ՀԱՅԿ և ԲԵԼ, ՕԳՈՍՏՈՍԻ 11․․․ ԿԵՂԾԻՔԸ – Համլետ Մարտիրոսյան

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

ՀԱՅԿ և ԲԵԼ, ՕԳՈՍՏՈՍԻ 11․․․ ԿԵՂԾԻՔԸ – Համլետ Մարտիրոսյան

12 ՕԳՈՍՏՈՍ 2018 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մովսես Խորենացի

Հայոց ծագումնաբանության վերաբերյալ իր աղբյուրների տվյալները Խորենացին հարմարեցնում է Հին կտակարանի Ծննդոց գրքին ու նրա ժամանակագրությանը և Հայկին ներկայացնում որպես պատմական անձ և Հայոց անվանադիր նահապետ: Քրիստոնեա եպիսկոպոսը այլ կերպ չէր կարող վարվել, որովհետև առանց այդ էլ հետապնդվում էր եկեղեցու կողմից: Հայկին Բաբելոնից բերելը և Բելին (Նեբրովթ) հաղթելու պատմությունը ևս հարմարեցված է Հին կտակարանի սյուժեի ու ժամանակագրության հետ: Ըստ Հին կտակարանի, ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգներն իջնում են Միջագետք, կառուցում Բաբելոնը և բնակվում այնտեղ: Այդ իսկ պատճառով Խորենացին Հայկին Հայք է վերադարձնում Բաբելոնից, որպեսզի չհակասի Հին կտակարանին:

Սեպագիր աղբյուրները վկայում են, որ Հայոց նահապետների վերաբերյալ Խորենացու պատմածի հենքը դիցաբանական է: Խորենացու էպիկական պատմության Հայկը Հայ=Վահագն Աստվածն է, Հայոց Արարիչ և անվանադիր Աստվածը: Նույն աղբյուրները նաև վկայում են, որ Բելը (աքքադերեն բել=«տեր», աստվածների և թագավորների տիտղոս էր) ստորերկրյա քաղցրահամ ջրերի Ավազանի (Ծիրանի Ծովի) Աստվածն էր և կրում էր Abazu, Abzu=Ավազան անուն (աքքադերեն Apsu):

Վահագն Աստվածը սպանում է Բելին, դառնում Ծիրանի Ծովի տիրակալը և նրա մարմինը Ծիրանի Ծովում դարձնում է կղզի-պատվանդան, որի վրա կառուցում է իր սրբազան կացարանը՝ ապագա Տիեզերքի կառույցի հիմքը:

Սա Հայ/Վահագն Աստծո արարչական գործունեության առաջին դրվագն է, որը Խորենացին էպիկական ոճով ներկայացրել է որպես պատմական իրադարձություն:

Ըստ Հին կտակարանի ժամանակագրության, ջրհեղեղը տեղի է ունեցել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում, իսկ այս դիցաբանական պատմությունը դրանից շատ ու շատ հին է, գալիս է վերին հին քարի դարից։ Հայ/Վահագն Աստծո պաշտամունքը վկայված է Սյունիքի ժայռապատկերներում:

Ղևոնդ Ալիշան

Ըստ մատենագրական տվյալների, 428թ /այժմ ճշտվել է, որ 353թ/ հայոց շարժական (աշխարհիկ, քաղաքական) տոմարի Նավասարդի 1-ը համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 11-ի /իրականում օգոստոսի 29-ի/ հետ: Ալիշանն այս փաստը հիմք ընդունելով (թեև դրա համար ոչ մի հիմնավորում չկա), համարեց, որ Հայոց աշխարհիկ-շարժական տոմարի տարեմուտը օգոստոսի 11-ն է: Ալիշանը միաժամանակ գրում է, որ հայերն ունեցել են նաև կայուն, ՍՐԲԱԶԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, ըստ որի, սրբազան տարվա սկիզբը եղել է ԱՐԵԳ ամսին՝ գարնանամուտին /մարտի 20-21/:

Եթե նույնիսկ օգոստոսի 11-ի հարցում Ալիշանը ճիշտ է, ապա այսօր օգոստոսի 11-ին տարեմուտ նշողները նշում են շարժական օրացույցի շարժական տարեմուտը, որը տեղի է ունեցել միայն մի անգամ և ոչ թե սրբազան օրացույցի կայուն տարեմուտը:

Ալիշանը թույլ է տալիս ևս մի կամայականություն: Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով): Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է): Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան: Հայոց մեջ այս պարբերաշրջանի գործածության մասին ոչ մի փաստ ու վկայություն չունենք:

Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ և համարեց, թե այդ ժամանակ ոչ մի արժանահիշատակ դեպք տեղի չի ունեցել, հետևաբար Հայոց օրացույցը չէր կարող այդ ժամանակ հիմնադրվել: Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և ընկնում չարաբաստիկ մ.թ.ա. 2492թ և հեվելով Հայկի մասին Խորենացու հաղորդածի և Հին կտակարանի ժամանակագրության վրա, հայտարարում է, թե սա է Հայոց ծագման ու տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին:
Ալիշանը դադարեցնում է իր փնտրտուքը, քանի որ եթե մի պարբերաշրջան էլ առաջ գնար, ապա կընկներ մ.թ.ա. 3952թ՝ նախաջրհեղեղյան նահապետների ժամանակաշրջանը (ըստ Հին կտակարանի) և կստացվեր, որ Հայկը Բելին հաղթել է ջրհեղեղից առաջ: Քրիստոնեա վարդապետն այդպիսի համարձակություն չէր ունենա և չունեցավ:

Սա ևս սխալ մոտեցում է. օրացույցի հիմնադրումը չի կարող կապված լինել որևէ պատմական դեպքի հետ, որքան էլ այն կարևոր լինի: Օրացույցի ստեղծումը և տարեմուտի ընտրությունը կապված է դարերի ընթացքում կատարված աստղագիտական դիտումների ամփոփման հետ: Իսկ որ այդպիսի դիտումներ իրականացվել են, վկայում են պատմական Հայքի տարածքում հայտնաբերված նախապատմական ժամանակներում կառուցված աստղադիտարանները։ Դրանցից հանրահայտ են Պորտասարը /Gobekli tepe/ Զօրաց քարերը /Քարահունջ/։

Առաջինը կառուցվել է 12․000 տարի առաջ, երկրորդը՝ 7000-8000 տարի առաջ։

Օրացույց ստեղծելու անհրաժեշտությունը ծագել է պաշտամունքից։ Երկնային լուսատուները /Արև, Լուսին, 5 տեսանելի մոլորակներ, համաստեղություններ/ համարվել են որոշակի աստվածների մարմնավորումներ։ Լուսատուների ծագումները դիտող քրմերի խնդիրը աստղագիտական չէր, այլ պաշտամունքային։ Նրանք պիտի իմանային, թե տվյալ լուսատուն /տվյալ Աստվածը/ երբ է ծագում /երբ է բարձրանում Երկինք ու իր ազդեցությունը տարածում Երկրի վրա/, որպեսզի համապատասխան ծեսով դիմավորեին այդ Աստծուն ու շահեին նրա բարեհաճությունը։

Հայոց ազգային դիցարանի աստվածների պաշտամունքի գոյությունը վկայված է վերին հին քարի դարում փորագրված Սյունիքի ժայռապատկերներում։ Հենց այդ ժամանակներից էլ քրմերը պիտի սկսեին լուսատուների ծագման դիտումները։

Օրացույցի սկիզբը հաշվելու համար կան ճշգրիտ աստղագիտական, դիցաբանական մեթոդներ և որոշ հնագիտական տվյալներ: Հայոց օրացույցի հիմնադրման ժամանակի գնահատականները ցույց են տալիս, որ դա եղել է Հին կտակարանի արարչության ժամանակից (մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կես) շատ հազարամյակներ առաջ:

Ընդհանուր գծերով սա է իսկությունը:

Այնպես որ ժամանակն է հրաժարվել Ալիշանի սարքած կեղ պատկերացումներից։ Նա էլ մահկանացու մարդ էր և կարող էր սխալվել և այս հարցում սխալվել է։

Համլետ Մարտիրոսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail