սեւորդիներ»-ը, Վրաստանի «Սվան»-ները, հնագոյն Սեբաստացիները, Սեւաստուպօլ անունով քաղաքների հիմնադիրները: Նաեւ Սեւ ծովն այդպէս է անուանուել՝ որպէս «հիւսիսային բեւեռի ծով», եւ առնչութիւն չունի սեւ-սեաւ գոյնի հետ:

բ.Հայկական առասպելաբանութիւն.-

Արթուր Արմինն իր գործում ասում է.
«Հայկն իր առաջին տունը՝ հիւսիսային բեւեռի կենտրոնական «տունը» բնակութեան է տալիս իր թոռ Կադմոսին, որ Արամանեակի որդին էր (Փոքր Արջի կամ Սայլի համաստեղութիւն): Արա+մանեակը՝ արեւի մանեակ, ի նկատի ունի 12 կենդանակերպ համաստեղութիւնների “արահետը”, որտեղով արեւն անցնում է տարուայ ընթացքում»:

Մեկնաբանութիւն.-

Արթուր Արմինի մտքի թռիչքը գերազանց է, սակայն նա ունի վրիպում: Քանզի Խորենացին Արամանեակի՛ն է վերագրել Արագածի (Փոքր Արջի Ալֆա աստղի) եւ Արագածոտնի տարածքի (հիւսիսային բեւեռի գլխաւոր «տան») բնակեցումը, իսկ Կադմոսին վերագրել է Ծաւդէքը՝ Փիւնիկէ (Փինիկ) կենտրոնով, հիւսիսային եւ հարաւային կիսագնդերի սահմանագծում:

Արթուր Արմինի կատարած «Արա+մանեակ» անուան հիանալի եւ իրաւացի ստուգաբանութիւնից հետեւում է, որ «Ար»-ը՝ իր այլ խորհուրդների կողքին, ունեցել է նաեւ «հիւսիսային բեւեռ» իմաստը, եւ այդ պարագայում «Արամանեակ»-ը ձեռք է բերում «հիւսիսային բեւեռի օղակ» կամ «հիւսիսային բեւեռի ծիր» բովանդակութիւնը:

Քանզի այդ բեւեռի շուրջ են պտտւում երկնքի «հիւսիսային» բոլոր համաստեղութիւնները:

Պարզւում է նաեւ, թէ ի՞նչ խորհուրդ ունէր մի քանի տարի առաջ Արագած լեռան շուրջ կատարուած «պար բռնելու» սրտաբուխ գաղափարը:

Յաւելուած.-

1.Յունական առասպելաբանութեան մէջ «Արկադիա» երկիրը ընդգրկում է ոչ միայն Արագածոտնը՝ այլ ամբողջ Հայաստանը, որն համապատասխանում է «Արատտա» երկրին՝ այսպէս.
«”Կիլլենէ”-ն – Մերկուրին -, յունական Հերմեսը՝ ծնուած Կիլլենա լեռներում, Արկադիայում, Զեւսից ու Մայայից»:

«Կիլլենա»-ն համապատասխանում է Հայոց «Ակիլլեսենէ»-«Եկեղեաց» գաւառին՝ Առիւծի (Մնձուրեան) լեռնաշղթայի տարածքին, հետեւաբար «Արկադիա» ասելով հասկացել են ոչ միայն Արագածոտնը՝ այլ ամբողջ «Մեծ Հայք»-ը:

lousavor-avedis.org

Facebooktwitterredditpinterestlinkedinmail